Ջոն Ուեյն
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ուեյն (անգլ.՝ John Wayne, իսկական անուն ազգանունը՝ Մերիոն Ռոբերտ Մորիսոն, անգլ.՝ Marion Robert Morrison, մայիսի 26, 1907(1907-05-26)[1][2][3][…], Ուինթերսեթ, Այովա, ԱՄՆ - հունիսի 11, 1979(1979-06-11)[1][2][4][…], Westwood, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Ջոն Ուեյն անգլ.՝ John Wayne | |
---|---|
Հասակը | 1,93 մ |
Ծնվել է | մայիսի 26, 1907(1907-05-26)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ուինթերսեթ, Այովա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 11, 1979(1979-06-11)[1][2][4][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Westwood, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Pacific View Memorial Park[5] |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Glendale High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, Ամերիկյան ֆուտբոլիստ, հեռուստատեսային դերասան և պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1926-1976 |
Ժանրեր | վեստեռն, դրամա |
Ծնողներ | հայր՝ Clyde L. Morrison?[6], մայր՝ Mary Brown?[6] |
Ամուսին(ներ) | Ջոզեֆինա Ալիսիա Սենզ (1933–45) Էսպերանցա Բաուր (1946–54) Պիլար Պալետ (1954–1973) |
Համատեղ ապրող(ներ) | Մառլեն Դիտրիխ |
Երեխա(ներ) | Պատրիկ Ուեյն, Մայքլ Ուեյն, Էթան Ուեյն և Marisa Wayne? |
Պարգևներ և մրցանակներ | |
johnwayne.com | |
Նրան որպես դերասան բացահայտել է ռեժիսոր Ջոն Ֆորդը ինչից հետո սկսվել է նրանց համագործակցությունը ու Ուեյնը նկարահանվել է Ջոն Ֆորդի գրեթե բոլոր վեստեռններում։ Խաղացել է 150-ից ավելի ֆիլմերում, մեծ մասամբ վեստեռն ժանրի, նրան համարում էին վեստեռնի արքա։
Առավել նշանավոր ֆիլմերից են՝
- 1930 - «Մեծ արահետ»
- 1939 - «Դիլիժանս»
- 1940 - «Յոթ մեղսագործներ»
- 1940 - «Երկար ճանապարհ դեպի տուն»
- 1948 - «Կարմիր գետ»
- 1948 - «Ֆորտ Ապաչի»
- 1949 - «Իվոձիմայի ավազները»
- 1950 - «Ռիո Գրանդե»
- 1952 - «Խաղաղ մարդը»
- 1956 - «Որոնողները»
- 1957 - «Արծիվների թևերը»
- 1959 - «Ռիո Բրավո»
- 1960 - «Ֆորտ Ալամո»
- 1962 - «Ինչպես է նվաճվել Արևմուտքը»
- 1962 - «Մարդը, որ կրակեց Լիբերտի Վալանսին»
- 1967 - «Ռազմական կառքը»
- 1969 - «Իսկական քաջություն»
- 1968 - «Կանաչ բերետներ»
- 1976 - «Ամենաուղիղ նշանառուն»
Ստացել է ընդհանուր թվով 25 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 16-ի, որոնց թվում 3 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1-ը Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում, ստացել է 3 Ոսկե Գլոբուս։ 1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը։
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 12-րդն է, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում նրա հերոս Ռուստեր Կոգբերնը «Իսկական քաջություն» ֆիլմում 36-րդն է որպես դրական հերոս։