Ռամի Մալեք
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Ռամի Մալեք (անգլ.՝ Rami Said Malek, մայիսի 12, 1981(1981-05-12)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), եգիպտա-ամերիկացի դերասան։ Նրան մեծ ճանաչում բերեց Էլիոթ Անդերսենի դերը «Պարոն Ռոբոտ» հեռուստասերիալում, որի համար նա ստացել է «Էմմի» մրցանակ։ Մալեքը նաև արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, «Կինոդերասանների Գիլդիա մրցանակ»-ի (2019), BAFTA մրցանակի (2019) և «Օսկար» (2019) մրցանակի՝ «Բոհեմական ռապսոդիա»[4] ֆիլմում՝ տղամարդկային լավագույն դերի համար։
Ռամի Մալեք անգլ.՝ Rami Malek | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1981(1981-05-12)[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Կրթություն | Էվանսվիլի համալսարան և Notre Dame High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, դերասան և կինոպրոդյուսեր |
Համատեղ ապրող(ներ) | Լյուսի Բոյնտոն[3] և Emma Corrin?[3] |
Պարգևներ և մրցանակներ | Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դրամատիկ դերասան անվանակարգում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ գլխավոր դերում տղամարդու լավագույն դերակատարման համար Critics' Choice Television Award for Best Actor in a Drama Series? և |
Մալեքը, որպես երկրորդ պլանի դերասան, նաև հայտնի է այնպիսի ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են՝ «Գիշերը թանգարանում» եռերգությունը (2006-2014), «Խաղաղ օվկիանոս» (2010), «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» (2012) և «Կարճ ժամանակահատված 12» (2013)։ 2018 թվականին Մալեքը «Բոհեմական ռապսոդիա» կենսագրական դրամայում հանդես է եկել երաժիշտ Ֆրեդի Մերկուրիի դերում, որը քննադատների կողմից գովասանքի է արժանացել։