Պիկոմետր
From Wikipedia, the free encyclopedia
Պիկոմետր (pm, պմ, պիկո- և մետր բառերից), մետրական համակարգում երկարության չափման միավոր, հավասար է 1 մետրի մեկ տրիլիոներորդ մասին (1/1000000000000), ՍԻ-ի հիմնական միավոր է։ Էքսպոնենցիալ գրառումներում նշանակվում է 10−12 մետր։
Պիկոմետրը կազմում է միկրոմետրի մեկ միլիոներորդ մասը[2] և նշանակվում է μμ սիմվոլով[3]։ Այն նաև ՍԻ համակարգում չներառված անքստրեմի մեկ հարյուրերորդ մասն է։