From Wikipedia, the free encyclopedia
Ջոան Էլսթոն Սազերլենդ (անգլ.՝ Joan Alston Sutherland, նոյեմբերի 7, 1926[2][3][4][…], Սիդնեյ, Ավստրալիա[5][1] - հոկտեմբերի 10, 2010[2][3][4][…], Ժնև, Շվեյցարիա[1]), ծագումով ավստրալիացի հայտնի օպերային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո)։
Ջոան Սազերլենդ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Joan Sutherland[1] |
Ի ծնե անուն | անգլ.՝ Joan Alston Sutherland |
Ծնվել է | նոյեմբերի 7, 1926[2][3][4][…] Սիդնեյ, Ավստրալիա[5][1] |
Երկիր | Ավստրալիա |
Մահացել է | հոկտեմբերի 10, 2010[2][3][4][…] (83 տարեկան) Ժնև, Շվեյցարիա[1] |
Գերեզման | Cemetery of Clarens |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո[6][1], կոլորատուրային սոպրանո և մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ[1] |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս |
Կրթություն | Երաժշտության թագավորական քոլեջ |
Անդամակցություն | Ավստրալիայի հումանիտար գիտությունների ակադեմիա[7] |
Ամուսին | Ռիչարդ Բոնինգ |
Պարգևներ | |
Joan Sutherland Վիքիպահեստում |
Սովորել է Սիդնեյի կոնսերվատորիայում։ 1951-ից ապրում է Լոնդոնում, 1952-ից՝ «Քովենտ–Գարդեն»-ի մեներգչուհի, հայտնի է դարձել Լյուչիայի դերերգի (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր») կատարմամբ (1959)։ Հյուրախաղերով հանդես է եկել Վիեննայում, Փարիզում, Նյու Յորքում, Միլանում և այլուր։ Նրա բացառիկ գեղեցիկ ձայնը աչքի է ընկնում տեմբրային նրբերանգների բազմազանությամբ, հատկապես ազատ է տիրապետում բարձր ռեգիստրին։ Արտիստականությունը զուգակցում է վիրտուոզ վոկալ տեխնիկային։ Դերերգերից են՝ Ամելիա, Աիդա, Վիոլետա (Վերդիի «Պարահանդես–դիմակահանդես», «Աիդա», «Տրավիատա»), Դոննա Աննա, Կոմսուհի (Մոցարտի «Դոնժուան», «Ֆիգարոյի ամուսնությունը»), Լակմե (Դելիբի «Լակմե») ևն։ 1973-ից հանդես է գալիս նաև օպերետում։
և այլն
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.