Պատարա
From Wikipedia, the free encyclopedia
Պատարա, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 20 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 106 աշակերտներ (2015 թվականի տվյալներով)։ Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ։ Հեռուստատեսությունն ու ռադիոն համայնքում հասանելի են։ Գործում է 2,5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապ առկա է։ Ինտերնետ ծառայությունը հասանելի է` ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով։
Արագ փաստեր Գյուղական համայնք, Երկիր ...
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Պատարա | ||
Պատարա | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերան | |
Մակերես | 1604.44 հա կմ² | |
ԲԾՄ | 471 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 815 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փակել