Պրեֆեկտ
From Wikipedia, the free encyclopedia
Պրեֆեկտ (լատին․՝ praefectus annonae - պետ, գլխավոր), Հին Հռոմում պաշտոնատար անձ. նշանակվել է հսկելու հռոմեական պրեֆեկտուրաները։
Մ.թ.ա. 1-ին դարի վերջից պրեֆեկտ նշանակվել է կառավարելու Եգիպտոսը, իսկ հետագայում՝ նաև այլ պրովինցիաներ։ Կայսրության ժամանակաշրջանում պրեֆեկտ անվանել են առանձին գերատեսչությունների ղեկավարներին։
Ֆրանսիայում դեպարտամենտի ղեկավար՝ իբրև կենտրոնական կառավարության ներկայացուցիչ (տվյալ դեպարտամենտի պետական բոլոր հաստատությունների ղեկավար), նշանակում է նախագահը։ Փարիզում կառավարումն իրականացնում են երկու պրեֆեկտ՝ Սեն դեպարտամենտի պրեֆեկտը և ոստիկանության պրեֆեկտը։