From Wikipedia, the free encyclopedia
Պոկեր (անգլ.՝ poker) քարտային թղթախաղ է, որի նպատակն է խաղադրույքներ շահել՝ հավաքելով ամենաբարձր պոկերի ձեռքը՝ օգտագործելով 4 (հին դասական տարբերակում), 2 կամ 5 քարտ կամ պարտադրելով բոլոր մրցակիցներին դադարեցնել խաղը և լքելով պարտվել։ Խաղը անցկացվում է ամբողջությամբ կամ մասամբ փակված քարտերով։ Հատուկ կանոնները կարող են տարբեր լինել՝ կախված պոկերի տեսակից։ Բոլոր տեսակի պոկերների ընդհանուր տարրերն ու հատկանիշն են հանդիսանում համադրությունները և խաղի մեջ առևտուրը[1]։
Պոկեր | |
---|---|
Տեսակ | թղթախաղի տեսակ |
Ենթատեսակ | թղթախաղ և ինտելեկտուալ սպորտաձև |
Տեղադրման ժամանակ | 20 վայրկյան |
Պատահականությունների ազդեցություն | միջին |
Poker Վիքիպահեստում |
Ի շնորհիվ նրան, որ խաղացողը չգիտի իր մրցակիցների քարտերը, պոկերը թերի տեղեկություններ ունեցող խաղ է, ինչպես շատ այլ քարտային խաղեր, ի տարբերություն, օրինակ, շախմատի, որտեղ երկու խաղացողն էլ տեսնում են բոլոր խաղաքարերը և նրանց դիրքը։
Խաղացողը խաղին մասնակցում է միայն այն գումարով, որը նա դրել էր սեղանի վրա և որը կքչվում է սթեք (անգլերեն՝ stack): Սթեքը կարելի է համալրել գումարով միայն խաղերի միջև։ Սթեքը չի կարելի քչացնել առանց սեղանից վեր կենալու։ Եթե խաղացողը առևտրային գործընթացում սպառում է իր սթեքը, նա շարունակում է մասնակցել խաղին, սակայն չի մասնակցում հետագա առևտրին, և սեղանի վրա ձևավորվում է լրացուցիչ կամ կողմնակի բանկ (կամ բանկեր) (անգլ.՝ side pots . կողմնակի կաթսաներ), որը կարող են տանել միայն մյուս մնացած մրցակիցները[2]։
Հաճախ նույն խաղի մի քանի տեսակներ կան, որոնց միջև տարբերությունը կայանում է այն խաղադրույքների չափով, որոնք խաղացողները կարող են կատարել։
2006 թվականին Հայաստանում բացվեց Պոկերի Հայկական ֆեդերացիան, ինչը նպաստեց սպորտային պոկերի զարգացմանը երկրում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.