Ջեյմս Կրոնին
From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս Վաթսոն Կրոնին (անգլ.՝ James Watson Cronin, սեպտեմբերի 29, 1931(1931-09-29)[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - օգոստոսի 25, 2016(2016-08-25)[4][3][5][…], Սեյնթ Փոլ, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս։ 1980 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է Վալ Ֆիտչի հետ՝ «К-մեզոնների չեզոք տրոհումներում սիմետրիայի հիմնարար սկզբունքների խախտման բացահայտման համար»։ Մասնավորապես, նրանք, գնահատելով կաոնների տրոհումը, ցույց տվեցին, որ հակադարձ ընթացող ռեակցիան չի կրկնում սկզբնական ռեակցիայի ճանապարհը, ինչը նշանակում է, որ ներատոմային մասնիկների փոխազդեցությունները չեզոք չեն ժամանակի հանդեպ։ Այսպիսով բացահայտվեց CP-խախտման երևույթը[16][17][18][19]։
Ջեյմս Կրոնին անգլ.՝ James Watson Cronin | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1931(1931-09-29)[1][2][3][…] Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 25, 2016(2016-08-25)[4][3][5][…] (84 տարեկան) Սեյնթ Փոլ, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան, Կոլեժ դե Ֆրանս, Յուտայի համալսարան և Փրինսթոնի համալսարան |
Գործունեության ոլորտ | Միջուկային ֆիզիկա[6] |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լինչեի ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[7], Գիտությունների համաշխարհային ակադեմիա[8], Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա և Istituto Veneto di Scienze, Lettere ed Arti? |
Ալմա մատեր | Հարավային մեթոդիստական համալսարան, Չիկագոյի համալսարան և Highland Park High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[9][6][10] |
Գիտական ղեկավար | Samuel King Allison? |
Պարգևներ | |
James Cronin Վիքիպահեստում |
1976 թվականին տարրական մասնիկների ֆիզիկայում, ներառյալ թույլ փոխազդեցություններում ժամանակային շրջման ասիմտրիայի վերաբերյալ հիմնարար աշխատանքների համար ստացել է Էռնստ Օռլանդո Լոուրենսի մրցանակ։ 1999 թվականին պարգևատրվել է Գիտության Ազգային մրցանակով[20]։