հայ նկարիչ, հասարակական գործիչ, բանաստեղծ, դերասան From Wikipedia, the free encyclopedia
Պետրոս Հերոնիմոսի Ադամյան (դեկտեմբերի 21, 1849[1][2], Քարաքոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - հունիսի 4, 1891[1][2], Կոստանդնուպոլիս[1][2]), հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ։ Համլետի և Օթելլոյի դերակատարումներով դասվել է աշխարհի մեծագույն ողբերգակների շարքում, իր ժամանակի հայ թատրոնի առաջատարն էր և ամենախոշոր ողբերգակը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում է նրա անունը։
Պետրոս Ադամյան արմտ. հայ.՝ Պետրոս Հերոնիմոսի Ադամեան | |
---|---|
Պետրոս Ադամյանը Թիֆլիսում | |
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1849[1][2] |
Ծննդավայր | Քարաքոյ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | հունիսի 4, 1891[1][2] (41 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս[1][2] |
Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն[1][2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, բանաստեղծ, նկարիչ և հասարակական գործիչ |
Պետրոս Ադամյանը նախնական կրթությունը ստացել է Պոլսի Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում։ 17 տարեկան հասակում շատ փոքրիկ դերով հանդես է եկել Արևելյան թատրոնում բեմադրված «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ, իսկ առաջին մեծ դերը խաղացել է 1867 թվականին՝ Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին «Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենեաց» պիեսի բեմադրության մեջ, ինչի համար արժանացել է տեղի մամուլի դրական գնահատականին։
1867-1869 թվականներին խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ 1872-1875 թթ. աշխատել է Պ. Մաղաքյանի թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զբաղվել է ասմունքով՝ տարածելով Մ. Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական ոճի ստեղծագործությունները։ 1879 թ. Պետրոս Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս, իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս Ախալցխայում։ 1883-1885 թթ. Ադամյանն արդեն որպես ճանաչված դերասան հրավերներ է ստանում տարբեր քաղաքներից՝ Շուշի, Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով, ավելի ուշ Մոսկվա, Պետերբուրգ, Աստրախան, Խարկով, Կիև, Բաքու, Քութայիս, Վլադիկավկազ, Մոզդոկ, Թեոդոսիա, Կերչ և այլն։ Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանն՝ իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»[3]։ Օդեսայում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1888 թվականին վերադարձել է Հայաստան։
1880 թ. նոյեմբերի 20-ին հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը[4]։ Ադամյանը նաև գրել է բանաստեղծություններ՝ կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմաստասիրական բնույթի, ինչպես նաև՝ քնարական և երգիծական։ 1887 թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ 1888 թ. դեկտեմբերի 30-ին Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889 թ. դեկտեմբերի 10։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է նյութական ծանր վիճակում՝ տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով։ Ադամյանը մահացել է անբուժելի հիվանդությունից նյութական ծանր կացության մեջ 1891 թվականի հունիսի 4 Պոլսի ռուսական հիվանդանոցում։ Աճյունն ամփոփված է Կոստանդնուպոլսի Շիշլիի հայկական գերեզմանատանը։
Պետրոս Ադամյանի անունն է կրում Թբիլիսիի հայկական թատրոնը, Երևանի փողոցներից մեկը։ Հալեպում գործում է «Ադամյան» թատերախումբը։
Ադամյանը կերտել է շուրջ 300 դեր, որոնցից են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.