From Wikipedia, the free encyclopedia
Ռեհավիա, նաև Ռեխավիա (եբրայերեն՝ רחביה, արաբ․՝ رحافيا), թաղամաս Երուսաղեմում։ Գտնվում է քաղաքի կենտրոնի և Տալբիյա շրջանի միջև։
Արվարձանն իր անունը ստացել է իր առաջին բնակիչ և վաղ ճարտարապետներից մեկի՝ Էլիզեր Յելինի կողմից։ Անվանվել է Մովսեսի թոռան՝ «Ռեհավիայի»[1] պատվին, աստվածաշնչային համատեքստում թարգմանվում է «Ռեհաբիահ» (1 Chronicles 23:17, 24:21, 26:25):
Ռեհավիա շրջանը ստեղծվել է 1921 թվականին Հունական Ուղղափառ եկեղեցուց Պաղեստինյան հողի զարգացման ընկերության (PLDC) կողմից ձեռք բերված մեծ հողատարածքի վրա։ Առաջին տունն այստեղ ավարտվել է 1924 թվականին[1]։ Տարածքը կոչվել է աստվածաշնչյան Ռեհավիա անունով[1]։ Տարածքը հայտնի է եղել Գինզարիա արաբական անունով (Երուսաղեմյան բույս, Janjirieh)[2][3]: Հրեական ազգային հիմնադրամը (JNF) գնել է հողը և պատվիրել գերմանա-հրեացի ճարտարապետ Ռիխարդ Կաուֆմանին տարածքում այգի նախագծել[3]։ Կաուֆմանը, ով նախագիծն անվանել է Janziriah, ստեղծել է տիպիկ քաղաք-այգի, տները շրջապատող այգիներով և կանոնավոր փողոցներով ու արահետներով, որոնք տանում են դեպի գլխավոր բուլվարին[3]։ Իրավական պատճառներով հողը պետք է վերադարձվեր Պաղեստինյան հողի զարգացման ընկերությանը՝ Իզրեելյան հովտում գտնվող հողերի փոխարեն, սակայն Հրեական ազգային հիմնադրամը կարողացավ պահպանել անշարժ գույքի որոշ մասը[2]։ Այս հողի վրա են կառուցվել Ռեհավիա գիմնազիայի ավագ դպրոցը, Եշուրուն սինագոգը, Հրեական գործակալությունը, որոնք նայում են դեպի Հին քաղաք[2]։ Ընդհանուր գծապատկերը մոդելավորվել է Եվրոպայի այգիների օրինակով, իսկ շենքերի ճարտարապետությունը շեշտադրում է այն ժամանակի հայտնի միջազգային ոճը[4]։
Ռավիա Ալեֆ կոչվող առաջին փուլն արևելքում սահմանակից էր Գևորգ թագավորի փողոցին, հարավից՝ Ռամբան փողոցին, արևմուտքից՝ Ուսիշկին փողոցին, հյուսիսից՝ Քերեն Քեյմեթ փողոցին։ Տարածքի խաղաղ բնույթը պահպանելու համար շրջանային ասոցիացիան առևտրային բիզնեսներ թույլատրել է միայն տարածքի եզրում գտնվող երկու հիմնական ճանապարհների վրա։ Երթևեկելի ճանապարհները դիտավորյալ կառուցվել են նեղ, դեպի հարավ, Ղազա փողոցի ուղղությամբ։
Իսրայելի վարչապետի պաշտոնական նստավայրը՝ Բալֆուրի փողոցի 3 հասցեում գտնվող «Բեիտ Աղիոնը», մոտ է Պերեց Սմոլենսկի փողոցի անկյունին։
Երբ 1936 թվականին Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեն աքսորվեց Եթովպիայից, նա ապրում էր Ալ-Հարիզի փողոցում[5]։ Ռեհավիան հայտնի դարձավ որպես վերին դասի Աշկենազների շրջան, որտեղ ապրում էին պրոֆեսորներն ու մտավորականներ, մասնավորապես, գաղթականներ Գերմանիայից։ Երկրի վաղեմի ղեկավարներից շատերն ապել են Ռեավիայում. Իսրայելի առաջին վարչապետը Դավիդ բեն Գուրիոնն ապրում էր Բեն Մաիմոն փողոցում[6], սիոնիստ առաջնորդ Արթուր Ռուպպինը, Հրեական ազգային հիմնադրամի ղեկավար Մենահեմ Ուսիշկինը, Իսրայելի չորրորդ վարչապետ Գոլդա Մեիրը, Երուսաղեմի առաջին հրեա քաղաքապետ Դանիել Օսթերը, փիլիսոփաներ Հուգո Բերգմանը և Գերշոն Շոլեմը[4]։ Կառավարության անդամներից այստեղ ապրել են Դով Յոսեֆը և Յոսեֆ Բուրգը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.