From Wikipedia, the free encyclopedia
Ռեյ Չարլզ (ամբողջական անունը՝ Ռեյ Չարլզ Ռոբինսոն, անգլ.՝ Ray Charles Robinson; սեպտեմբերի 23, 1930[5][6][7][…], Albany, Ջորջիա, ԱՄՆ[1][2][4][…] - հունիսի 10, 2004[8][5][6][…], Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի կույր երաժիշտ, 17 անգամ ստացել է «Գրեմմի» մրցանակ, թողարկել է ավելի քան 70 ստուդիական ալբոմ։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ռեյ Չարլզ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ray Charles[1][2][3] |
Ի ծնե անուն | անգլ.՝ Ray Charles Robinson[3][2][1][…] |
Նաև հայտնի է որպես | Ray Charles[1][4] |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1930[5][6][7][…] Albany, Ջորջիա, ԱՄՆ[1][2][4][…] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 10, 2004[8][5][6][…] (73 տարեկան) Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Գերեզման | Ինգլվուդ Պարկ[9] |
Ժանրեր | ջազ, սոուլ[10][1][2], ռիթմ էնդ բլյուզ[1][2], բլյուզ, Քանթրի և գոսպել |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, երգիչ, սաքսոֆոնահար, ջազ երաժիշտ, վոկալիստ, երաժշտական գործիքավորող, ստուդիական երաժիշտ և soul musician |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր[10] և վոկալ[10] |
Լեյբլ | Swing Time?, ABC Records, Atlantic Records, Warner Bros. Records և Philips Records |
Կրթություն | Florida School for the Deaf and Blind? (1945)[4][11][12] |
Անդամակցություն | Ray Charles and His Orchestra? |
Ամուսին | Eileen Williams? և Della Beatrice Howard Robinson? |
Պարգևներ | |
Կայք | raycharles.com |
Ստորագրություն | |
Ray Charles Վիքիպահեստում |
Ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 23-ին Ջորջիա նահանգի Օլաբանի քաղաքում։ Շուրջ 70 ստուդիական ալբոմների հեղինակ է։ Եզակի մարդկանցից է, ով երգեց սոուլ, ջազ, ռիթմ և բլյուզ։ Արժանացել է մոտ 17 «Grammy» մրցանակների։ Առաջին երաժշտական քայլերը սկսել է 3 տարեկանից։ Դպրոցն ավարտելուց հետո նա մասնակցել է բազմաթիվ երաժշտական մրցույթների՝ ջազ և քանթրի ոճերում։ 1945 թվականին նա դարձել է «The Florida Playboys» խմբի անդամ։ 1947 թվականին Ռեյը կուտակեց 600 դոլլար գնաց Սիեթլ։ Այնտեղ նա կիթառիստ Գոսսադի Մագկիի հետ միասին ստեղծեց «MacSon Trio» խումբը։ 1951 թվականի հուլիսի 31-ին նա ամուսնացել է Էլեն Ուիլյամսի հետ, սակայն մեկ տարի չանցած՝ նրանք ամուսնալուծվել են։ 1955 թվականին Ռեյն ամուսնացել է 2-րդ անգամ Դելլե Բեատրիսի հետ։ Իր առաջին Գրեմմի մրցանակը նա ստացել է 1959 թվականին «Let the Good Times Roll» երգի համար։ 1965 թվականին Ռեյը ձերբակալվել է հերոին և մարիխուանա պահելու համար։ Նա կախվածություն ուներ հերոինից շուրջ 20 տարի։ 1984-ին թողարկվեց նրա «Friendship» դուետների ալբոմը։ Ռեյի առողջությունը թուլացել էր բանտում վիրահատվելուց հետո։ Չնայած դրան՝ նա աշխատում էր իր նոր «Genius Loves Company» ալբոմի վրա։ Նա մահացավ 73 տարեկան հասակում Կալիֆոռնիա նահանգի Բևերլի Հիլզ քաղաքի իր բնակարանում։ Նրա մահից 2 ամիս անց թողարկվեց նրա «Genius Loves Company» վերջին ալբոմը։ Այդ ալբոմը արժանացավ 8 Grammy մրցանակի, որոնցից 5-ը պարգևատրվեց Ռեյին, որպես «Լավագույն փոփ վոկալ ալբոմ», «Տարվա ալբոմ», «Տարվա գրառումները», «Լավագույն փոփ-Համագործակցություն» և «Here we go again»-«Տարվա լավագույն երգ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.