Պավել Նեդվեդ
From Wikipedia, the free encyclopedia
Պա՛վել Նե՛դվեդ (չեխ.՝ Pavel Nedvěd (ˈpavɛl ˈnɛdvjɛt), օգոստոսի 30, 1972(1972-08-30)[1][2][3][…], Խեբ, Արևմտյան Բոհեմիա, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[3][4]), չեխ ֆուտբոլիստ։ Պատմության մեջ ամենահաջողակ չեխ ֆուտբոլիստներից մեկն է, խաղացել է Իտալիայի առաջնությունում «Լացիո» և «Յուվենտուս» ակումբների կազմում՝ նվաճելով բազմաթիվ գավաթներ։ Համարվում է իր ժամանակի ամենաուժեղ կիսապաշտպաններից մեկը, 2003 թ. արժանացել է Ոսկե գնդակի՝ որպես մրցաշրջանի լավագույն խաղացող[5]։ Հայտնի էր իր տոկունությամբ և եզրային անցումներով[6]։ Դրա համար «Յուվենտուսի» երկրպագուները նրան անվանում էին «Չեխական ֆուրիա»[7]։ Նեդվեդն ավարտեց կարիերան 2009 թվականին՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում 19 մրցաշրջան անցկացնելուց հետո։ Ճանաչվել է Չեխիայի առաջնության պատմության լավագույն ֆուտբոլիստ[8]։
Պավել Նեդվեդ չեխ․՝ Pavel Nedvěd | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Pavel Nedvěd | ||
Ազգությունը | չեխ | ||
Քաղաքացիությունը |
Չեխիա Չեխոսլովակիա | ||
Մականուն |
Պավելինա (իտալ.՝ Pavelina — «Նժույգ»), Չեխական հրթիռ | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 30, 1972 (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Խեբ, Չեխոսլովակիա | ||
Հասակ | 177 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | անձնակազմի տնօրեն | ||
Պատանեկան կարիերա | |||
1977–1985 1985–1986 1986–1990 1990 1990–1991 |
Սկալնա Հվեզդա Խեբ Վիկտորիա Պլզեն Դուկլա Տաբոր Դուկլա Պրահա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1991–1992 1992–1996 1996–2001 2001–2009 1991—2009 |
Դուկլա Պրահա Սպարտա Պրահա Լացիո Յուվենտուս Ընդհանուր |
19 (3) 98 (23) 137 (33) 247 (51) 501 (110) | |
Ազգային հավաքական | |||
1992–1993 1994–2006 |
Չեխոսլովակիա (մինչև 21) Չեխիա |
7 (0) 91 (18) | |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |