Ռամադան (ամիս)
իսլամական օրացույցի իններորդ ամիսը / From Wikipedia, the free encyclopedia
Ռամադան (/ˌræməˈdɑːn/; արաբ․՝ رمضان Ramaḍān, հայտնի է նաև որպես Ռամազան, Ռամզան, Ռամադհան կամ Ռամաթհան), Իսլամական օրացույցի իններորդ ամիս[1]։ Այն համարվում է մուսուլման աշխարհի պահքի ամիսը, որով նրանք ըստ իրենց հավատքի հիշատակում են Մուհամմադ մարգարեի առաջին հայտնությունը[2][3]։ Այս ամենամյա ավանդույթը Իսլամի 5 հիմնասյուներից է[4]։ Ամիսը տևում է 29-30 օր կախված կիսալուսնի երևալուց։ Այս ամենի հաշվարկները կատարված և արձանագրված են Հադիսում[5][6]։
Ռամադան | |
---|---|
Կիսալուսինը, որը երևում է Բահրեյնի Մանամա քաղաքի արամավենիների գլխավերևում, որը խորհրդանշում է Ռամադան ամսվա սկիզբը։ | |
Տեսակ | calendar month? |
Ենթադաս | Պահք |
Ամսաթիվ | Ռամադան |
Տոնվում է | մուսուլման աշխարհում |
Կապված | Իֆտար |
Ռամադան բառը ծագել է արաբերեն ռամիդա կամ ար-ռամադ արմատից, որը նշանակում է կիզիչ շոգ կամ չորություն[7]։ Պահքը բոլոր չափահաս մուսուլմանների համար է, բացառությամբ նրանց ովքեր ունեն հիվանդություններ, ճամփորդում են, շատ ծեր են, հղի են, ունեն շաքարային դիաբետ, կրծքով կերարկրող են կամ դաշտանային ցիկլի մեջ են[8]։