ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Պենելոպե Էնն Միլլեր (անգլ.՝ Penelope Ann Miller,հունվարի 13, 1964[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)՝ ամերիկացի դերասանուհի։ Միլլերը նկարահանվել է մի քանի խոշոր հոլիվուդյան ֆիլմերում սկսած իննսունականներից, իսկ երկրորդ հազարամյակում հանդես է եկել որպես երկրորդ պլանի հեռուստատեսության և կինոյի դերասան[3]։
Ծնվել է | հունվարի 13, 1964[1][2] (60 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Համալսարանի ավագ դպրոց, Menlo College?, Palisades Charter High School? և HB Studio |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Mark Miller? |
Ամուսին(ներ) | Ուիլ Արնետ |
Պենելոպե Էնն Միլլերը ծնվել է Լոս Անջելեսում։ Նա ռեժիսոր Մարկ Միլլերի և լրագրող Բեա Միլլերի միջնեկ աղջիկն է։ Սովորել է Մենլո քոլեջում։ 1985 թվականին Միլլերը կատարել է իր առաջնելույթը Նեյլ Սայմոնի «Բիլոքսի բլյուզ» պիեսում, իսկ 1988 թվականին նկարահանվել է բեմադրության կինոտարբերակում[3]։
1989 թվականին Միլլերն առաջադրվել է «Տոնի» մրցանակին «Մեր թաղամասը» պիեսի բեմադրությունում երկրորդ պլանի լավագույն կնոջ դերի համար[4]։ Դրանից հետո նա սկսել է իր կարիերան մեծ էկրանին, որտեղ նկարահանվել է «Մանկապարտեզի ոստիկանը», «Ուրիշի փողերը», «Կարլիտոյի ճանապարհը» (դեր, որով նա արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգին[5]) և «Ստվեր» հաջողակ ֆիլմերում։ Նույնիսկ նա խաղացել է Էդնա Պյորվիենսի 1992 թվականի Չապլին ֆիլմում։ 1997 թվականին նա խաղացել է գլխավոր դերում «Ռելիկտը» աղետալի ֆիլմում, այնուհետև տեղափոխվել է հեռուստատեսություն[3]։
90-ական թվականներից ի վեր, Միլլերը գլխավորապես նկարահանվում էր հեռուստասերիալներում «Lifetime» հեռուստաալիքի համար, կատարել է երկրորդ պլանի դերեր մի քանի ոչ երկար սիթքոմներում։ 2011 թվականին նա հայտնվել է Արտիստը ֆիլմում, իսկ 2013 թվականին խաղացել է «Սիրուհիները» սերիալում երկրորդական դերում[6]։ 2014 թվականին, Միլլերը ստացել է «Ամերիկյան հանցանք» սերիալում ստացել է կենտրոնական դերերից մեկը[7]։ Սերիալ, որով Միլլերը հայտնվել է էկրանին առանց դիմահարդարման և սանրվածքի, այդ օգնել է նրան չկնճռոտվել կարիերայի տարիների ընթացքում[8]։ Սերիալը բերել է նրան, որ նա խաղացել է «Ազգերի ծնունդը» ռասիզմի մասին ֆիլմում[9]։
1995 թվականին, Միլլերն ամուսնացել է Ուիլլ Արնետի հետ, ումից նույն տարում բաժանվեց։ 2000 թվականին ամուսնացել է Ջեյմս Հագինցի հետ, բայց 12 տարի միասին ապրելուց հետո 2012 թվականի մարտին դերասանուհին ամուսնալուծության և ունեցվածքիի բաժանման համար փաստաթղթեր ներկայացրեց Լոս Անջելեսի շրջանային դատարան։ Այդ ամուսնությունից դերասանուհին ունեցել է երկու դուստր (2000 և 2009 թվականներին)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.