Պավել Գրաչով - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Պավել Գրաչով.

Պավել Գրաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պավել Սերգեևիչ Գրաչով
Հունվար 1, 1948 - Սեպտեմբեր 23 2012
Ծննդավայրգ. Ռվի, Տուլայի մարզ, Ռուսաստան
Մահվան վայրԿրասնոգորսկ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունՕդադեսանտային զորքեր
ԶորատեսակRussian Airborne Troops?
Ծառայության տարիներ1965—2007
Կոչում
Բանակի գեներալ — 1992
Հրամանատարն էրՌԴ Օդադեսանտային զորքերի(1990-1991)
ՊաշտոնՌԴ Պաշտպանության հարցերով կոմիտեի երկրորդ քարտուղար(1991-1992)
ՌԴ Պաշտպանության Նախարար (1992-1996)
Մարտեր/
պատերազմներ
Աֆղանական պատերազմ (1979—1989)
1991-ի Օգոստոսյան խռովություն
Առաջին Չեչենական Պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության Հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան
Պաշտոնաթող2007 թ
Ստորագրություն

Պավել Սերգեևիչ Գրաչով (հունվարի 1, 1948(1948-01-01)[2][3][4], Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 23, 2012(2012-09-23)[1][2][3], Կրասնոգորսկ, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), Ռուսաստանի Դաշնության ռազմական գործիչ։ ՌԴ բանակի գեներալ (1992), Խորհրդային Միության հերոս (1988)։

Ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանը (1970), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական (1981) և գլխավոր շտաբի ակադեմիաները (1990)։ Զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ ԽՍՀՄ օդադեսանտային զորքերի համակարգում։ 1992-1996 թթ.-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար։ Պաշտոնաթողությունից հետո աշխատել է «Росвооружение» (այժմ՝ «Рособоронэкспорт») ընկերությունում՝ որպես խորհրդական[5]: Պավել Գրաչովն իր պաշտոնավարման ժամանակաշրջանում էապես նպաստել է նաև հայ-ռուսական ռազմական համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչը նաև խթանվում էր նրա և Վազգեն Սարգսյանի անձնական մտերմությամբ։ Շատերը Գրաչովի անվան հետ են կապում նաև Հայաստանին վաճառված սպառազինության «ռոխլինյան ցուցակը»։ 1999 թ.-ին Պավել Գրաչովին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացի կոչումը[6]:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հանդես է եկել միջնորդական նախաձեռնություններով։ Արդյունքում հաստատվել է 1994 թ.-ի փետրվարի 18-ի արձանագրությունը, որը 1994 թ.-ի մայիսին հաստատված զինադադարի հիմքն է եղել[5]։

Ծանոթագրություններ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Պավել Գրաչով
Listen to this article