Պետրոս Մաղաքյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Պետրոս Մաղաքյան.

Պետրոս Մաղաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաղաքյան (այլ կիրառումներ)
Պետրոս Մաղաքյան
Ծնվել էսեպտեմբերի 4, 1826(1826-09-04)
Մահացել էմարտի 27, 1891(1891-03-27) (64 տարեկանում)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Պետրոս Ամբրոսիոսի Մաղաքյան (1826, սեպտեմբերի 4, Կոստանդնուպոլիս - 1891, մարտի 27,Կոստանդնուպոլիս), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։

Կենսագրություն

Բեմ է բարձրացել 1856 թվականին՝ Կոստանդնուպոլսի Սրապիոն Հեքիմյանի նորակազմ թատերախմբում։ Կոստանդնուպոլսի Արևելյան թատրոնում ամբողջ գործունեության ընթացքում (1861-1876 թվականներ) Մաղաքյանը այնտեղ եղել է ռեժիսոր և դերասան։ Խաղացել է առավելապես սուր բնութագրական դերեր՝

  • Բանտապետ՝ Ռոթայի «Երկու հիսնապետեր»
  • Սկապեն՝ Մոլիերի «Սկապենի արարքները»

Ունեցել է և՛ կատակերգական, և՛ դրամատիկական ներգործման ուժ։ Մելոդրամային սուր իրադրություններում Մաղաքյանի խաղը եղել է թատերայնորեն տպավորիչ և հոգեբանորեն համոզող (Թրիբուլե, Վիկտոր Հյուգոյի «Արքայն զբոսնու»)։ Մաղաքյանի լավագույն դերակատարումներից է նաև Տակոբերը (Է. Սյուի «Թափառական հրեա»)։

1869 թվականից Մաղաքյանը գլխավորել է «Արևելյան թատրոն»-ը՝ համախմբելով իր շուրջը Պետրոս Ադամյանին, Ազնիվ Հրաչյային, Դավիթ Թրյանցին, Մ. Մնակյանին, Մարի Նվարդին, Սիրանույշին, Աստղիկին և ուրիշներին։ Հետևողական պայքարել է Կոստանդնուպոլիսում հայ թատրոնը պահպանելու համար[1][2]։

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. 1891 թվականի այս օրը մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 190
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Պետրոս Մաղաքյան
Listen to this article