Ռեգբի 15
From Wikipedia, the free encyclopedia
Մանրամասների համար տես - Ռեգբի 15 - Խաղի ընթացքը
Ռեգբի 15-ը կոնտակտային սպորտաձև է։ Ռեգբիի այս տարբերակը սկիզբ է առել Անգլիայում վաղ 19–րդ դարում։ Խաղի հիմնական կանոններից մեկն է օվալաձև գնդակը ձեռքում վազը։ Խաղը նախատեսված է բաց և խոտածածկով դաշտի համար որի չափսերն են 100 մետր (երկարություն) և 70 մետր (լայնություն), իսկ դաշտի վերջնամասում տեղադրված են H-աձև դարպասներ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռեգբի 15 | |
---|---|
Տեսակ | Ռեգբի |
Ծագման երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Տարբերվում է | ֆուտբոլի տարատեսակներ, rugby league?, Ռեգբի և Rugby? |
Պորտալ | Portal:Rugby union? |
Rugby union Վիքիպահեստում |
Ռեգբի 15-ը դարձել է Միջազգային Ռեգբիի Միության (ՄՌՄ) անդամ 1886 թվականից և մինչ այժմ ունի անդամներ 115 երկրներում և ազգերում. 1995-ին ՄՌՄ-ն հանեց սպորտսմենների վճարների սահմանափակումները որը և օգնեց սպորտի արագ զարգացմանը մինչև պրոֆեսիոնալ աստիճան։
Առաջին անգամ ռեգբիի աշխարհի առաջնությունը անց է կացվել 1987 թվականին և կայանում է ամեն չորս տարին մեկ անգամ երբ հաղթողին է հանձնվում ռեգբիի հիմնադիր Վեբբ Էլլիսի Գավաթը։ Վեց ազգերի գավաթը եվրոպայում և երեք ազգերի գավաթը հարավային կիսագնդի հավաքականների մասնակցությամբ անց են կացվում ամեն տարի։ Ազգային ամենամեծ առաջնություններից են - Ֆրանսիական Top 14-ը, Անգլիական Guinness Premiership-ը, Հարավային Աֆրիկյան Հանրապետությունում Currie Cup-ը և Նոր Զելանդիայում Air New Zealand Cup-ը։ Այլ միջազգային մրցույթների շարքում են - Magners League-ը որին մասնակցում են իռլանդական, շոտլանդական և Ուելսի ակումբները; Super 14-ը որին մասնակցում են Հարավային Աֆրիկյան Հանրապետության, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ակումբները; և Heineken Cup-ը որին մասնակցում են եվրոպական երկրների ազգային առաջնությունների լավագույն ակումբները։