Ռաֆայել Սանտի
From Wikipedia, the free encyclopedia
Ռաֆայել Սանտի[Ն 1] (Իտալերեն: [raffaˈɛllo ˈsantsjo da urˈbiːno], Raffaello Sanzio, ապրիլի 6, 1483[1][2][3] կամ մարտի 28, 1483[4], Ուրբինո, Duchy of Urbino[1][3][5] - ապրիլի 6, 1520[4][1][2][…], Հռոմ, Պապական մարզ[1][3][6][…], հայտնի է իբրև Ռաֆայել), Բարձր Վերածննդի իտալացի նկարիչ, գրաֆիկ և ճարտարապետ։ Նրա աշխատանքները հիացմունքի են արժանանում մարդկային էության նեոպլատոնական կատարելության, ձևի հստակության, կոմպոզիցիայի պարզության և տեսողական նվաճումների համար։ Միքելանջելոյի և Լեոնարդո դա Վինչիի հետ միասին նա ձևավորում է այդ ժամանակաշրջանի մեծ վարպետների ավանդական եռյակը[9]։
Ռաֆայելն աշխատում էր չափազանց արդյունավետ և անբնական շատ։ Կյանքին հրաժեշտ տալով 37 տարեկանում՝ նա թողել է մեծ քանակությամբ աշխատանքներ։ Դրանցից շատերը կարելի է տեսնել Վատիկանի պալատում, որտեղ Ռաֆայելի ֆրեսկոյով սենյակները կենտրոնական տեղ են զբաղեցնում նրա կարիերայում։ Ամենալայն ճանաչում ունեցող աշխատանքը «Աթենական դպրոցն» է։ Հռոմում իր վաղ տարիներից հետո նրա աշխատանքների մեծ մասը վերանկարվել է՝ կորցնելով որակը։ Իր կյանքի ընթացքում նա շատ ազդեցիկ էր, թեև Հռոմից դուրս հիմնականում հայտնի էր իր համատեղ էստամպներով։
Մահվանից հետո Ռաֆայելի նշանավոր մրցակցի՝ Միքելանջելոյի ազդեցությունն ավելի մեծ էր մինչև 18-19-րդ դարերը, երբ Ռաֆայելի աշխատանքների ավելի մեղմ և ներդաշնակ որակը նորից ընդունվեց իբրև բարձրագույն։ Նրա կարիերան բնական կերպով տարանջատվում է երեք շրջանի և երեք ոճի, որն առաջինը նկարագրել է Ջորջո Վազարին. վաղ տարիները Ումբրիայում, այնուհետև շուրջ չորս տարի (1504-1508) Ֆլորենցիայի գեղանկարչական ավանդույթների ուսումնասիրություն, որին հաջորդել են անհանգիստ և տրիումֆալ տասներկու տարիները Հռոմում, որտեղ աշխատել է երկու Պապերի և նրանց գործընկերների համար[10]։