Ջերմության մեխանիկական համարժեք
From Wikipedia, the free encyclopedia
Ջերմության մեխանիկական համարժեք, աշխատանքի այն քանակը, որը համարժեք է ջերմափոխանակության պրոցեսում հաղորդված ջերմության քանակի մեկ միավորին (կալորիաներ կամ կիլոկալորիաներ)։ Ջերմության մեխանիկական համարժեք հասկացության ծագումը պայմանավորված է եղել նրանով, որ պատմականորեն մեխանիկական աշխատանքն ու ջերմության քանակը չափել են տարբեր միավորներով։
Մեխանիկական աշխատանքի ու ջերմության համարժեքության հաստատումից ( Ռոբերտ Մայեր, 1842) հետո կատարվել են ջերմության մեխանիկական համարժեքի մանրակրկիտ չափումներ (Ջեյմս Ջոուլ (1843—1878, շվեդ գիտնական), Է. էդմունդ (1865, ամերիկացի ֆիզիկոս), Գ․ Ռոուլանդ (1879) և ուրիշներ)։ Չափումների արդյունքները ցույց են տվել, որ