Ջովաննի Բոկաչչո
իտալացի արձակագիր և բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ջովանի Բոկաչչո (իտալ.՝ Giovanni Boccaccio [bokˈkattʃo], ոչ վաղ քան հունիս 1313 և ոչ ուշ քան հուլիս 1313, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][2][3][…] - դեկտեմբերի 21, 1375[4][5][6][…], Չերտալդո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5][2][…]), իտալացի արձակագիր և բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ։ Անտիկ դիցաբանության սյուժեների հիման վրա գրված պոեմների, «Ֆիամետա» հոգեբանական պատմվածքի (1343, հրատարակվել է 1472 թվական), հովվերգությունների և սոնետների հեղինակ։
Ջովաննի Բոկաչչո իտալ.՝ Giovanni Boccaccio | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան հունիս 1313 և ոչ ուշ քան հուլիս 1313 |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][2][3][…] |
Վախճանվել է | դեկտեմբերի 21, 1375[4][5][6][…] |
Վախճանի վայր | Չերտալդո, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][5][2][…] |
Գերեզման | Սանտի Յակոպո է Ֆիլիպո |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծ, դիվանագետ, թարգմանիչ, կենսագիր, առասպելագիր և գրող |
Լեզու | իտալերեն և լատիներեն |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Ուշագրավ աշխատանքներ | Դեկամերոն, Elegia di Madonna Fiammetta?, Buccolicum carmen?, De casibus virorum illustrium?, De mulieribus claris, De montibus?, Genealogia deorum gentilium?, Corbaccio?, Il Filostrato?, La caccia di Diana?, Teseida?, Amorosa visione? և Trattatello in laude di Dante? |
Ջովաննի Բոկաչչո Վիքիքաղվածքում | |
Giovanni Boccaccio Վիքիպահեստում |
Նրա գլխավոր ստեղծագործությունը «Դեկամերոն» (1350 - 1353, հրատարակվել է 1470 թվական) նովելների ժողովածուն է (թարգմանվել է հայերեն[7])։
Ջովանի Բոկաչչոն մանկությունն ու հասուն տարիներն անցկացրել է Ֆլորենցիայում։ Իրավունք է ուսումնասիրել Նեապոլում։ Նրա աշխարհայացքի ձևավորման վրա մեծապես ազդել է նեապոլյան ազնվականական մշակույթը։