Պղնձե օձ (Նեհուշտան)
From Wikipedia, the free encyclopedia
Աստվածաշնչյան Թվեր գրքում Նեհուշտանը (կամ Նոհեստան) (եբրայերեն։ נחושתן կամ נחש הנחושת) բրոնզե (պղնձե) օձ է բարձրացված ձողի (շտանդարտ) վրա, որն Աստված պատվիրել էր կանգնեցնել թունավոր օձերի (կրակե օձեր) խայթոցներից իսրայելցիներին պաշտպանելու համար (Թվեր գիրք, 21:9)[1]։
Եգիպտոսից անապատներով Քանան տեղափոխվելու երկար տարիներ շարունակվող ճանապարհորդության ընթացքում իսրայելցիները կորցնում են հավատը և սկսում բողոքել։ Սրան հետևում է Աստծո կողմից որպես պատիժ ուղարկված թունավոր օձերի տեսքով անձրևը (Մովսեսի դեմ խոսելու և իրեն չհավատալու համար)։ Եզեկիա արքան հետագա պատկերամարտության կրոնական ռեֆորմների շրջանում ոչնչացնում է Նեհուշտանը կռապաշտական դրսևորումներից խուսափելու նպատակով (4 թագ. 18:4)։