Պորտուգալիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Պորտուգալիայի օբյեկտները թվով 15-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 1,4 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ 14 օբյեկտներ ընդգրկված են մշակութային չափանիշներով, այդ թվում՝ 3-ը համարվում են մարդկային ստեղծագործական գլուխգործոց, մնացած 1-ը՝ բնական չափանիշներով։ Բացի դրանից 2017 թվականի դրությամբ ևս 22 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[1]։
Պորտուգալիան վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1980 թվականի սեպտեմբերի 30-ին[2]։ Առաջին 4 օբյեկտները, որոնք գտնվում են Պորտուգալիայի տարածքում, ընդգրկվել են ցանկում 1983 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 7-րդ նիստում։