From Wikipedia, the free encyclopedia
Ջոզայա Ուիլարդ Գիբս (անգլ.՝ Josiah Willard Gibbs, փետրվարի 11, 1839[1][2][3][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4] - ապրիլի 28, 1903[1][2][3][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս-տեսաբան, մաթեմատիկոս և մեխանիկ, թերմոդինամիկայի և վիճակագրական մեխանիկայի հիմնադիրներից։
Ավարտել է Եյլի համալսարանը (1858)։ 1863 թ. նույն համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան, 1871 թ.՝ պրոֆեսորի կոչում։ Իր առաջին աշխատանքներում Գիբսը զարգացրել է թերմոդինամիկական համակարգերի հետազոտման գրաֆիկական մեթոդները, կիրառելով եռաչափ դիագրամներ՝ առնչություններ է ստացել նյութի ծավալի, էներգիայի և էնտրոպիայի միջև։ «Տետերոգեն նյութերի հավասարակշռության մասին» տրակտատում (1874-1978) մշակել է թերմոդինամիկական պոտենցիալների տեսությունը, ապացուցել ֆազերի կանոնը, ստևղծել է էլեկտրաքիմիական պրոցեսների և մակերևութային երևույթների թերմոդինամիկան։ Գիբսն ընդհանրացրել է էնտրոպիայի սկզբունքը և արտածել ռեակցիաների ուղղությունը և ցանկացած բարդության խառնուրդների հավասարակշռության պայմանները որոշող ֆունդամենտալ հավասարումներ։ 1902 թ. հրատարակված «Վիճակագրական մեխանիկայի հիմնական սկզբունքները․․․» աշխատությունը Զ․ Մաքսվելի և Լ․ Բոլցմանի աշխատանքներում ծնունդ առած դասական վիճակագրական ֆիզիկայի ամփոփումն էր։ Այդ աշխատությունում Գիբսը մշակել է նյութի վիճակը բնութագրող թերմոդինամիկական ֆունկցիաների հաշվման վիճակագրական մեթոդ, տվել է այդ ֆունկցիաների արժեքների ֆլուկտոուացիաների ընդհանուր տեսությունը։ Գիբսը զբաղվել է նաև վեկտորական անալիզով («Վեկտորական անալիզի տարրեր», 1881-1884), լույսի էլեկտրամագնիսական և մեխանիկական տեսության հարցերով։ Գիբսի գաղափարները պահպանում են իրենց թարմությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.