Ռամկավար ազատական կուսակցություն
From Wikipedia, the free encyclopedia
Ռամկավար ազատական կուսակցություն (կրճատ՝ ՌԱԿ, արմտ. հայ.՝ Ռամկավար ազատական կուսակցութիւն), հայկական կուսակցություն, որն առավել ակտիվ է Հայկական սփյուռքում ներառյալ՝ Մերձավոր Արևելքը, Եվրոպան, Ամերիկան, և Ավստրալիան։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռամկավար ազատական կուսակցություն (այլ կիրառումներ)
Ռամկավար ազատական կուսակցություն Ռամկավար ազատական կուսակցութիւն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Միքայել Խարապյան (վիճարկված) Հրաչյա Կարապետյան (վիճարկված) |
Հիմնադրված | 1921 թվականի հոկտեմբերի 1 |
Գաղափարախոսություն | Հայ ազգայնականություն Ազգային լիբերալիզմ Դասական լիբերալիզմ Եվրոպամետություն |
Պաշտոնական գույն(եր) | կապույտ |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Թերթ | տե՛ս Մամուլ |
Նախորդ | |
Կայք | ramgavar.am |
Հիմնադրվել է 1921 թվականի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում 4 կուսակցությունների՝ Արմենական կուսակցության, Վերակազմյալ Հնչակյան կուսակցություն, Սահմանադրական Ռամկավար կուսակցության, և Հայ ժողովրդական կուսակցության միավորման արդյունքում։ Արմենական կուսակցությունը հիմնադրվել է 1885 թվականին Մկրտիչ Փորթուգալյանի կողմից՝ որպես Օսմանյան կայսրությունում Վանի ինքնապաշտպանության մաս։
2003 թվականի մայիսի 25-ին տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հավաքեց ձայների 2.9%-ը և չունեցավ տեղեր։ Դրանից հետո կուսակցությունը կորցրեց իր ներկայացվածությունը Հայաստանի քաղաքական դաշտում։ Ներկայության մի քանի օջախներ սփյուռքում դեռ գոյություն կան՝ անընդհատ նվազող թվերով, ինչը հեռու է Հայաստանի անկախացումից առաջ եղած գագաթնակետից։