Պետրո Պորոշենկո
From Wikipedia, the free encyclopedia
Պետրո Ալեքսեյի Պորոշենկո (ուկրաիներեն՝ Петро Олексійович Порошенко, սեպտեմբերի 26, 1965(1965-09-26)[1][2][3][…], Բոլգրադ, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ, գործարար, իրավաբան։ 2019 թվականի օգոստոսի 29-ից Ուկրաինայի Գերագույն ռադայի IX գումարման ժողովրդական պատգամավոր։ «Եվրոպական համերաշխություն» քաղաքական կուսակցության նախագահ[6]։ Ուկրաինայի նախագահը 2014 թվականի հունիսի 7-ից մինչև 2019 թվականի մայիսի 20-ը։ 2012 թվականի մարտի 23-ից դեկտեմբերի 3-ը Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարար։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Պետրո Պորոշենկո | |
Կուսակցություն՝ | Մեր Ուկրաինան, Social Democratic Party of Ukraine (united)?, Շրջանների կուսակցություն և Եվրոպական համերաշխություն |
---|---|
Կրթություն՝ | Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ (1989) |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների թեկնածու (2002) |
Մասնագիտություն՝ | գործարար, քաղաքական գործիչ, դիվանագետ, տնտեսագետ և ձեռնարկատեր |
Դավանանք | Ukrainian Orthodox Church?, ուղղափառություն և Orthodox Church of Ukraine? |
Ծննդյան օր | սեպտեմբերի 26, 1965(1965-09-26)[1][2][3][…] (58 տարեկան) |
Ծննդավայր | Բոլգրադ, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Հայր | Ալեքսեյ Պորոշենկո |
Մայր | Yevheniia Poroshenko? |
Ամուսին | Մարինա Պորոշենկո |
Զավակներ | Ալեքսեյ Պորոշենկո |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Փակել
Ուկրաինայի վաստակավոր տնտեսագետ, Ուկրաինայի պետական մրցանակակիր գիտության և տեխնիկայի ոլորտում, ինչպես նաև Ֆիլիպ Օրլիկի անվան ուկրաինական մրցանակի դափնեկիր։ Իրավաբանական գիտությունների թեկնածու[7]։