Ռազմիկ Ամյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ռազմիկ Ամյան.

Ռազմիկ Ամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Ռազմիկ Ամյան
Ծնվել էհունվարի 8, 1982 (38 տարեկան)
 
Արցախ, Ստեփանակերտ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
Կայքrazmikamyan.am

Ռազմիկ Գառնիկի Ամյան (1982, Ստեփանակերտ), հայ էստրադային երգիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017)[1]։

Կենսագրություն

Ռազմիկ Ամյանը ծնվել է 1982 թվականի հունվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում։ 1989 - 1999 թվականներին սովորել է Ստեփանակերտ քաղաքի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 միջնակարգ դպրոցում: Տեղափոխվելով Երևան՝ 1999 - 2001 թվականներին ուսումը շարունակել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, որն ավարտելուց հետո 2001 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժին, Սվետլանա Կալասարյանի դասարան, որն էլ ավարտել է 2005 թվականին։ Կոնսերվատորիային զուգահեռ 2003 - 2005 թվականներին սովորել է Երգի պետական թատրոնում։

Մրցույթներ

  • 1998 թ. - մասնակցել է «Ամադեուս» միջազգային մրցույթ փառատոնին
  • 1999 թ. - մասնակցել է «Դո-Ռե-Մի» մրցույթ փառատոնին
  • 2008 թ. - մասնակցել է «Ընծա» փառատոնին
  • 2006 թ. - մասնակցել է «Новая Волна» միջազգային փառատոնին
  • 2007 թ. - մասնակցել է «Морской узел» միջազգային փառատոնին
  • 2008 թ. - մասնակցել է «5 звезд» միջազգային մրցույթին
  • 2008 թ. - մասնակցել է «Ընծա» փառատոնին

Մրցանակներ

  • 2007 թ. - «Լավագույն երգ» «Ոսկե Քնար» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2008 թ. - «Ամսվա լավագույն տեսահոլովակ» «TOP-10» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2008 թ. - «Լավագույն երգ» «7 երգ» մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2009 թ. - «Լավագույն երգիչ» Հայկական երաժշտական հեռուստաալիքի մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2009 թ. - «Լավագույն երգիչ» «Տաշիր 2009» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2009 թ. - «Լավագույն երգ» «Ակորդ» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2009 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» շրջանակներում
  • 2009 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «BOOM» ամսագրի մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2010 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «Armenian Golden Star Awards 2010» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2010 թ. - «Տարվա երգիչ» «Luxury» ամսագրի «Տարվա մարդիկ 2010» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2011 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «Տաշիր 2011» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2013 թ. - «Տարվա Լավագույն երգիչ» «Տաշիր 2013» մրցանակաբաշխության շրջանակներում
  • 2014 թ. - «Տարվա երգիչ» «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխության շրջանակներում

Ծանոթագրություններ

Հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ռազմիկ Ամյան
Listen to this article