Պիզայի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Պիզայի համալսարան (իտալ.՝ Università di Pisa, UniPi), հանրային հետազոտական համալսարան Իտալիայի Պիզա քաղաքում։ Հիմնադրվել է 1343[8] թվականին Հռոմի պապ Կլիմենտ VI-ի հրովարտակով։ Աշխարհի 19-րդ ամենահին համալսարանն է, Իտալիայում՝ 10-րդ ամենահին համալսարանը[9]։ Պիզայի համալսարանը հեղինակավոր համալսարանների շարքում զբաղեցնում է 10-րդ տեղը, ըստ համաշխարհային ակադեմիական (ARWU) և QS սանդղակի՝ աշխարհում 400-րդը։ Համալսարանի կազմում է ներառված 1544 թվականին հիմնադրված Եվրոպայի ամենահին ակադեմիական բուսաբանական այգին։
Պիզայի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և արխիվ |
Կարգախոս | In supremæ dignitatis |
Հիմնադրված է | 1343 |
Անդամակցություն | ORCID[1][2], Եվրոպայի համալսարանների միություն[3], Netval Research Universities Network?[4], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[5] և European Open Science Cloud Association?[6] |
Երկիր | Իտալիա[7] |
Տեղագրություն | Պիզա |
Կայք | unipi.it(իտալ.)(անգլ.)(չին.)(իսպ.)(պորտ.)(ռուս.) և sba.unipi.it/it/biblioteche/archivio-generale-di-ateneo(իտալ.) |
University of Pisa Վիքիպահեստում |
Համալսարանը Պիզայի բարձրագույն նորմալ դպրոցի և Պիզայի Սանտա Աննա բարձրագույն դպրոցի հետ միասին ընդգրկված է Պիզայի համալսարանական ցանցի կազմում։ Ունի 57000 ուսանող (53000՝ բակալավր, հետբուհական կրթություն, 3500՝ դոկտորական և մասնագիտացված ուսուցում)։
Բանասիրության և մշակութային ուսումնասիրությունների բնագավառներում Պիզայի համալսարանը ICoN կոնսորցիումի առաջատար անդամ է (Իտալիայի կրթության, համալսարանների և հետազոտության նախարարության կողմից աջակցվող իտալական 21 համալսարանների միջբուհական կոնսորցիում), ինչպես նաև Եվրոպական համալսարանների ասոցիացիայի անդամ, Ավիացիայի և տիեզերական համալսարնների եվրոպական խմբի գործընկերության ցանցի և Cineca-ի անդամ[10]։
Համալսարանի նշանավոր շրջանավարտների և դասախոսական անձնակազմի թվում են ազգային և միջազգային քաղաքական առաջնորդներ, Իտալիայի երկու նախագահներ, հինգ պապեր, Իտալիայի հինգ վարչապետներ, երեք Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։
Պիզայի համալսարանն ակտիվ մարմնակրթական մրցակցության մեջ է Պավիայի համալսարանի հետ, որն ավանդաբար իր գագաթնակետին է հասնում Պիզա-Պավիա թիանավերով կամ առագաստանավերով մրցության ժամանակ (regata Pisa-Pavia), այս տեսակի ամենահին մրցույթն է Իտալիայում, և Եվրոպայում երկրորդն է Օքսֆորդ-Քեմբրիջ նավակների մրցավազքում։
2013 թվականին Պիզայի համալսարանը Հռոմի Լա Սապիենցա համալսարանի հետ միասին ըստ համալսարանների համաշխարհային ակադեմիական վարկանիշի դասվել է առաջինը[11][12][13]։