Պորտուգալիայի բուրգունդական արքայատոհմ
From Wikipedia, the free encyclopedia
Պորտուգալիայի բուրգունդական արքայատոհմ (պորտ.՝ Dinastia de Borgonha), Կապետինգների թագավորական դինաստիայի կողմից կառավարվող Ավագ բուրգունդական տան ճյուղ[1]։
Պորտուգալիայի բուրգունդական արքայատոհմ | |
---|---|
Տեսակ | ազնվական տոհմ և Արքունի տուն |
Մասն է | House of Burgundy? |
Երկիր | Պորտուգալիա |
Ծագում | Բուրգունդներ |
Տիտղոսներ | Պորտուգալիայի թագավոր Բուլոնի կոմս Ալգարվեի թագավոր |
Հիմնադիր | Հենրիխ Բուրգունդացի |
Հիմնում | 1093 թվական |
Ավարտ | 1383 թվական |
Դավանանք | Քրիստոնեություն |
Կրտսեր ճյուղեր | Ավիսների հարստություն |
1093-1383 թվականներին Պորտուգալիայում իշխանությունը պատկանել է արքայատոհմի ներկայացուցիչ կապետինգ թագավորներին։
Արքայատոհմի հիմնադիրը եղել է Հենրիխ Բուրգունդացին (մահացել է 1112 թվականին), ով էլ եղել է Պորտուգալիայի թագավորության առաջին կոմսը։ Հենրիխի որդին՝ Աֆոնսո Մեծը, եղել է Պորտուգալիայի բուրգունդական արքայատոհմի առաջին արքան։
Վերջինիս սերունդները իշխել են Պորտուգալիայում մինչ 1910 թվականի հանրապետության հռչակումը։
1383 թվականին Ֆերդինանդ I-ի մահից հետո իշխանությունը անցնում է Ավիզների թագավորական արքայատոհմին։ Արքայատոհմի հիմնադիրը դառնում է Պեդրու I-ի ապօրինի որդին և Ֆերդինանդի եղբայրը՝ Ժուան I-ը, ով եղել է Ավիզյան օրդենի մագիստր։
Ավիզների տոհմի ներկայացուցիչները Պորտուգալիայում կառավարում են 1640-1853 թվականներին, իսկ Բրազիլիայում՝ 1822-1889 թվականներին։