Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքական (պորտ.՝ A Selecção Nacional de Futebol de Portugal/Clube de Portugal), ներկայացնում է Պորտուգալիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը Ֆերնանդու Սանտուշ է։ 1966 թվականին, երբ նրանք առաջին անգամ մասնակցեցին Անգլիայում տեղի ունեցող 1966 թվականի աշխարհի առաջնությանը, 1/2 եզրափակչում պարտվեցին Անգլիայի հավաքականին, որը կարողացավ դառնալ այդ աշխարհի առաջնության հաղթողը։ Պորտուգալիան երրորդ տեղի համար խաղում կարողացավ 2-1 հաշվով պարտության մատնել ԽՍՀՄ-ի հավաքականին և գրավել երրորդ հորիզոնականը։ 2003 թվականին Պորտուգալիյաի գլխավոր մարզիչ նշանակվեց Լուիս Ֆելիպե Սկոլարին, ով կարողացավ թիմին Եվրո 2004-ում հասցնել մինչև եզրափակիչ, որտեղ հավաքականը ցավալիորեն պարտվեց Հունաստանի ազգային հավաքականին և բավարարվեց միայն երկրորդ տեղով։ 2006 թվականի աշխարհի առաջնությանը Պորտուգալիան Սկոլարիի գլխավորությամբ հասավ մինչև 1/2 եզրափակիչ, սակայն ստիպված էր Գերմանիայից հեռանալ միայն չորրորդ տեղով։ Սլոլարին Եվրո 2008-ից հետո իր տեղը զիջեց Կառլուշ Կեյրուշին, ով գլխավորել էր հավաքականը նաև 1991-1993 թվականներին։ 2010 թվականին, ոչ լավ արդյունք գրանցելու համար Կեյրուշը հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից։ Հավաքական կանչվեց նախկին պորտուգալացի ֆուտբոլիստ Պաուլո Բենտուն, ով Եվրո 2012-ի ժամանակ իր թիմին հասցրեց մինչև 1/2 եզրափակիչ, որտեղ թիմը հիմնական ժամանակում խաղը 0-0 ավարտելուց հետո 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց Իսպանիայի հավաքականին, որը հետագայում 4-0 հաշվով Իտալիային ջախջախելուց հետո դարձավ մրցաշարի հաղթող։
Մականուն | A Selecção («Ընտրանին») | ||
---|---|---|---|
Միություն | Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա | ||
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) | ||
Գլխավոր մարզիչ | Ֆերնանդու Սանտուշ | ||
Թիմի ավագ | Կրիշտիանու Ռոնալդու | ||
Ամենաշատ խաղեր | Կրիշտիանու Ռոնալդու (164) | ||
Ռմբարկու | Կրիշտիանու Ռոնալդու (99) | ||
ՖԻՖԱ կոդ | POR | ||
Ամենաբարձր դիրք | 3 (Մայիս 2010, ապրիլ-հունիս 2014) | ||
Ամենացածր դիրք | 43 (Օգոստոս 1998) | ||
ԷԼՕ դասակարգում | 9 | ||
Ամենաբարձր դիրք | 2 (Հունիս 2006) | ||
Ամենացածր դիրք | 45 (Նոյեմբեր 1962) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Իսպանիա 3 – 1 Պորտուգալիա (Մադրիդ, Իսպանիա; Դեկտեմբերի 18, 1921) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Պորտուգալիա 8 – 0 Լիխտենշտայն (Լիսաբոն, Պորտուգալիա; Նոյեմբերի 18, 1994) Պորտուգալիա 8 – 0 Լիխտենշտայն (Կոիմբրա, Պորտուգալիա; Հունիսի 9, 1999) Պորտուգալիա 8 – 0 Քուվեյթ (Լեյրիա, Պորտուգալիա; Նոյեմբերի 19, 2003) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Պորտուգալիա 0 – 10 Անգլիա (Լիսաբոն, Պորտուգալիա; Մայիսի 25, 1947) | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 5 (Առաջինը՝ 1966) | ||
Ամենալավ արդյունք | 3-րդ տեղ, 1966 | ||
Եվրոպայի առաջնություն | |||
Մասնակցություն | 5 (Առաջինը՝ 1984) | ||
Ամենալավ արդյունք | 1-ին տեղ, 2016 | ||
Կայք | fpf.pt/pt/selecoes/futebol-masculino/selecao-a | ||
Portugal men's national association football team Վիքիպահեստում |
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018-19-ի եզրափակիչը կայացավ 2019 թվականի հունիսի 9-ին Պորտուգալիայի համանուն քաղաքի Դրագաու մարզադաշտում, որտեղ հանդիպեցին Պորտուգալիայի և Հոլանդիայի ազգային հավաքականները։ Պորտուգալիայի հավաքականը Հոլանդիայի հավաքականին հաղթեց 1:0 հաշվով[1]։ Եզրափակիչ խաղի միակ գոլի հեղինակը դարձավ Գոնսալու Գեդեշը՝ խաղի 60-րդ րոպեին գրավելով հոլանդացիների դարպասը։ Դառնալով ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հաղթողը՝ Պորտուգալիայի հավաքականն ապահովեց իր տեղը ՈՒԵՖԱ Եվրո 2020-ում։ Բերնարդու Սիլվան ճանաչվեց այդ մրցաշարի «Լավագույն ֆուտբոլիստ»։