Պարի Սեն-Ժերմեն
From Wikipedia, the free encyclopedia
Պարի Սեն-Ժերմեն կամ ՊՍԺ (ֆր.՝ Paris Saint-Germain), ֆրանսիական ֆուտբոլային ակումբ Փարիզից։ Ակումբը հիմնադրվել է 1970 թվականին և ներկայումս հանդես է գալիս Լիգա 1-ում՝ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոնում։ Տնային հանդիպումները անցկացնում է Պարկ դե Պրենս մարզադաշտում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՊՍԺ | ||||
Ամբողջական անուն | Paris Saint-Germain Football Club | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Les Parisiens (Փարիզցիներ) Les Rouge-et-Bleu (Կարմիր և կապույտներ) | |||
Հիմնադրում | օգոստոսի 12, 1970 | |||
Երկիր | Ֆրանսիա | |||
Քաղաք | Փարիզ | |||
Մարզադաշտ | Պարկ դե Պրենս | |||
Տարողունակություն | 47,929 | |||
Նախագահ | Նասեր Ալ Խելաիֆի | |||
Մարզիչ | Քրիստոֆոր Գալտիե | |||
Ավագ | Մարկինյոս | |||
Կայք | ||||
Լիգա | Լիգա 1 | |||
2021/2022 | 1-ին | |||
|
Պարի Սեն-Ժերմենը Ֆրանսիայի ամենահաջողակ ակումբն է՝ նվաճած 34 գավաթներով։ ՊՍԺ-ն Ֆրանսիայի միակ թիմն է, որ երբեք դուրս չի մնացել Լիգա 1-ից, Ֆրանսիայի այն 2 ակումբներից է, որ եվրոպական գավաթ են նվաճել, ինչպես նաև՝ համարվում է Ֆրանսիայի և ամբողջ աշխարհի ամենաշատ երկրպագու ունեցող ֆուտբոլային ակումբներից մեկը։
ՊՍԺ-ն 6 անգամ հաղթել է Լիգա 1-ը, որոնցից 4-ը՝ անընդմեջ մրցաշրջաններում։ Բացի այդ, ակումբը ռեկորդային 11 անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը, ռեկորդային 7 անգամ՝ Ֆրանսիայի լիգայի գավաթը և ռեկորդային 7 անգամ նվաճել է Ֆրանսիայի սուպերգավաթը։ Պարի Սեն-Ժերմենը 1-ական անգամ հաղթել է ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը և ՈՒԵՖԱ Ինտերտոտո գավաթը։ Ակումբը ունի մրցակցություն Օլիմպիկ Մարսելի հետ։