Ռայան Գիգզ
From Wikipedia, the free encyclopedia
Ռայան Ժոզեֆ Գիգս (անգլ.՝ Ryan Joseph Giggs, նոյեմբերի 29, 1973(1973-11-29)[2][3][4][…], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, իր ամբողջ մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում՝ խաղալով 900-ից ավելի հանդիպում։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ռայան Ջոզեֆ Գիգս | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||
Մականուն | Ուելսցի կախարդ, Գիգսի | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 29, 1973 (50 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Կարդիֆֆ, Ուելս | |||||||||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||||||||
Քաշ | 68 կգ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Հանդիսանում է բրիտանական ֆուտբոլի պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը[5]։ 2013 թ. մայիսի 19-ին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով նվաճել է Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի 13 տիտղոս։
Գիգսը հանդիսանում է միակ ֆուտբոլիստը, ով Անգլիայի Պրեմիեր Լիգայի հիմնադրման ժամանակից հետո գոլ է խփել բոլոր մրցաշրջաններում։ Նա նաև առաջին խաղացողն է, ով ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 11 մրցաշրջաններում գոլի հեղինակ է դարձել։ Գիգզը ռեկորդակիր է Մանչեսթեր Յունայթեդ ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անկացված խաղերի քանակով։ 2013 թ. մայիսի 5-ին Գիգզը խաղաց իր 1000-րդ պաշտոնական խաղը կարիերայում[6]։
Գիգսը հանդես է գալիս Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, նա երկրի հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողն է։ 2007 թվականի դեկտեմբերի 11-ին Բուքինգեմյան պալատում անցակցված արարողության ժամանակ Ռայան Գիգսին շնորհվել է Բրիտանական կայսրության ասպետական շքանշան[7]։
2011 թվականի հունվար ամսին ֆուտբոլասերների շրջանում անցկացված հարցումների արդյունքում ճանաչվել է Մանչեսթեր Յունայթեդ ակումբի պատմության մեծագույն խաղացող[8]։