From Wikipedia, the free encyclopedia
Ջեյմս (Ջիմ) Քերրին (անգլ.՝ James Eugene Carrey, հունվարի 17, 1962[1][2][3][…], Նյումարքեթ, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասան, կատակերգու, հայտնի է կատակերգական դերերով[4][5]։ Քերրին 6 անգամ առաջադրվել է Ոսկե Գլոբուս մրցանակի և ստացել 2-ը։ Հայտնի լինելով իր բարձր էներգետիկ կատարումներով՝ նա բնութագրվել է որպես Հոլիվուդի ամենամեծ աստղերից մեկը։ Քերրին ձեռք բերեց ճանաչում, երբ 1990 թվականին նկարահանվեց կրկնվող դերում «Կենդանի Գույն» սկետչ կինոկատակերգությունում։ Քերրիի առաջին գլխավոր դերը եղել է Մարկ Քենդալլի դերը «Մի անգամ կծվածը» ֆիլմում (1985 թ.): Իր առաջին գլխավոր դերերը մեծ կինոարտադրությունում խաղացել է «Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն» (1994 թ.), «Հիմարը և ավելի հիմարը» (1994 թ.), «Դիմակը» (1994 թ.) և «Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը» (1995 թ.) ֆիլմերում։ 1997 թվականին նա խաղաց քննադատության արժանացած դեր «Ստախոս, ստախոս» ֆիլմում, որը նրան բերեց Ոսկե Գլոբուս մրցանակը՝ որպես լավագույն դերասան։ Հետո նա նկարահանվեց «Թրումանի շոուն» (1998 թ.) և «Մարդը լուսնի վրա» (1999 թ.) ֆիլմերում, որոնք բերեցին նրան Ոսկե Գլոբուս մրցանակ լավագույն դերասան անվանակարգում։
Ջիմ Քերրի անգլ.՝ Jim Carrey | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1962[1][2][3][…] (62 տարեկան) |
Ծննդավայր | Նյումարքեթ, Օնտարիո, Կանադա |
Կրթություն | Agincourt Collegiate Institute? և Aldershot School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Կանադա |
Մասնագիտություն | կատակերգու, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, դերասան, նկարիչ և պրոդյուսեր |
Ժանրեր | կատակերգություն, observational comedy?, physical comedy?, սյուրռեալիստիկ հումոր, character comedy?, նմանակող, Բուֆոնադ և երգիծանք |
Ընտրանի | Դիմակը |
Ծնողներ | հայր՝ Percy Car?, մայր՝ Kathleen Carrey? |
Ամուսին(ներ) | Լորեն Հոլի և Melissa Womer? |
Համատեղ ապրող(ներ) | Ռենե Զելվեգեր, Լորի Հոլդեն, Ջեննի ՄաքՔարթի և Ginger Gonzaga? |
Երեխա(ներ) | Jane Carrey? |
Պարգևներ և մրցանակներ | |
2000 թվականին նա ձեռք բերեց հետագա ճանաչում մարմնավորելով Գրինչին «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» ֆիլմում, իսկ հետո «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում (2003 թ.)։ Հաջորդ տարի նա սկսեց խաղալ «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմում (2006 թ.), որը նոմինացվեց բազում մրցանակների (Սեզար, BAFTA, Սատուրն, Ոսկե Գլոբուս, Օսկար)։ Քերրին, սակայն ոչ մի մրցանակ չհաղթեց։ Հետո նա սկսեց նկարահանվել «Լեմոնի Սնիկետի դժբախտ դեպքերի շարքը» (2004 թ.), «Խաբեբաներ Դիկը և Ջեյնը» (2005 թ.), «Միշտ ասա «Այո» (2008 թ.) և «Սուրբ Ծննդյան պատմություն» (2009 թ.) ֆիլմերում։ Վերջերս նա նկարահանվել է «Միստեր Պոպերի պինգվինները» (2011 թ.) և «Անհավանական Բերթ Ուանդերսթոունը» (2013 թ.) ֆիլմերում[6]։
2013 թվականին նա հայտնվեց «Հարված հետույքին 2» ֆիլմում, որպես Գնդապետ։ Վիճաբանության արդյունքում ֆիլմի դուրս գալուց 2 ամիս առաջ նա չեղյալ հայտարարեց իր՝ ֆիլմին աջակցելը։ Նա հանդես էր եկել հայտարարությամբ իր թվիթերյան էջում՝ տեղադրելով նկարներ Սենդի Հուկ տարրական դպրոցից գրելով.
Այժմ մաքուր խղճով, ես չեմ կարող աջակցել այդօրինակ բռնությանը։ - Ջիմ Քերրի |
Քերրին համաձայնեց փոխհատուցել իր դերը, որպես Լլոյդ «Հիմարը և ավելի հիմարը 2» ֆիլմում, որը արտադրվեց 2013 թվականին և ցուցադրվեց 2014 թվականի նոյեմբերին[7][8][9]։
Ջեյմս Էուգեն Քերրին ծնվել է Կանադայի Նյումարկետ քաղաքում։ Նա տնային տնտեսուհի Կեթրինի և երաժիշտ ու հաշվապահ Պերսի Քերրիի որդին է։ Նա ուներ մեծ եղբայր՝ Ջոնը և 2 քույր՝ Պատրիսիան և Ռիտան[10]։ Ջեյմս Լիփթոնի հետ հարցազրույցի ժամանակ Քերրին ասել է.
Երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց Սքարբուրգ Ջիմը սկսեց հաճախել Նյու Յորքի Սուրբ Երրորդության Կաթոլիկ դպրոց, կարճ ժամանակ անց հաճախել է Նորֆվեյ Հեյթս միջնակարգ դպրոցը (անգլ.՝ Northview Heights Secondary School)։ Քերրին երբեք չի ավարտել ավագ դպրոցը, քանի որ ստիպված էր աշխատել, որպեսզի օգնի իր ընտանիքին հաղթահարել տնտեսական ճգնաժամը։ Եվ միաժամանակ պետք է հոգ տաներ իր մոր մասին, ով պայքարում էր ծանր քրոնիականան հիվանդության դեմ[11][12][13]։ Քերրին ապրել է Բուրլինգթոնում 8 տարի և հաճախել է Ալդերշոթի ավագ դպրոցը, որտեղ նա 1980-ական թվականներին բացել է «Գդալներ» (անգլ.՝ Spoons) խումբը։ Հեմիլթոն Սպեկթեյթորի հարցազրույցի ժամանակ Քերրին ասել է.
Այս տեսանկյունից նա արդեն աշխատելու փորձ ուներ Ռիչմոն Հիլի գիտության փորձարկումների կենտրոնում[14][15]։
Մինչ Քերրին պայքարում էր աշխատանք և անուն ձեռք բերելու համար, նրա հայրը օգնում էր որդուն կոմիկի իմիջ ձեռք բերել մի բեմականացում՝ տանելով նրան Տորոնտոյի «Յուկ Յուկ» հումորային ակումբի դեբատին։ Քերրիի նմանակնումները ցնցեցին բոլորին և սա նրան մտածելու տեղիք տվեց, որպես պրոֆեսիոնալ զվարճացնող իր ունակությունների մասին։ Նրա ընտանքի ծանր ֆինանսական դրությունը դժվարեցնում էր Քերրիի հավակնությունների իրագործումը[16]։ Վերջապես նրանց ընտանեկան դրությունը բարելավվում է, և նրանք նոր տուն են տեղափոխվում։ Ընտանեկան կայունության շնորհիվ Քերրին կարողանում է վերադառնալ բեմ՝ ավելի լավ բեմադրությամբ։ Կարճ ժամանակահատված հետո նա կես դրույքից անցավ մշտական վճարվող շոուների՝ ընթացքում ստեղծելով իր բարձր համբավը[17]։ Մի տեսաբան Տորոնտո Սթարում գրել էր, որ Քերրին «իսկանան աստղ է, ով կյանքի է կոչվում»[18]։
Քերրիին շուտով նկատում է կոմիկ դերասան Ռոդնի Դանգերֆիլդը, ով երիտասարդ կոմիկին առաջարկում է համաձայնագիր ստորագրել և սկսել իր շրջագայությունները։ Ի վերջո Դագերֆիլդը Քերրիին տանում է Լաս Վեգաս։ Շուտով Քերրին որոշում է տեղափոխվել Հոլիվուդ, որտեղ նա սկսում է հանդես գալ «Կատակերգության պահեստ» ( անգլ.՝ The Comedy Store) շոուում և 1982 թվականին հայտնվում է հեռուստատեսային «Իմպրովիզացիայի երեկո» ( անգլ.՝ An Evening at the Improv) ստենդ ափ շոուում։ Հաջորդ տարի նա ներկայացնում է իր դեբյուտը «The Tonight Show»-ում[19]։
Չնայած նրա հայտնիությանը, որպես կոմիկ դերասան, Քերրիին սևեռեց իր ուշադրությունը ֆիլմարտադրության և հեռուստատեսության վրա՝ փորձելով 1980-1981 թվականներին դառնալ NBC-ի «Շաբաթ օրվա գիշերային կյանքը» (անգլ.՝ Saturday Night Live) շոուի դերակատար։ Քերրին չընտրվեց, որպես դերակատար, չնայած որ 1996 թվականի մայիսին և 2011 թվականի հունվարին ներկայացավ շոուին։ Նա դերակատարում ունեցավ մի քանի փոքր բյուտջե ունեցող ֆիլմերում, որոնցից էին «Ռետինե դեմքը» ֆիլմը (անգլ.՝ Rubberface 1981 թ.), «Կուպեր լեռը» ( անգլ.՝ Copper Mountain 1983 թ.)[20]:
1984 թվականին Քերրին NBC-ում «Բադերի գործարան» անգլ.՝ The Duck Factory, շոուում խաղացել է գլխավոր դեր։ Ինչևէ այն դադարեցվեց հենց առաջին սեզոնի ընթացքում։ Չնայած շոուի դադարեցմանը, այն օգնեց Քերրիին ձեռք բերել աջակցող դերեր մի քանի ֆիլմերում. «Ընդմիշտ Վամպիր» (անգլ.՝ Once Bitten 1985 թ.), «Պեգգի Սյուն ամուսնացավ» (անգլ.՝ Peggy Sue Got Married 1986 թ.), «Մահվան խաղ» (անգլ.՝ The Dead Pool 1988 թ.) և «Կյանքը Մաթլ Դրայվում» (անգլ.՝ Doing Time on Maple Drive 1992 թ.)[21]: Երբ Քերրին վերադարձավ սթենդափ շոուների նա նորից կատարեց իր հին դերը երդվելով, որ չի ուզում հայտնի դառնալ ուրիշներին նմանակելով։
«Երբեմն դա, բառիս բուն իմաստով, վերածվում էր կռվի, որտեղ ես ստիպված էի պաշտպանել ինձ՝ իմ արածների համար։ Մարդիկ գոռում էին և իսկապես անզուսպ ու զայրացած էին ինձ վրա»։ - Ջիմ Քերրի |
Ոմանքը նրան անխոհեմ համարեցին իր հին դերը նորից կատարելու համար, մինչ մյուսներին ավելի քան հետաքրքիր էր, թե Քերրին ինչ է փորձում անել։ Այդ մարդկանցից մեկը գրող և ռեժիսոր Ջուդ Ապատովն էր։ Զույգը միավորվեց, և նրանք սկսեցին միասին նյութեր գրել։ Քերրին շարունակեց ֆիլմերում և հեռուստատեսությամբ փոքր դերեր կատարել, որը բերեց իր կոլեգա Դեյմոն Ուեյանսի հետ ընկերությանը։ Դեյմոնը ներկայացրեց Քերրիին իր եղբորը ՝ Քենենին, ով նկարահանում էր «Կենդանի գույնը»(անգլ.՝ In Living Color for the new Fox network) սկետչ շոուն։ Քերրին վերջապես կատարեց կրկնվող դեր, որը առաջին անգամ ցուցադրվեց 1990 թվականի ապրիլի 15-ին։ Մինչև 3-րդ սեզոնը, քանի դեռ չէր համաձայնել ստանձնել իր առաջին կարևոր դերը Հոլիվուդում, Քերրին մեկն էր այն քիչ դերասաններից, ով օրիգինալ էր և պատրաստ էր ավելի մեծ բաների հասնել։
Քերրին չզգաց իսկական աստղային փառքը, մինչև չխաղաց գլխավոր դեր «Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն» կատակերգությունում (1994), որը ցուցադրվեց «Կենդանի գույնը» շոուի ավարտից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Չնայած նա համաձայնեց խաղալ գլխավոր դեր, Քերրին ցանկություն հայտնեց կատարել դերը միայն այն դեպքում, եթե թույլ տան ֆիլմի սցենարը հարմարեցնել իր պատկերացրածին։ Ֆիլմը անտեսվեց քննադատների կողմից, բայց դարձավ միջազգային հիթ և դարձրեց նրան բարձր վարձատրվող աստղ[22]։
Այդ նույն տարին Քերրին ստացավ գլխավոր դեր «Դիմակ» և «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմերում։ «Դիմակը» նրան բերեց իր առաջին «Ոսկե գլոբուս» մրցանակը լավագույն դերասան անվանակարգում։ Քննադատների կողմից լավ ընդունվելուց բացի «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմը նաև մեծ առևտրային հաջողություն ունեցավ բերելով $270 միլիոն դոլլար եկամուտ, ինչպես նաև մեծացրեց Քերրիի երկրպագուների շրջանակը։
1995 թվականին նկարահանվեց Ջոել Շումախերի հետ, ով խաղում էր սուպեր հերոսի «Ընդմիշտ Բեթմեն» ֆիլմում[23]։ Ֆիլմում Բեթմենը փորձում է կանգնեցնել երկդեմք Ռիդլերին, ով ուներ մի ստոր ծրագիր՝ Գոտեմ քաղաքի բնակիչների ուղեղներից տեղեկատվություն քամել։ Այդ նույն տարին Քերրին վերախաղաց իր դերը, որպես Էյս Վենտուրա «Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը» ֆիլմում[24]։ Ինչպես նախորդը, այս ֆիլմը նույնպես լավ ընդունվեց հասարակության կողմից, բայց սուր քննադատվեց քննադատների կողմից։ Ինչևէ, այն մեծ հաջողություն ունեցավ և ի հավելում $40 միլիոն դոլլարին, որը ստացվեց հենց բացման օրերին, այն բերեց $212 միլիոն դոլլար շահույթ[25][26]։
Քերրին վաստակեց $20 միլիոն դոլլար իր հաջորդ՝ «Մալուխագործը» ֆիլմից (1996)։ Ֆիլմի ռեժիսորն էր Բեն Սթիլերը։ Քերրին խաղում էր մի միայնակ և փոքր-ինչ տարօրինակ Չիպի՝ հեռուստալարեր ամրացնողի դերը, ով ներխուժում է իր հաճախորդներից մեկի կյանք։ Ֆիլմը այնքան էլ լավ չընդունվվեց քննադատների կողմից, բայց այնուամենայնիվ այն բերեց $102 միլիոն եկամուտ։ 1997 թվականին նա խաղաց բուռն արձագանք ստացած «Ստախոս, ստախոս» ֆիլմում։ Այստեղ նա խաղաց Ֆլետչեր Ռիդի դերը, ով հաջողակ իրավաբան էր, որը հիմնել էր իր կարիերան ստի և իր որդուն՝ Մաքսին տված խոստումները դրժելու հաշվին։ Շուտով Մաքսը ծննդյան երազանք է պահում, որ իր հայրը մեկ օրով չկարողանա ստել։ Քերրին խրախուսվեց իր դերի համար և վաստակեց իր 2-րդ «Ոսկե Գլոբուս» մրցանակը լավագույն դերասան անվանակարգում։
Ջանետ Մասլինը «Նյու Յորք Թայմզից» ասել է.
«Իր աղմկարար կարիերայի ընթացքում պարոն Քերրին հայտնվում է պարզ զավեշտական մեխանիզմում, իսկ հետևանքները շատ ավելի փոթորկալից և զվարճալի են, քան այս աշխարհիկ նյութերը կարող էին ապահովել» - Ջանետ Մասլին |
Հաջորդ տարի նա որոշեց խաղալ Թրումեն Բուրբենկի լուրջ դերը երգիծական «Թրումանի շոուն» տրագիկ կոմեդիայում (1998)[28]: Ֆիլմը գովեստի արժանացավ և Քերրիին ավելի մեծ միջազգային համբավ բերեց, ստիպելով բոլորին հավատալ, որ նա կներկայացվի «Օսկար» մրցանակի համար։ Ինչևէ նա ստացավ իր առաջին «Ոսկե Գլոբուս» մրցանակը, որպես լավագույն դերասան։ «Թրումենի շոուն» նաև առևտրային մեծ հաջողություն էր և բերեց $264 միլիոն եկամուտ[29][30]։ «Ֆիլմֆոր»-ի քննադատը փաստել է, որ ֆիլմը «թույլ տվեց Քերրիին հեռանալ կատակերգությունից», բայց այնուամենայնիվ այն անվանեց «ուրախ և զարմանալիորեն բեղմնավոր երգիծանք»[31]։
Այդ նույն թվականին Քերրին հայտնվեց Լարի Սանդերսի գեղարվեստականացված շոու ծրագրում, որտեղ նա միտումնավոր մտավ Շանդլինգի կերպարի մեջ։ 1999 թվականին Քերրին խաղաց գլխավոր դեր «Մարդը լուսնի վրա» ֆիլմում։ Նա կերպարավորեց կոմիկ Էնդի Քոֆմանին և շատերը հավատում էին, որ վերջապես Քերրիին կներկայացվի լավագույն դերասան մրցանակի համար։ Քենեֆ Թուրանը «Լոս Անջելոս Թայմզից» գրել է Քերրիի ներկայացման մասին «փայլուն, գրեթե սարսափեցնող նմանակում»[32]։ 2000 թվականին Քերրին միավորվեց Ֆարալի եղբայրների հետ, ովքեր նկարեցին նրան «Հիմարը և ավելի հիմարը» զվարծալի ֆիլմում և «Ես, կրկին ես և Իրենը» ֆիլմերում[33]։
Քերրին խաղաց պետական շարքային տանկիստի՝ Չարլի Բեյլիգաթսի դերը, ով ուներ բազմաթիվ կերպարներ։ Այդ նույն թվականին Քերրին նկարահանվեց բոլոր ժամանակների ամենաշահութաբեր Սուրբ Ծննդյան ֆիլմում՝ «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը», խաղալով անվանային կերպար, որի համար նա և՛ գովասանքի արժանացավ, և՛ քննադատության։ Իր հաջորդ խաղարկային «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում, որտեղ Քերրին խաղաց Ջենիֆեր Էնիսթոնի և Մորգան Ֆրիմանի հետ, դարձավ միջազգային հիթ կատակերգություն (2003)։ Քերրին խաղաց հեռուստահաղորդավարի դեր, ով անսպասելիորեն ստանում է աստծու ամենազոր կարողությունները, երբ վերջինս որոշում է արձակուրդ վերցնել։ Ֆիլմը տարբեր արձագանքներ ստացավ, բայց, չնայած դրան, այն ֆինանսական մեծ հաջողություն ունեցավ՝ վաստակելով մոտավորապես $484 միլիոն։ Ֆիլմը դրանից հետո ձեռք բերեց երկրպագուների բանակ[34]։
2004 թվականին Քերրին նկարահանվեց «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմում։ Ֆիլմը՝ մինչև դուրս գալը, ստացավ անհամար բուռն արձագանքներ։ Քննադատները բարձր գնահատեցին Քերրիի մարմնավորած Ջոել Բերիշ կերպարը, և Քեյթ Ուինսլեթի խաղը։ Ուինսլեթը «Օսկար» ստացավ։ Ըստ CNN-ի տեսաբան Պոլ Քլինթոնի, Քերրիի ներկայացումը դերասանի լավագույն, առավել հասուն և կենտրոնացված ներկայացումն էր։ Նա կրկին առաջադրվեց «Ոսկե Գլոբուս» մրցանակի և առաջին անգամ ստացավ BAFTA որպես լավագույն գլխավոր դերակատար[35]։
Այդ նույն թվականին Քերրին ներգրավվեց «Կանադական փառքի ճանապարհը» ֆիլմում։ 2005 թվականին Քերրին նկարահանվեց «Խաբեբաներ Դիկը և Ջեյնը» ֆիլմում, մարմնավորելով Դիկին։ Դիկը իր աշխատանքը կորցնելուց հետո դառնում է բանկի կողոպտիչ։ Ֆիլմը անտեսվում է շատ քննադատների կողմից, բայց մեծ ճանաչում է բերում[36]։
2007 թվականին Քերրին վերամիավորվեց Ջոել Շումախերի հետ և նկարահանվեց «Ճակատագրական 23 թիվը» ֆիլմում։ Քերրին խաղում էր մեկի մասին, ով տարվել էր 23 թվով, նրանից հետո, երբ մի գիրք էր գտել մի մարդու մասին, ով նույնպես տարված էր դրանով։ Ֆիլմը խիստ քննադատվեց քննադատների կողմից և այնքան էլ մեծ հաջողություն չբերեց։ Հաջորդ թվականին Քերրին «Հորթոն» (2008) մուլտֆիլմում ապահովեց սիրելի փղի ձայնը, որը բավականին լավ արձագանք ստացավ[37]։ Ֆիլմը նաև ֆինանսական մեծ հաջողություն բերեց՝ հասնելով մետավորապես $290 միլիոնի։ Ավելի ուշ այդ նույն թվականին Քերրին վերադարձավ խաղարկային կոմեդիային և նկարահանվեց Միշտ ասա «Այո» ֆիլմում (2008)։ Քերրին խաղում է Կառլ Ալենի դերը՝ մի գործազուրկ և անհաջողակ մարդու, ով կյանքում ոչ մի բանի չի հասել, քանի որ կյանքում ամեն ինչին «ոչ» է ասել։ Բայց մի օր նա գրանցվում է ինքն իրեն զարգացնելու մի ծրագրի, որտեղ նրան սովորացնում են «Այո» ասելու հզորությունը[38]։
Չնայած կարծիքները կիսվում են, Ռենե Ռոդրիգեսը «Մայամի Հերալդից» նշում է, որ
«Միշտ ասա «Այո» ֆիլմը հրաշալի է այնքանով, որ Քերրին զվարճացնում է բոլորին, բայց այն էլ ավելի լավն է, որպես սիրային պատմություն, որ պարզապես պատահում է բոլորին ուրախացնելու համար»։ |
Ֆիլմը ինքնին բերեց $225 միլիոն եկամուտ[39]։
2009 թվականին Քերրին խաղաց «Ես քեզ սիրում եմ, Ֆիլիպ Մորիս» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ 2009 թվականի հունվարին «Սանդենս» ֆիլմի փառատոնին ( անգլ.՝ Sundance Film Festival ) նախքան ավելի լայն թողարկմանը 2010 թվականին։ Քերրին մարմնավորեց Սթիվեն Ջեյ Ռասսելին՝ մի ինքնավստահ, կեղծավոր և բազմաթիվ անգամներ բանտից փախած մարդու, ով սիրահարվում է իր բանտակից ընկերոջը՝ Ֆիլիպ Մորիսին։ Ֆիլմը մեծապես դրական արձագանքնեեր ստացավ, իսկ «Թայմսից» Դեյմոն Վայսը ֆիլմին տվեց 4 աստղ 5-ից[40]։ «Ես քեզ սիրում եմ, Ֆիլիպ Մորիս»-ը մի արտասովոր ֆիլմ է, որը հիշեցնում է, թե ինչքան լավը կարող է լինել Քերրին, երբ չի խառնվում Հոլիվուդի ընդհանուր փառքին։ Նրա հումորը մնում է այնքան նուրբ ինչպես երբևէ»[41]։
Առաջին անգամ իր կարիերայի ընթացքում Քերրին մարմնավորեց մի քանի կերպար Դիսնեյից, որոնք վերցված էին Չ. Դիկենսի հեքիաթներից՝ «Սուրբ Ծննդյան պատմություն» մուլտֆիլմում խոսելով Էբենեզեր Սկրուջի և Սուրբ Ծնունդի անցյալ, ներկա և ապագա հոգիների փոխարեն։ Մուլտֆիլմը ստացավ ողջամիտ արձագանք և ֆինանսական մեծ հաջողություն բերեց[42]։ 2011 թվականին Քերրին ստացավ գլխավոր դեր «Միստեր Պոպերի պինգվինները» ֆիլմում, կերպարավորելով Թոմին՝ վաճառքի գործակալի, ով դառնում է պինգվինների ընտանիքի խնամակալ։ Ֆիլմը ստացավ խառը արձագանքներ։ 2013 թվականին նա նկարահանվեց Սթիվ Կարելի հետ «Անհավանական Բերթ Ուանդերսթոունը» ֆիլմում (2013 թ.)։ Քերրին խաղաց Սթիվ Գրեյի դերը՝ մի վտանգավոր փողոցային կախարդի, ով ստվեր էր գցում նախկինում հաջողակ կախարդ Բերթ Ուանդերսթոունի համբավի վրա։ Ֆիլմը թողարկվեց 2013 թվականի մարտին[41]։
2012 թվականի ապրիլին Պիտեր Ֆերելին ասել է, որ Քերրին և Ջեֆ Դենիելսը կվերադառնան «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմի շարունակության համար («Հիմարը և ավելի հիմարը 2»), որը Ֆերելի եղբայրները պլանավորել էին սկսել 2012 թվականի սեպտեմբերին։ Ինչևէ, հունիսին Քերրիի ներկայացուցիչը հայտարարեց, որ Քերրին լքել է նախագիծը, ինչով «Նյու Լայն» և «Վորներ Բրոս» ընկերությունները այնքան էլ խանդավառված չէին։ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Yahoo-ի «Գրանդ շոուի» ընթացքում հայտնեցին, որ սցենարը վերջացված է և նախնական դերակատարները՝ Քերրին և Դենիելսը նորից կկատարեն իրենց դերը։ 2013 թվականի մարտին Քերրին հաստատել է, որ ինքն ու Դենիելսը ոգևորված են ֆիլմով և հուսով են նույնն անել 2014 թվականին[43]։
2013 թվականի մարտին Քերրին հայտարարեց, որ ինքը մանկական գիրք է գրել անվանելով այն «Ինչպես էր Ռոնալդը պտտվում»։ Գիրքը մի վախեցած ալիքի մասին էր, որի անունը Ռոնալդ էր։ Նա բացատրեց այն որպես «երեխաների այսպես կոչված վերացական պատմություն, որը կապ ունի մի շարք ծանր բաների հետ, որոնք արտահայտվում են երեխայական ձևով»։ Քերրին տպագրեց գիրքը, որը լույս տեսավ 2013 թվականի սեպտեմբերին[44]։ 2013 թվականի մարտի 25-ին Քերրին թողարկեց մի երաժշտական պարոդիա։ Երգը և տեսահոլովակը անվանեցին «Մահացած սառը ձեռքը»։
Քերրին տառապել է հիպերակտիվություն հիվանդությունից։ Նա նաև հաստատել է, որ պայքարել է ընկճախտի դեմ։ Իր ընկճվածությունը հաղթահարելու համար Քերրին ընդունել է Պրոզակ դեղամիջոցը, սակայն ի վերջո որոշել է ազատվել բոլոր տեսակ դեղամիջոցներից։ Նա ասել է, որ այլևս չի օգտագործում որևէ դեղամիջոց կամ ոգելից խմիչք, ոչ էլ նույնիսկ սուրճ։
Քերրին երկու անգամ ամուսնացած է եղել։ Իր առաջին ամուսնությունը եղել է դերասանուհի Մելիսա Վոմերի հետ, ում հետ նա ամուսնացել է 1987 թվականի մարտի 28-ին։ Զույգը ամուսնալուծվել է 1995 թվականին։ Մեկ տարի անց՝ 1996 թվականի սեպտեմբերի 23-ին, Քերրին ամուսնացել է «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմից Լաուրեն Հոլլի հետ։ Ամուսնությունը տևեց ավելի քիչ քան մեկ տարին։ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Քերրին հարաբերություններ է ունեցել տարբեր մարդկանց հետ, ինչպես օրինակ Լաուրի Հոլդենը, Ջենուարի Ջոնեսը և Էնին Բինգը։ Բացի այդ նա կարճատև սիրավեպ է ունեցել «Ես, նորից ես և Իռենը» ֆիլմի համաաստղ Ռենե Զելվեգերի հետ, ում հետ ինչ-որ առումով նշանված է եղել 1999-2000 թվականներին[45]։
2005 թվականին Քերրին հանդիպել է մոդել և դերասանուհի Ջենի Մակարտնիին և հանրայնացրել է իրենց հարաբերությունները 2006 թվականի հունիսին։ 2010 թվականի ապրիլին զույգը վերջ դրեց իրենց 5 տարի տևողությամբ հարաբերություններին։ Չնայած պառակտմանը և լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին Մակարտնին 2010 թվականի հոկտեմբերին ասել է. «Ջիմը և ես լավ ընկերներ ենք»[46][47]։
–Ինձ մոտ կյանք չէ, այլ խենթի երազ։
– 50 տարեկանը դեռ վախենալու չէ։
–Սթիվ Ջոբսը հիանալի մարդ էր։ Նա կապրի իմ կյանքի կոշտ սկավառակում հավերժ։
–Եթե դուք ունեք տաղանդ, այն ձեզ կփրկի։
–Մեզանից շատերն ունեն խենթ բարեկամներ, սակայն մեզանից շատերը նրանց աչքին ենք խենթ երևում։
–Եթե դուք հրաժարվեք ձեր երազանքներից՝ ապա էլ ի՞նչ կմնա։
–Հուսահատությունը անհրաժեշտ բաղադրիչ է համարվում, ինչ որ բան սովորելու կամ ստեղծելու համար։
Քերրին իր առաջին ամուսնությունից ունի մեկ դուստր, ում անունն է Ջեյն Էրիկ Քերրի (1987 թվականի սեպտեմբերի 6)։ Քերրին 2010 թվականի փետրվարին թվիթերի միջոցով հայտարարեց, որ իր դուստրը տղա երեխա է ունեցել։ 2012 թվականին Ջեյն Քերրինն մասնակցեց «Ամերիկյան կուռք» նախագծին (անգլ.՝ American Idol)[48]:
2004 թվականանի հոկտեմբերին Քերրին ստացավ ԱՄՆ-ի քաղաքացիություն և շարունակում է մնալ երկքաղաքացի Ամերիկայի և իր ծննդավայրի՝ Կանադայի[49]։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1983 | Ամեն ինչ համեղ է | All in Good Taste | Ռալֆ | Կատակերգություն | Էնտոնի Կրամրեյթեր | Ջոնաթան Ուելշ, Գարի Ատկին, Ջեք Կրիլի, Ջեյմս Բ. Դուգլաս, Ջոենն Կիրվան-Կլարկ |
1983 | Կուպեր լեռը | Copper Mountain | Բոբի Տոդ | Կատակերգություն, Երաժշտական | Դևիդ Միտչել | Ալան Տիկ, Ռիչարդ Գոտե, Զիգի Լորենց, Ռոդ Հեբրոն |
1983 | Ռետինե դեմքը | Rubberface | Տոնի Մորոնի | Կատակերգություն | Գլեն Սալցման Ռեբեքա Յետս | Լին Դերագոն, Ադա Գլասբուրգ, Էնն-Մարի ՄակԴոնալդ, Հելեն Ուդի |
1984 | Բադային ֆաբրիկա | The Duck Factory | Սկիպ Տարկենտոն | Սերիալ, Կատակերգություն | Ռոդ Դենիել Վիկտոր Լոբլ Ջին Ռեյնոլդս | Ջուլի Պեյն, Նենսի Լեյն, Ջեյ Տարսես, Կլարենս Գիլյարդ կրտ. |
1984 | Իմն է | Finders Keepers | Լեն Բիդլեկոֆ | Կատակերգություն | Ռիչարդ Լեսթեր | Մայքլ Օ’Կիֆ, Բևերլի Դ’Անջելո, Լուիս Գոսետ կրտ., Պամելա Սթիվենսոն, Էդ Լոտեր |
1985 | Մի անգամ կծվածը | Once Bitten | Մարկ Կենդալ | Սարսափ, Կատակերգություն | Հովարդ Ստորմ | Լորեն Հաթոն, Կարեն Կոպինս, Կլիվոն Լիթլ, Թոմաս Բալատորե |
1986 | Փեգի Սյուն ամուսնացել է | Peggy Sue Got Married | Ուոլտեր Գեթց | Ֆենտեզի, Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա | Կետլին Տյորներ, Նիկոլաս Քեյջ, Բերի Միլեր, Կետրին Հիքս, Ջոան Ալեն |
1988 | Մահվան խաղ | The Dead Pool | Ջոննի Սքյուարես | Մարտական, Թրիլեր, Քրեական | Բադի Վան Հորն | Կլինտ Իսթվուդ, Պատրիշիա Կլարքսոն, Լիամ Նիսոն, Իվեն Ս. Կիմ, Դևիդ Հանտ |
1988 | Երկրային աղջիկները մատչելի են | Earth Girls Are Easy | Վիպլոկ | Ֆանտաստիկ, Մելոդրամա, Կատակերգություն | Ջուլեն Տեմպլ | Ջինա Դևիս, Ջեֆ Գոլդբլյում, Դեյմոն Ուայանս, Ջուլի Բրաուն |
1989 | Մայք Հաներ։ Սպանության թիրախը | Mike Hammer: Murder Takes All | Բրեդ Պետերս | Թրիլեր, Քրեական, Դետեկտիվ | Ջոն Նիկոլելա | Ստեյսի Կիչ, Լինդա Կարտեր, Լինդսեյ Բլում, Դոն Ստրաուդ |
1989 | Վարդագույն կադիլակ | Pink Cadillac | կատակերգու | Մարտական, Դրամա, Կատակերգություն | Բադի Վան Հորն | Կլինտ Իսթվուդ, Բերնադեթ Փիթերս, Տիմոտի Կարխարտ, Տիֆանի Գեյլ Ռոբինսոն, Անջելա Լուիզ Ռոբինսոն |
1990 – 1994 | Վառ գույների մեջ | In Living Color | տարբեր | Սերիալ, Կատակերգություն | Պոլ Միլեր Տերի ՄակԿոյ Ռոզի Պերես | Դևիդ Ալան Գրիր, Տի’Կեյա Քրիստել Կեյմե, Թոմմի Դևիդսոն, Դեիդրե Լենգ |
1992 | Կյանքը Մապլ Դրայվում | Doing Time on Maple Drive | Թիմ Կարտեր | Դրամա | Քեն Օլին | Ջեյմս Սիքինգ, Բիբի Բեշ, Ուիլյամ ՄակՆամարա, Ջեյն Բրուկ, Դևիդ Բայրոն |
1992 | Իթսի Բիթսի սարդը | The Itsy Bitsy Spider | Կործանիչ (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Մուլտֆիլմ | Մեթյու Օ’Կալագան | Անդրեա Մարտին, Տորա Բյորչ, Ֆրենկ Ուելկեր, Կլաուդիա Քրիստիան |
1993 | Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն | Ace Ventura: Pet Detective | Էյս Վենտուրա | Կատակերգություն, Դետեկտիվ, Արկածային | Թոմ Շեդյակ | Կորտնի Կոքս, Շոն Յանգ, Տոուն Լոկ, Դեն Մարինո |
1994 | Դիմակը | The Mask | Ստենլի Իպկիս | Ֆենտեզի, Մարտական, Մելոդրամա, Կատակերգություն, Քրեական | Չակ Ռասել | Փիթեր Ռիգերտ, Փիթեր Գրին, Էմի Յասբեկ, Քեմերոն Դիազ |
1994 | Հիմարը և ավելի հիմարը | Dumb & Dumber | Լլոյդ Քրիստմաս | Կատակերգություն | Փիթեր Ֆարելի Բոբբի Ֆարելի | Ջեֆ Դենիելս, Լորեն Հոլի, Մայկ Ստար, Կարեն Դաֆի |
1995 | Հավերժ Բեթմենը | Batman Forever | Ռիդլեր / դոկտոր Էդուարդ Նյուգմա | Ֆենտեզի, Մարտական, Թրիլեր, Մելոդրամա, Քրեական | Ջոել Շումահեր | Վել Կիլմեր, Թոմմի Լի Ջոնս, Նիկոլ Քիդման, Քրիս Օ’Դոնել |
1995 | Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը | Ace Ventura: When Nature Calls | Էյս Վենտուրա | Կատակերգություն, Դետեկտիվ, Արկածային | Սթիվ Օդեկերկ | Յեն ՄակՆիս, Սայմոն Կելոու, Մեյնարդ Էզիաշի, Բոբ Գանտոն |
1996 | Մալուխագործը | The Cable Guy | Մալուխագործ | Դրամա, Կատակերգություն | Բեն Սթիլլեր | Մեթյու Բրոդերիկ, Լեսլի Մանն, Ջեք Բլեք, Ջորջ Սիգալ |
1997 | Ստախոս, ստախոս | Liar Liar | Ֆլեչեր Ռիդ | Ֆենտեզի, Կատակերգություն, Ընտանեկան | Թոմ Շեդյակ | Մորա Տիրնի, Ջասթին Կուպեր, Կերի Էլվիս, Էնն Հեյնի |
1998 | Թրումանի շոուն | The Truman Show | Թրումեն Բուրբանկ | Ֆանտաստիկ, Դրամա, Կատակերգություն | Փիթեր Ուիր | Լորա Լիննի, Նոա Էմերիկ, Նատաշա ՄակԷլխոուն, Էդ Հարիս |
1998 | Սայմոն Բիրչ | Simon Birch | ավագ Ջո Ուենտերվորթ | Դրամա, Կատակերգություն | Մարկ Սթիվեն Ջոնսոն | Յեն Մայքլ Սմիթ, Ջոզեֆ Մացելո, Էշլի Ջադ, Օլիվեր Պլաթ, Դևիդ Ստրետեյրն |
1999 | Մարդը լուսնի վրա | Man on the Moon | Էնդի Քոֆմեն / Թոնի Կլիֆտոն | Դրամա, Կատակերգություն, Կենսագրական | Միլոշ Ֆորման | Դեննի ԴեՎիտո, Կորտնի Լավ, Պոլ Ջամաթի, Ջերի Բեկեր |
2000 | Ես, կրկին ես և Իրենը | Me, Myself & Irene | Չառլի Բեյլեյգեյթս/ Հենկ Էվանս | Կատակերգություն | Բոբբի Ֆարելի Փիթեր Ֆարելի | Ռենե Զելվեգեր, Էնտոնի Անդերսոն, Մոնգո Բրաունլի, Ջերոդ Միքսոն |
2000 | Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները | How the Grinch Stole Christmas | Գրինչ | Ֆենտեզի, Կատակերգություն, Ընտանեկան | Ռոն Հովարդ | Տեյլոր Մոմսեն, Ջեֆրի Տեմբոր, Քրիստին Բարանսկի, Բիլ Իրվին |
2001 | Մաժեստիկը | The Majestic | Փիթեր Ափլենտոն | Դրամա, Մելոդրամա | Ֆրենկ Դարաբոնտ | Լորի Հոլդեն, Մարտին Լանդաու, Հել Հոլբրուկ, Ջեֆրի ԴեՄան |
2003 | Ամենակարող Բրյուսը | Bruce Almighty | Բրյուս Նոլան | Ֆենտեզի, Դրամա, Կատակերգություն | Թոմ Շեդյակ | Մորգան Ֆրիման, Ջենիֆեր Էնիսթոն, Ֆիլիպ Բեյկեր Հոլ, Կետրին Բել |
2003 | Ընկույզով կարկանդակ | Pecan Pie | Վարորդ | Կարճամետրաժ, Երաժշտական, Կատակերգություն | Միշել Գոնդրի | Էրիկ Ժյուդոր, Ռամզի Բեդիա, |
2004 | Մաքուր բանականության հավերժ փայլատակում | Eternal Sunshine of the Spotless Mind | Ջոել Բերիշ | Ֆանտաստիկ, Դրամա, Մելոդրամա | Միշել Գոնդրի | Քեյթ Ուինսլետ, Էլայջա Վուդ, Մարկ Ռուֆալո, Թոմ Ուիլկինսոն |
2004 | Լեմոնի Սնիկետի դժբախտ դեպքերի շարքը | Lemony Snicket's A Series of Unfortunate Events | Քաունտ Օլաֆ | Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Բրեդ Սիլբերլինգ | Էմիլի Բրաունինգ, Լիամ Էյկեն, Մերիլ Ստրիպ, Բիլի Կոնոլի |
2005 – | Օֆիս | The Office | տղա Ֆինգերլեյկից | Սերիալ, Մելոդրամա, Կատակերգություն | Ռենդոլ Այնխորն Պոլ Ֆայգ Գրեգ Դենիելս | Սթիվ Կարել, Ռեյն Ուիլսոն, Ջոն Կրասինսկի, Ջեննա Ֆիշեր, Լեսլի Դևիդ Բեյկեր |
2005 | Խաբեբաներ Դիկը և Ջեյնը | Fun with Dick and Jane | Ռիչարդ Դիկ Հարպեր | Կատակերգություն, Քրեական | Դին Պարիզո | Տեա Լեոնի, Ալեկ Բոլդուին, Ռիչարդ Ջենկինս, Էնջի Հերմոն |
2006 – | Ստուդիա 30 | 30 Rock | Դեյվ Ուիլյամս | Սերիալ, Կատակերգություն | Դոն Սկարդինո Բետ ՄակԿարտի-Միլեր Ջոն Ռիգի | Թինա Ֆեյ, Տրեյսի Մորգան, Ջեյն Կրակովսկի, Ջեք ՄակԲրայեր, Սքոթ Էդսիտ |
2007 | Ճակատագրական 23 թիվը | The Number 23 | Վոլտեր Սփերոու / Ֆինգերլինգ | Թրիլեր, Դրամա, Դետեկտիվ | Ջոել Շումահեր | Վիրջինիա Մեդսեն, Լոգան Լերման, Դեննի Հյուսթոն, Լինն Կոլինս |
2008 | Հորթոն | Horton Hears a Who! | Հորթոն փիղ (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Կատակերգություն, Արկածային, Ընտանեկան | Ջիմի Հեյուորդ Սթիվ Մարտինո | Սթիվ Կարել, Քերոլ Բյորնեթ, Ուիլ Արնեթ, Սետ Ռոգեն |
2008 | Միշտ ասա «Այո» | Yes Man | Կառլ Ալեն | Կատակերգություն | Պեյթոն Ռիդ | Զոի Դեշանել, Բրեդլի Կուպեր, Ջոն Մայքլ Խիգգինս, Ռիզ Դերբի |
2008 | Ես քեզ սիրում եմ, Ֆիլիպ Մորիս | I Love You Phillip Morris | Սթիվեն Ջեյ Ռասել | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Գլենն Ֆիկարա Ջոն Ռեկուա | Յուեն ՄակԳրեգոր, Լեսլի Ման, Ռոդրիգո Սանտորո, Էնտոնի Կորոնե |
2009 | Ծովի խորքերում 3D | Under the Sea 3D | պատմող (հնչյունավորում) | Կարճամետրաժ, Փաստագրական | Հովարդ Հոլ | |
2009 | Սուրբ Ծննդյան պատմություն | A Christmas Carol | Էբենեզեր Սկրուջ Անցած Սուրբ Ծննդի հոգի ներկա Սուրբ Ծննդի հոգի Սուրբ Ծննդի հոգի, որ նոր պետք է լինի | Մուլտֆիլմ, Ֆենտեզի, Դրամա, Կատակերգություն, Ընտանեկան | Ռոբերտ Զեմեկիս | Գարի Օլդման, Քոլին Ֆյորտ, Կերի Էլվիս, Ռոբին Ռայթ |
2010 | Նախագահական միացում | Presidential Reunion | Ռոնալդ Ռիգան | Կարճամետրաժ, Կատակերգություն | Ռոն Հովարդ Ջեյկ Զիմանսկիյ | Ուիլ Ֆերել, Դենա Կարվի, Չևի Չեյզ, Դեն Էյկրոյդ |
2011 | Միստեր Պոպերի պինգվինները | Mr. Popper's Penguins | Թոմ Պոպերս | Կատակերգություն | Մարկ Ս. Ուոտերս | Կարլա Գուջինո, Անջելա Լենսբերի, Օֆելիա Լովիբոնդ, Մադլեն Քերոլ |
2011 | Հարբած ամանորյա պատմություն | Drunk History Christmas | Կարճամետրաժ, Կատակերգություն | Ջերեմի Կոներ | Ռայան Գոսլինգ, Եվա Մենդես, Ալան ՄակԼեոդ, Ա.Ջ. Կալպ | |
2013 | Անհավանական Բերթ Ուանդերսթոունը | The Incredible Burt Wonderstone | Սթիվ Գրեյ | Կատակերգություն | Դոն Սկարդինո | Սթիվ Կարել, Օլիվիա Ուայլդ, Սթիվ Բուշեմի, Ջեյմս Գանդոլֆինի |
2013 | Հարված հետույքին 2 | Kick-Ass 2 | Գեներալ | Մարտական, Թրիլեր, Կատակերգություն, Քրեական | Ջեֆ Ուոդլոու | Աարոն Տեյլոր-Ջոնսոն, Խլոյա Գրեյս Մորեց, Քրիստոֆեր Մինց-Պլասե, Օլգա Կուրկուլինա |
2013 | Հեռուստահաղորդավարը. Եվ նորից բարև ձեզ | Anchorman 2: The Legend Continues | Սքոթ Ռեյլս, CBC նորությունների վարող | |||
2014 | Հիմարը և ավելի հիմարը 2 | Dumb and Dumber To | Լլոյդ Քրիստմաս | Կատակերգություն | Բոբբի Ֆարելի Փիթեր Ֆարելի | Ջեֆ Դենիելս |
Հավատա կամ ոչ | Ripley's Believe It or Not! | Ռոբերտ Ռիփլի | Մարտական, Դրամա, Արկածային, Կենսագրական | Քրիս Կոլամբուս |
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
1980 | «Ամբողջ գիշերվա շոու» անգլ.՝ "The All-Night Show" | Հավելյալ ձայներ | Ձայն |
1983 | «Ռետինե դեմքը» անգլ.՝ "Rubberface" | Թոնի Մորոնի | Հեռուստաֆիլմ |
1984 | «Բուֆալո Բիլը» անգլ.՝ "Buffalo Bill" | Նմանակող Ջերի Լեվիս | Անհայտ |
1984 | «Բադերի ֆաբրիկա» անգլ.՝ "The Duck Factory" | Սքիփ Տարկենտոն | Հիմնական դեր |
1989 | «Մայք Համեր. Սպանությունների շղթա» անգլ.՝ "Mike Hammer: Murder Takes All" | Բրեդ Պիտերս | Հեռուստաֆիլմ |
1990–1994 | «Կենդանի գույնը» անգլ.՝ "In Living Color" | Տարբեր | Պարբերական սերիաներ Ստեղծվել է Ջեյմս Քերրիի կողմից |
1991 | «Ջին Քերրի։ Անբնական խաղ» անգլ.՝ "Jim Carrey: The Un-Natural Act"[50] | Ինքն իր | Հատուկ հեռուստատեսություն Նաև պրոդյուսեր և հեղինակ |
1992 | «Կյանքը Մեպլ Դրայվում» անգլ.՝ "Doing Time on Maple Drive" | Թիմ Կարտեր | Հեռուստաֆիլմ |
1996, 2011 | «Շաբաթ օրվա գիշերային կյանքը» անգլ.՝ "Saturday Night Live" | Հյուր | 2 էպիզոդ |
1998 | «Լարի Սանդերսի շոուն» անգլ.՝ "The Larry Sanders Show" | Ինքն իր | |
1999-2013 | «Արկածները դպրոցում» անգլ.՝ "The Adventures in School!" | Ջորջ Ռիթեր | Ձայն Պարբերական սերիաներ |
2003 | «Շաբաթ օրվա գիշերային կյանքը» անգլ.՝ "Saturday Night Live" | Ինքն իր | Էպիզոդ։ Քրիստափոր Վոլքեր |
2008-մյինչև հիմա | «Գանգստերների որսորդները» անգլ.՝ Awesome Squad | Բազ որսորդը | Պարբերական սերիաներ |
2011 | «Գրասենյակը» անգլ.՝ "The Office" | Առանց մատ տղան | Էպիզոդ։ Հետազոտական կոմիտե |
2012 | «Ստուդիա 30» անգլ.՝ "30 Rock" | Ինքն իր / Դեյվ Վիլիամս | Էպիզոդ։ Թռիչքային օր |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1983 | Ընտանեկան ժամ։ Սեքսի և բռնություն | Family Hour The Sex and Violence |
1990 – 1994 | Վառ գույներով | In Living Color |
1991 | Comic Relief IV | |
1991 | Ջիմ Քերրի։ Անսովոր մանկություն | Jim Carrey: The Un-Natural Act |
1993 | Էյս Վենտուրա։ Ընտանի կենդանիների խուզարկուն | Ace Ventura: Pet Detective |
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1991 | Ջիմ Քերրի։ Անսովոր մանկություն | Jim Carrey: The Un-Natural Act |
2003 | Ամենակարող Բրյուսը | Bruce Almighty |
2005 | Խաբեբաներ Դիկը և Ջեյնը | Fun with Dick and Jane |
Տարի | Ալբոմ | Դեր |
---|---|---|
1998 | «Իմ կյանքում» Ջորջ Մարտինի ալբոմը, երաժշտություն գրված Ջորջ Մարտինի կողմից
|
ստեղնաշարեր և վոկալ |
1999 | «Մարդը լուսնի վրա»։ երաժշտությունը Պետ Մակարտնիի կողմից
|
վոկալ |
2000 | «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները»։ երաժշտությունը Ջեյմս Հորների կողմից
|
վոկալ |
2013 | «Մահացած սառը ձեռքը»
|
վոկալ |
Թողարկում | Դոկումենտալ ֆիլմ | Դեր | Ռեժիսոր | |||
---|---|---|---|---|---|---|
Տարի | Ամիս | Օր | ||||
1991 | N/A | Ջիմ Քերրի «Անբնական խաղ» |
|
Մայքլ Ֆրենչ | [52] | |
1994 | Մայիս | 24 | Պատրանքի տիրակալները։ Հատուկ ազդեցության մոգերը |
|
Գարի Ռ. Բենզ | [53] |
1995 | Մարտ | 29 | Զվարճալի ողջույն Էնդի Քոֆմանին |
|
Էլեն Բրաուն | [54] |
1995 | Նոյեմբեր | 08 | Ջիմ Քերրի «Լուսարձակ» |
|
N/A | [55] |
1998 | N/A | «Անբարոյականի խնջույքը» |
|
Դեբի Մելնիկ | [56] | |
1998 | Նոյեմբեր | 12 | «Իմ կյանքում» |
|
Ալան Բենսոն | [57] |
1999 | N/A | «Ոսկե արձանը» |
|
Օրի Ինբար | [58] | |
1999 | Հունիս | 15 | «Ամերիկյան կինոմշակույթի ինստիտուտ...100 տարի:Ամերիկյան լավագույն կատակներն ու արտահայտությունները» |
|
Գարի Սմիթ | [59] |
2000 | Նոյեմբեր | N/A | Ջիմ Քերրի չգրաքննված |
|
Դեյվիդ Պ. Լևին | [60] |
2001 | Սեպտեմբեր | 21 | «Ամերիկա:Տրված է հերոսներինն» |
|
Ջոել Գալեն | [61] |
2001 | Հոկտեմբեր | 20 | «Համերգ Նյու Յորք քաղաքի համար» |
|
Լուիս Ջ. Հորվից | [62] |
2009 | Փետրվար | 13 | «Ջրի տակ» 3D |
|
Հովարդ Հոլլ | [63] |
2011 | Օգոստոս | 18 | «Կոնան Օբրենը չի կարողանում դադար տալ» |
|
Ռոդման Ֆլենդեր | [64] |
2011 | Սեպտեմբեր | 10 | «Սերը, որ մենք կրում ենք» |
|
Բրեդլի Կապլան | [65] |
Ջիմ Քերրին մեծ մասամբ դերասան է, չնայած ունի մի շարք ֆիլմեր, որոնց հեղինակն ու պրոդյուսերն է։ Նա հայտնվել է մի մի քանի բլոկբաստերային ֆիլմերում, որպես գլխավոր հերոս, ներառյալ ««Էյս Վենտուրա. Տնային կենդանիների որոնում», «Դիմակը», «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» և «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմերը։
Տարի | Անվանում | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2012 | «Կենդանի գույնը» | Պարբերական սերիաներ (1990–1994) Ներդրվել է Ջեյմս Քերրիի կողմից 2012 Հեռուստատեսության Նորարական շոուի մրցանակ |
Հաղթանակ |
2011 | «Գրասենյակը», Էպիզոդ։ "Հետազոտական կոմիտե | Մարդկանց ընտրություն մրցանակ, որպես լավագույն հյուր հեռուստաաստղ | Ներկայացվել է |
Տարի | Անվանում | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
1994 | «Էյս Վենտուրա. Տնային կենդանիների որոնում» | «Բլոկբասթեր ենթերթեյմենթ» մրցանակ որպես սիրելի դերասան– Կոմեդիա | Հաղթանակ |
«Բլոկբասթեր ենթերթեյմենթ» մրցանակ որպես սիրելի նորեկի | Հաղթանակ | ||
Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան | Հաղթանակ | ||
Լոնդոնի քննադատների շրջանակների մրցանակ որպես տարվա նորեկ | Հաղթանակ | ||
MTV կինոմրցանակ լավագույն հումորային ներկայացման համար | Ներկայացվել է | ||
«Ոսկե ազնվամորի» մրցանակ որպես ամենավատ նոր աստղ[66] | Ներկայացվել է | ||
«Դիմակը» | Լոնդոնի քննադատների շրջանակների մրցանակ որպես տարվա նորեկ | Հաղթանակ | |
«Ոսկե Գլոբուս» մրցանակ՝ որպես լավագույն դերասան Մյուզիքլում կամ Կատակերգությունների խաղարկային տեսարանում[67] | Ներկայացվել է | ||
MTV կինոմրցանակ լավագույն հումորային ներկայացման համար | Առաջադրված | ||
MTV կինոմրցանակ լավագույն հումորային ներկայացման համար՝ որպես լավագույն պարային հաջորդականություն | Առաջադրված | ||
Ռազի մրցանական որպես վատագույն նոր աստղ | Առաջադրված | ||
«Հիմարը և ավելի հիմարը» | MTV կինոմրցանակ լավագույն հումորային ներկայացման համար | Հաղթանակ | |
MTV կինոմրցանակ լավագույն համբույր | Հաղթանակ | ||
MTV կինոմրցանակ լավագույն էկրանային զույգ | Առաջադրված | ||
Ռազի մրցանական որպես վատագույն նոր աստղ | Առաջադրված | ||
1995 | «Ընդմիշտ Բեթմեն» | MTV կինոմրցանակ լավագույն չարագործ | Առաջադրված |
Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան | Առաջադրված | ||
«Էյս Վենտուրա 2. Երբ բնությունն է կանչում» | Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան | Հաղթանակ | |
MTV կինոմրցանակ լավագույն ներկայացում | Հաղթանակ | ||
MTV կինոմրցանակ լավագույն ներկայացում | Հաղթանակ | ||
Մարդկանց ընտրություն մրցանակ որպես լավագույն դերասան կատակերգական ֆիլմերում | Հաղթանակ | ||
MTV կինոմրցանակ լավագույն համբույր | Առաջադրված | ||
Ամերիկյան կատակերգություն մրցանակ որպես ամենազվարճալի դերասան (Գլխավոր դեր) | Առաջադրված | ||
1996 | «Մալուխագործը» | Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան | Հաղթանակ |
MTV կինոմրցանակ լավագույն ներկայացում | |||
MTV կինոմրցանակ լավագույն չարագործ | Հաղթանակ | ||
MTV կինոմրցանակ լավագույն կռվի տեսարան | Առաջադրված | ||
1997 | «Ստախոսը, ստախոսը» | «Բլոկբասթեր ենթերթեյմենթ» մրցանակ որպես սիրելի կինոդերասան - Կատակերգություն | Հաղթանակ |
MTV կինոմրցանակ լավագույն ներկայացում | Հաղթանակ | ||
«Ոսկե Գլոբուս» մրցանակ որպես լավագույն դերասան[68] | Առաջադրված | ||
Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան | Առաջադրված | ||
1998 | «Թրումենի շոուն» | «Ոսկե Գլոբուս» մրցանակ՝ որպես լավագույն դերասան[69] | Հաղթանակ |
Կինոուղեցույց մրցանակ։ Շնորհ մրցանակ | Հաղթանակ | ||
MTV կինոմրցանակ լավագույն ներկայացում | Հաղթանակ | ||
Ամերիկյան կատակերգություն մրցանակ որպես ամենազվարճալի դերասան (գլխավոր դեր) | Առաջադրված | ||
«Բլոկբասթեր ենթերթեյմենթ» մրցանակ որպես սիրելի կինոդերասան - Դրամա | Առաջադրված | ||
Չիկագոյի կինոքննադատների ասոցացիայի մրցանակ որպես լավագույն դերասան | Առաջադրված | ||
Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան | Առաջադրված | ||
Սատուրն մրցանակ որպես լավագույն դերասան | Առաջադրված | ||
1999 | «Մարդը լուսնի վրա» | Բոստոնի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ՝ որպես լավագույն դերասան | Հաղթանակ |
«Ոսկե Գլոբուս» մրցանակ որպես լավագույն դերասան[70] | Հաղթանակ | ||
Ամերիկյան կատակերգություն մրցանակ որպես ամենազվարճալի դերասան (գլխավոր դեր) | Առաջադրված | ||
Կանադական կատակերգություն մրցանակ որպես ֆիլմ-ներկայացում | Առաջադրված | ||
Լոնդոնի կինոքննադատների ասոցացիայի մրցանակ որպես տարվա լավագույն դերասան | Առաջադրված | ||
MTV կինոմրցանակ լավագույն ներկայացում | Առաջադրված | ||
Օնլայն կինոքննադատների հասարակություն մրցանակ որպես լավագույն դերասան | Առաջադրված | ||
Արբանյակ մրցանակ որպես լավագույն դերասան և երաժշտական կամ հումորային ֆիլմ | Առաջադրված | ||
Էկրանային դերասանների ուղեցույց մրցանակ կարկառուն ներկայացման համար (տղա դերասան գլխավոր դերում) | Առաջադրված | ||
2000 | «Ես, նորից ես և Իռենը» | Դեռահասների ընտրություն մրցանակ ամառային խառը տեսարանի համար | Հաղթանակ |
MTV կինոմրցանակ լավագույն կատակերգական ներկայացում | Առաջադրված | ||
«Բլոկբասթեր ենթերթեյմենթ» մրցանակ որպես սիրելի կինոդերասան - Կատակերգություն/Ռոմանս | Առաջադրված | ||
«Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» | «Բլոկբասթեր ենթերթեյմենթ» մրցանակ որպես սիրելի կինոդերասան - Կատակերգություն | Հաղթանակ | |
Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան | Հաղթանակ | ||
MTV կինոմրցանակ լավագույն չարագործ | Հաղթանակ | ||
Մարդկանց ընտրություն մրցանակ որպես լավագույն աստղ կատակերգական խաղարկային տեսարանում | Հաղթանակ | ||
Դեռահասների ընտրություն մրցանակ որպես ընտրյալ համբերատար կերպար | Հաղթանակ | ||
«Ոսկե Գլոբուս» մրցանակ՝ որպես լավագույն դերասան խաղարկային կամ կատակերգական ֆիլմում[71] | Առաջադրված | ||
Սատուրն մրցանակ որպես լավագույն դերասան | Առաջադրված | ||
Կանադական կատակերգության մրցանակ փոքրիկ ներկայացման համար | Առաջադրված | ||
Կայսրական մրցանակ որպես լավագույն դերասան | Առաջադրված | ||
Լոնդոնի կինոքննադատների ասոցացիայի մրցանակ որպես տարվա լավագույն դերասան | Առաջադրված | ||
2003 | «Ամենակարող Բրյուսը» | Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան | Հաղթանակ |
MTV կինոմրցանակ Մեքսիկա՝ որպես ամենագեղեցիկ աստվածային հրաշքների տեսարան ֆիլմում | Հաղթանակ | ||
Դեռահասների ընտրություն մրցանակ՝ որպես ընտրյալ կինոդերասան- կատակերգություն | Հաղթանակ | ||
MTV կինոմրցանակ լավագույն կատակերգական ներկայացում | Առաջադրված | ||
MTV կինոմրցանակ՝ որպես լավագույն համբույրի տեսարան | Առաջադրված | ||
Դեռահասների ընտրություն մրցանակ որպես ընտրյալ ռոմանտիկ տեսարան | Առաջադրված | ||
2004 | «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» | Սան Դիեգոյի կինոքննադատների ասոցացիայի մրցանակ որպես տարվա լավագույն դերասան | Հաղթանակ |
Վաշինգտոնի կինոքննադատների ասոցացիայի մրցանակ որպես տարվա լավագույն անսամբլ | Հաղթանակ | ||
BAFTA մրցանակ որպես լավագույն դերասան գլխավոր դերում | Առաջադրված | ||
Կայսրական մրցանակ որպես լավագույն դերասան | Առաջադրված | ||
«Ոսկե Գլոբուս» մրցանակ՝ որպես լավագույն դերասան - Մյուզիքլում կամ Կատակերգությունում խաղարկային տեսարանում[72] | Առաջադրված | ||
Օնլայն կինոքննադատների ասոցացիայի մրցանակ որպես լավագույն դերասան | Առաջադրված | ||
Մարդկանց ընտրություն մրցանակ որպես սիրելի գլխավոր դերակատար | Առաջադրված | ||
Մարդկանց ընտրություն մրցանակ որպես սիրելի էկրանային ռոմանկտիկ տեսարան | Առաջադրված | ||
Արբանյակ Մրցանակ– Խաղարկային տեսարան# Արբանյակ Մրցանակ լավագույն դերասանի համար - Մյուզիքլ կամ կատակերգություն | Առաջադրված | ||
Սատուրն մրցանակ որպես լավագույն դերասան | Առաջադրված | ||
«Լեմոնի Սնիկետի դժբախտ դեպքերի շարքը» | Մարդկանց ընտրություն մրցանակ որպես տղա ամենասիրելի զվարճալի աստղ | Հաղթանակ | |
Դեռահասների ընտրություն մրցանակ որպես ընտրյալ «կինոյի վատ տղա» | Հաղթանակ | ||
MTV կինոմրցանակ լավագույն չարագործ | Առաջադրված | ||
Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան | Առաջադրված | ||
Դեռահասների ընտրություն մրցանակ՝ որպես ընտյալ դերասան։ Գործողություն/Արկածներ/Թրիլլեր | Առաջադրված | ||
Դեռահասների ընտրություն մրցանակ որպես ընտրյալ ֆիլմի ստախոս | Առաջադրված | ||
2005 | «Խաբեբաներ Դիկը և Ջեյնը» | Երեխաների ընտրություն մրցանակ՝ որպես սիրելի կինոդերասան | Առաջադրված |
Դեռահասների ընտրություն մրցանակ՝ որպես ընտրյալ դերասան։ Կատակերգություն | Առաջադրված | ||
2007 | «Ճակատագրական 23 թիվը» | Ռազի մրցանակ՝ որպես ամենավատ դերասան | Առաջադրված |
Դեռահասների ընտրություն մրցանակ՝ որպես ընտրյալ դերասան։ Սարսափ/ Թրիլլեր | Հաղթանակ | ||
2008 | «Հորթոն» | Երեխաների ընտրություն մրցանակ՝ որպես սիրելի ձայն անիմացիոն ֆիլմում | Առաջադրված |
«Միշտ ասա «Այո» | [[MTV կինոմրցանակ լավագույն հումորային ներկայացման համար | Հաղթանակ | |
Մարդկանց ընտրություն մրցանակ որպես ամենազվարճալի աստղ | Հաղթանակ | ||
Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան | Առաջադրված | ||
Դեռահասների ընտրություն մրցանակ՝ որպես ընտրյալ դերասան։ Կատակերգություն | Առաջադրված | ||
Դեռահասների ընտրություն մրցանակ որպես ընտրյալ համբերատար կերպար | Առաջադրված | ||
Դեռահասների ընտրություն մրցանակ որպես ֆիլմի ընտրյալ ռոքաստղային տեսարան | Առաջադրված | ||
- | 40 լավագույն մրցանակ(Իսպանիա)։ Հատուկ մրցանակ երգեր ֆիլմերի մեջ ներդնելու համար | Հաղթանակ | |
2009 | «Սուրբ Ծննդյան պատմություն» | Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի ձայն անիմացիոն ֆիլմում | Հաղթանակ |
2011 | «Միստր Պոպերսի Պինգվինները» | Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան | Առաջադրված |
- | Կինոուղեցույցդ մրցանակ ֆիլմերում ամենաոգեշնչող ներկայացման համար | Առաջադրված | |
2013 | «Ինչպես էր Ռոնալդը պտտվում» | Ջելեթ բարգերս երեխաների գիրք մրցանակ երեխաների գրականությունում ներդրման համար | Շնորհվել է |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.