Ռեգբի
From Wikipedia, the free encyclopedia
Ռեգբի ֆուտբոլը հավաքական անվանում է ռեգբիի միության և ռեգբի լիգայի թիմային մարզաձևերի ընտանիքի համար։ Այդ անվանումը օգտագործվում է ֆուտբոլի ավելի հին տեսակները անվանելու համար, որոնցից սերում են ոչ միայն այս երկու մարզաձևերը, այլև ֆուտբոլը Ավստրալիական ֆուտբոլը և Հյուսիս-Ամերիկյան ֆուտբոլը ։ Կանադական և Ամերիկյան ֆուտբոլները նույնպես համարվում են ռեգբի ֆուտբոլի տեսակ, սակայն այժմ հազվադեպ են այդպես անվանվում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռեգբի | |
---|---|
Տեսակ | ֆուտբոլի տարատեսակներ |
Ծագման երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Թիմ փոքր | 30 |
Տարբերվում է | ռեգբի 15, rugby league?, 7 հոգինոց Ռիւկպի, ֆուտբոլ, rugby league nines?, Ֆուտբոլ և Rugby? |
Պորտալ | Portal:Rugby? |
Rugby football Վիքիպահեստում |
Ռեգբի ֆուտբոլը սկիզբ է առել 1845 թվականին Անգլիայի՝ Ուորկշիր դքսության՝ Ռեգբի քաղաքի՝ Ռեգբի դպրոցում։ Սակայն ֆուտբոլի տեսակները, որտեղ գնդակը տեղափոխել և նետել են, թվագրվում են միջին դարերով։ Երբ 1895 թվականին 21 թիմեր անջատվեցին Ռեգբի Ֆուտբոլի միությունից և ստեղծեցին Ռեգբի Ֆուտբոլի Հյուսիսային, որն ավելի ուշ՝ 1922 թվականին վերանվանվեց Ռեգբի Ֆուտբոլի լիգա, ռեգբի ֆուտբոլը բաժանվեց երկու մարզաձևի։ Ռեգբի լիգան սկսեց վարձատրել, այն խաղացողներին ովքեր արձակուրդ էին վերցնում իրենց աշխատավայրերից այս մարզաձևով զբաղվելու համար, դրանով իսկ դառնալով առաջինը, ով վճարում է իր խաղացողներին՝ դարձնելով պրոֆեսիոնալներ։ Ռեգբիի միությունը դարձավ պրոֆեսիոնալ միայն հարյուր տարի անց՝ 1995 թվականին, Հարավային Աֆրիկայում ռեգբիի աշխարհի առաջնությունից հետո։ Ռեգբիի միության համար միջազգային կառավարման մարմին է հանդիսանում Ռեգբիի համաշխարհային միությունը, իսկ Ռեգբի լիգայի համար Ռեգբի լիգայի միջազգային ֆեդերացիան։
19-րդ դարում ռեգբի ֆուտբոլը եղել է ֆուտբոլի այն եզակի տեսակներից, որը խաղացել են Անգլիական դպրոցներում։ Ռեգբիի լիգան ի սկզբանե օգտագործել է Ռեգբիի միության կանոնները, սակայն, այժմ դրանք համարվում են երկու առանձին մարզաձևեր։ Արդի Ռեգբիի լիգան ավելի շատ նմանություններ ունի Հյուսիս-Ամերիկյան ֆուտբոլի հետ։ 20-րդ դարասկզբում ռեգբի ֆուտբոլից ձևավորվեցին նաև Ամերիկյան և Կանադական ֆուտբոլները։