Պավել Յաբլոչկով
From Wikipedia, the free encyclopedia
Պավել Նիկոլաևիչ Յաբլոչկով (ռուս.՝ Павел Николаевич Яблочков, սեպտեմբերի 2 (14), 1847 կամ սեպտեմբերի 14, 1847(1847-09-14), Սերդոբսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 19 (31), 1894, Սարատով, Ռուսական կայսրություն[1]), ռուս էլեկտրատեխնիկ, գյուտարար և ձեռնարկատեր։
Պավել Յաբլոչկով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2 (14), 1847 կամ սեպտեմբերի 14, 1847(1847-09-14) Սերդոբսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 19 (31), 1894 (46 տարեկան) Սարատով, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գյուտարար և ճարտարագետ |
Գործունեության ոլորտ | էլեկտրատեխնիկա |
Ալմա մատեր | Նիկոլայան ճարտարագիտական ուսումնարան |
Պարգևներ | |
Pavel Yablochkov Վիքիպահեստում |
Ավարտել է Նիկոլաևյան ինժեներական ուսումնարանը (1866), Պետերբուրգի տեխնիկական գալվանական հաստատությունը (1869)։ 1875 թվականին հայտնագործել է առանց կարգավորիչի աղեղային լամպը՝ էլեկտրական մոմը («Յաբլոչկովի մոմ»), որով սկիզբ է դրել էլեկտրական լուսավորման համակարգի գործնական կիրառմանը։
Յաբլոչկովի լուսավորման համակարգը բացառիկ հաջողությամբ ցուցադրվել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում։ 1879 թվականին Յաբլոչկով կազմակերպել է «Կ․ և Պ․ Ն․ Յաբլոչկով-գյուտարար էլեկտրական լուսավորման ընկերություն» և էլեկտրամեխանիկական գործարան Պետերբուրգում։
Աշխատանքներ է կատարել էլեկտրական մեքենաների և հոսանքի քիմիական աղբյուրների ստեղծման ուղղությամբ։ Պարգևատրվել է Ռուսական տեխնիկական ընկերության մեդալով։ 1947 թվականին սահմանվել է Յաբլոչկովի անվան մեդալ, որը երեք տարին մեկ շնորհվում է էլեկտրատեխնիկայի բնագավառի լավագույն աշխատանքին։