From Wikipedia, the free encyclopedia
Պյոտր Անդրեևիչ Պավլենսկի (Пётр Андреевич Павленский, մարտի 8, 1984[1][2][3][…], Լենինգրադ, ԽՍՀՄ), ռուս արվեստագետ, նկարիչ-ակցիոնիստ։
Պյոտր Պավլենսկի | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Пётр Андреевич Павленский |
Ծնվել է | մարտի 8, 1984[1][2][3][…] (40 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա |
Մասնագիտություն | արվեստագետ, performance artist, կոնցեպտուալ արվեստագետ և խմբագիր |
Թեմաներ | Ակցիոնիզմ[4], ժամանակակից արվեստ և Խմբագրություն[4] |
Petr Pavlensky Վիքիպահեստում |
Սովորել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան պետական գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայում։ Համագործակցել է Ռուսաստանի քաղաքական պատմության թանգարանի հետ։ 2012 թվականին Օքսանա Շալիգինայի հետ հիմնել է «Քաղաքական քարոզչություն» առցանց հանդեսը՝ նվիրված ժամանակակից արվեստին քաղաքական համատեքստում[5]։
2016 թ. պարգևատրվել է Վացլավ Հավելի անվան մրցանակով։
Պավլենսկուն նշանավոր դարձրեց «Pussy Riot» պանկ-խմբին աջակցող ակցիան։ 2012 թվականի հուլիսի 23-ին նկարիչը թելով կարված բերանով պիկետի էր կանգնած Կազանսկի տաճարի մոտ՝ ձեռքին պաստառ։ Պավլենսկին նշում է, որ ուզում էր ցույց տալ ժամանակակից նկարչի վիճակը Ռուսաստանում` ազատ խոսքի արգելքը[6]։
Այլ նշանավոր ակցիաներն են՝ «Մսացու», «Ֆիքսացիա», «Ազատություն» և «Անջատում»։
2015 թ. նոյեմբերի 9-ի գիշերը Պավլենսկին բենզին լցրեց և այրեց Լուբյանկայում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գլխավոր դուռը։ Երեսուն վայրկյան անց նա ձերբակալվեց։ Ըստ Պավլենսկու՝ «Լուբյանկայի այրվող դուռը ձեռնոց է, որը հասարակությունը նետում է ահաբեկչական վտանգին»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.