ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Պատրիս Էվրա (ֆր.՝ Patrice Evra, մայիսի 15, 1981[1][2][3], Դակար, Սենեգալ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։
Պատրիս Էվրա ֆր.՝ Patrice Evra | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | ֆր.՝ Patrice Latyr Evra | ||
Քաղաքացիությունը | Ուրուգվայ և Սենեգալ | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 15, 1981 (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Դակար, Սենեգալ | ||
Հասակ | 1.73 մ. | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | Ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Յուվենտուս | ||
Համար | 33 | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1998—1999 1999—2001 2000-2002 2000—2001→ 2002—2006 2006-2014 2014- |
Մարսելա ՖԱ Մոնցա ՖԱ Նիցա ՖԱ Նիցա ՖԱ Բ Մոնակո ՖԱ Մանչեսթեր Յունայթեդ Յուվենտուս |
24 (3) 3 (0) 40 (1) 18 (1)) 120 (1) 240 (6) 0 (0) | |
Ազգային հավաքական | |||
2004 - ներկա | Ֆրանսիա | 38 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Երբ նա 3 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Փարիզ, իսկ 16 տարեկանում նա պայմանագիր ստորագրեց «ՊՍԺ» ակումբի հետ։ Իր առաջին մրցաշրջանը Ֆրանսիայում Էվրան անցկացրեց «Նիցա» ակումբում ու երբ 2002 թ. նա ճանաչվեց ֆրանսիական երկրորդ դիվիզիոնի լավագույն ձախ պաշտպան՝ Դիդյե Դեշամն անմիջապես վերցրեց նրան «Մոնակո»։ Այդ ժամանակվանից Պատրիսն ամրապնդվեց այդ ակումբի պաշտպանությունում և 2004 թ. ստացավ Ֆրանսիայի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը։ 2006 թ. հունվարի 10-ին Պատրիս Էվրան պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Իր դեբյուտն ակումբի կազմում տեղի ունեցավ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում։ 2005/06 մրցաշրջանում նա 14 հանդիպում անցկացրեց «Յունայթեդի» կազմում։ 2007/08 մրցաշրջանում Էվրան բարեբախտաբար խուսափեց լուրջ վնասվածքներից ու 48 հանդիպում անցկացրեց «Կարմիր Սատանաների» մեկնարկային կազմում։ Ֆերդինանդի, Բրաունի և Վիդիչի հետ միասին Պատրիսը մեծ դեր խաղաց նրանում, որ «Յունայթեդը» նոր ակումբային ռեկորդ սահմանեց՝ առաջնությունում բաց թողնելով ընդամենը 22 գնդակ։ Ֆրանսիացուն հաջողվեց նաև ջնջել տխուր հիշողությունները «Մոնակոյի» կազմում 2004 թ. Չեմպիոնների Լիգայում պարտության մասին և նա դարձավ այդ մրցույթի ոսկե մեդալակիրը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ 2008/09 մրցաշրջանն անցավ փոփոխական հաջողությամբ։ «Յունայթեդի» կազմում Էվրան անցկացրեց 45 հանդիպում, բայց եթե մրցաշրջանի առաջին կեսում նա ցուցաբերում էր անցած տարվա պես փայլուն խաղ, ապա չորս խաղի ընթացքում որակազրկված լինելուց հետո Պատրիսի գործողություններում ինչ-որ բան կոտրվեց ու նա սկսեց խաղալ ոչ այդքան հաջող։ Մինչև 2010 թ. ապրիլ ամիսը Պատրիս Էվրան յուրաքանչյուր խաղում դուրս էր գալիս թիմի մեկնարկային կազմում և միայն «Բլեկբերնի» հետ հանդիպմանը մնաց պահեստայինների նստարանին, բայց նույնիսկ այդ ժամանակ Ֆեգյուսոնը նրան դաշտ հանեց խաղի վերջին րոպեներին, մտածելով, որ Պատրիսի ակտիվությունը թույլ կտա թիմին կորզել հաղթանակը։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ[4] | Եվրագավաթներ[5] | Այլ[6] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
Մարսալա | 1998/99 | 24 | 3 | 3 | 3 | - | - | 0 | 0 | 27 | 6 |
Ընդհանուր | 24 | 3 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 6 | |
Մոնցա | 1999/00 | 3 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 3 | 0 |
Ընդհանուր | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
Նիցա | 2000/01 | 5 | 0 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 5 | 0 |
2001/02 | 35 | 1 | 2 | 0 | - | - | 0 | 0 | 37 | 1 | |
Ընդհանուր | 40 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 42 | 1 | |
Նիցա Բ | 2000/01 | 18 | 1 | 0 | 0 | - | - | 0 | 0 | 18 | 1 |
Ընդհանուր | 18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 1 | |
Մոնակո | 2002/03 | 36 | 1 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 1 |
2003/04 | 33 | 0 | 1 | 0 | 13 | 0 | 0 | 0 | 47 | 0 | |
2004/05 | 36 | 0 | 7 | 1 | 9 | 0 | 0 | 0 | 52 | 1 | |
2005/06 | 15 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 23 | 0 | |
Ընդհանուր | 120 | 1 | 14 | 1 | 29 | 0 | 0 | 0 | 163 | 2 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2005/06 | 11 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 0 |
2006/07 | 24 | 1 | 5 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 36 | 2 | |
2007/08 | 33 | 0 | 4 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 48 | 0 | |
2008/09 | 28 | 0 | 5 | 0 | 11 | 0 | 4 | 0 | 48 | 0 | |
2009/10 | 38 | 0 | 3 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 51 | 0 | |
2010/11 | 35 | 1 | 3 | 0 | 10 | 0 | 0 | 0 | 48 | 1 | |
2011/12 | 37 | 0 | 2 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 47 | 0 | |
2012/13 | 34 | 4 | 3 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 42 | 4 | |
Ընդհանուր | 240 | 6 | 28 | 0 | 59 | 1 | 7 | 0 | 334 | 7 | |
Ամբողջ կարիերայում | 445 | 12 | 47 | 4 | 88 | 1 | 7 | 0 | 587 | 17 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.