From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Փաջեթ Թոմսոն (անգլ.՝ George Paget Thomson, մայիսի 3, 1892[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - սեպտեմբերի 10, 1975[1][2][3][…]), անգլիացի ֆիզիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1930 թվականից)։
Ջորջ Փաջեթ Թոմսոն անգլ.՝ George Paget Thomson | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1892[1][2][3][…] Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 10, 1975[1][2][3][…] (83 տարեկան) |
Գերեզման | Church of St Mary and St Andrew[5] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լոնդոնի կայսերական քոլեջ և Աբդերինի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Պաշտոն(ներ) | սպա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Թրինիթի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][6] |
Գիտական ղեկավար | Ջոն Ուիլյամ Ռելեյ և Ջոզեֆ Թոմպսոն |
Եղել է գիտական ղեկավար | Ishrat Hussain Usmani? և Bruce Sween Liley?[7] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Kathleen Buchanan Adam Smith?[13] |
Երեխա(ներ) | John Thomson?[13], [Caroline] Rose Buchanan Thomson?[13], Lieut. Com. David Paget Thomson?[13] և [Lilian] Clare Thomson?[13] |
Հայր | Ջոզեֆ Թոմպսոն[13] |
Մայր | Rose Thomson?[13] |
George Paget Thomson Վիքիպահեստում |
Ջ. Ջ. Թոմսոնի որդին։
1914 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանը։ 1922—1930 թվականներին՝ Աբերդինի համալսարանի, 1930—1952 թվականներին՝ Լոնդոնի համալսարանի գիտության տեխնոլոգիայի կայսերական քոլեջի պրոֆեսոր։ 1927 թվականին հետազոտել է էլեկտրոնների դիֆրակցիան։ Կարևոր աշխատանքներ ունի էլեկտրոնագրամների երկրաչափության, էլեկտրոնների բեկման, ցրման տեսության ստուգման վերաբերյալ։ Քլինտոն Դևիսոնի հետ 1937 թվականին արժանացել է ֆիզիկայի նոբելյան մրցանակի[14][15][16]։
Թոմսոնը ծնվել է Անգլիայի Քեմբրիջ քաղաքում։ Ֆիզիկոս և Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջ. Ջ. Թոմսոնի և Ռոզ Էլիզաբեթ Փաջեթի (անգլիացի ֆիզիկոս Ջորջ Էդվարդ Փաջեթի դուստրը) որդին։ Ֆրանսիայում կարճ ժամանակ ծառայելուց հետո Ֆորնբորոյում ուսումնասիրել է օդանավերի կայունությունը և աերոդինամիկայի այլ խնդիրներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տարբեր հաստատություններում աշխատել է նմանատիպ խնդիրների վրա[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.