From Wikipedia, the free encyclopedia
Պեր Լաշեզ (ֆր.՝ Cimetière du Père-Lachaise. պաշտոնական անունը՝ ֆր.՝ cimetière de l'Est, «Արևելյան գերեզմանատուն»), Փարիզի ամենամեծ և ամենահայտնի գերեզմանատունը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լյուդովիկոս 14–րդ թագավորը իր խոստովանահորը՝ Ֆրանսուա դը Էստ դե Լա Շեզին նվիրեց Մոն–Լուի կալվածքը։ Մոտ 100 տարի անց քաղաքապետարանը այդ հողերը տրամադրեց գերեզմանատանը, իսկ քանի որ սենյոր դը Լա Շեզին տնավարի Պեռ Լաշեզ, այսինքն Հայրիկ Լաշեզ էին անվանում, այդ անվանումն էլ հետո անցավ գերեզմանատանը։
Պեր Լաշեզի գերեզմանատանը իրենց վերջին հանգրվանն են գտել Մոլիերը, Ժան դը Լաֆոնտենը, Օսկար Ուայլդը, Օնորե դը Բալզակը, Անրի Ռենիեն, Ժորժ Բիզեն, Ֆրեդերիկ Շոպենը, Ջիմ Մորիսոնը, Իվ Մոնտանը, Մարիա Կալլասը, Ամեդեո Մոդիլիանին, Էդիթ Պիաֆը, Մարսել Պրուստը և ուրիշներ։
Հայերից այնտեղ թաղված են հասարակական գործիչներ և գրողներ՝ Գրիգոր Օտյանը, Մինաս Չերազը, Ռուբեն Տեր-Մինասյանը և ուրիշներ։ Մինչև 2000 թվականը թաղված է եղել նաև Անդրանիկ Օզանյանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.