Պորտ Սուդան
From Wikipedia, the free encyclopedia
Պորտ Սուդան (արաբ․՝ بور سودان Bōr Sūdān), նավահանգստային քաղաք Սուդանի հյուսիսարևելյան մասում՝ Կարմիր ծովի ափին։ Կարմիր ծով անվանումը կրող նահանգի վարչական կենտրոնն է, մեծությամբ՝ Սուդանի երկրորդ բնակավայրը (զիջում է միայն երկրի մայրաքաղաք Խարթումին)։ Բնակչությունը կազմում է 517,338 մարդ՝ 2008 թվականի տվյալներով։ Ունի միջազգային օդանավակայան և ծովային նավահանգիստ[1], որի միջոցով է իրականացվում երկրի միջազգային առևտրի մոտավորապես 90 տոկոսը[2], բամբակի, բրդի, կաշվի, գումիարաբիկի, կենդանիների արտահանումը։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Պորտ Սուդան | ||
արաբ․՝ بور سودان | ||
Երկիր | Սուդան | |
Հիմնադրված է | 1909 թ. | |
ԲԾՄ | 62 մ | |
Պաշտոնական լեզու | Արաբերեն, Անգլերեն | |
Բնակչություն | 517․338 մարդ (2008) | |
Կրոնական կազմ | Մուսուլմաններ | |
Տեղաբնականուն | Պորտ սուդանցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքս | 33311 | |
Փոստային դասիչ | 33312, 33315, 33321 | |
| ||
Փակել