Ռոբերտ Լոուել
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Լոուել (անգլ.՝ Robert Lowell, մարտի 1, 1917(1917-03-01)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 12, 1977(1977-09-12)[1][5][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4])[11], ·[12], քսաներորդ դարի ամերիկացի բանաստեղծ, թատերագիր, գրաքննադատ, մանկավարժ, պոեզիայում կոնֆեսիոնալիզմի՝ խոստովանական ուղղության ներկայացուցիչ[13]։ Համարվում է այդ շարժման «հայրը»։ Համբավվել է նաև որպես 1950-1960-ական թվականների ամերիկյան պոեզիային անվանի ներկայացուցիչների (ինչպես, օրինակ, Աննա Սեքստոնի, Սիլվիա Պլատի) ուսուցիչ և ոգեշնչող։ 1962 թվականին Լոուելն ընտրվել է Ամերիկյան պոետների ակադեմիայի նախագահ և այն գլխավորել մինչև իր մահը[14]։
Ռոբերտ Լոուել | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Robert Traill Spence Lowell, Jr. |
Ծնվել է | մարտի 1, 1917(1917-03-01)[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 12, 1977(1977-09-12)[1][5][3][…] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, հակապատերազմային ակտիվիստ և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, St. Mark's School?, Քենյոն քոլեջ և Հարվարդի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Lord Weary's Castle?, Life Studies? և For the Union Dead? |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան և Այովայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Jean Stafford?[10], Elizabeth Hardwick?[10] և Լեդի Քերոլայն Բլեքվուդ[10] |
Զավակներ | Harriet Winslow Lowell?[5][10] և Robert Sheriden Lowell?[5][10] |
Robert Lowell Վիքիպահեստում |
«Թերևս՝ քսաներորդ դարի երկրորդ կեսի ամերիկյան ամենանշանավոր բանաստեղծը». այսպես է բնութագրել նրան Ամերիկյան պոետների ակադեմիան քսաներորդ դարի արդյունքների ամփոփմանը նվիրված զեկույցում։ Ռոբերտ Լոուելը մեծ ազդեցություն է գործել անգլիալեզու մշակույթի վրա։ 1947 թվականին նրան շնորհվել է ԱՄՆ-ի դափնեկիր բանաստեղծի կոչում։ Այդ նույն տարում արժանացել է Պուլիտցերյան մրցանակի («Լորդ Ուիրիի ամրոցը» բանաստեղծական ժողովածուի համար)։ Այդ հեղինակավոր գրական մրցանակը երկրորդ անգամ նրան շնորհվել է 1974 թվականին՝ «Դելֆինը» ժողովածուի համար։