Ռոբերտ Քոլման Ռիչարդսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Քոլման Ռիչարդսոն (անգլ.՝ Robert Coleman Richardson, հունիսի 26, 1937(1937-06-26)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - փետրվարի 19, 2013(2013-02-19)[1][2][3][…], Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Քոռնելի համալսարանում։ 1996 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է համատեղ Դևիդ Լիի և Դուգլաս Օշերոֆի հետ, «Հելիում-3-ի գերհոսունության հայտնաբերման համար»։
Ռոբերտ Քոլման Ռիչարդսոն Robert Coleman Richardson | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1937(1937-06-26)[1][2][3][…] Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 19, 2013(2013-02-19)[1][2][3][…] (75 տարեկան) Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Կոռնելի համալսարան և Դյուքի համալսարան |
Գործունեության ոլորտ | կրիոֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4] |
Ալմա մատեր | Դյուքի համալսարան, Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ, Washington-Liberty High School? և Virginia Tech College of Science? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][6] |
Պարգևներ | |
Կայք | lassp.cornell.edu/lassp_data/rcr.html |
Robert Coleman Richardson Վիքիպահեստում |
Ուսանել է Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ ստացել է բակալավրի աստիճան 1958 թվականին, և մագիստրոսի աստիճան 1960 թվականին։ Փիլիսոփայության դոկտորի աստիճանը ստացել է Դյուկի համալսարանում 1965 թվականին։ Հանդիսանում է ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ 1986 թվականից։
1959—1960 թվականները և ապա 1966 թվականից սկսած աշխատել է Քոռնելի համալսարանում, իսկ 1968 թվականից հանդիսանում է համալսարանի պրոֆեսոր։ 1990—1997 թվականները ղեկավարել է ատոմի և պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիան։ 1998—2003 թվականները հանդիսացել է համալսարանի պրոռեկտոր գիտական աշխատանքի ուղղությամբ։
Հիմնական գիտական աշխատանքը կապված է եղել ցածր ջերմության ֆիզիկայի և գերհոսունության հետ։ 1972—1974 թվականները համատեղ Դ. Լիի և Դ. Օշերոֆի հետ հայտնաբերել է հելիում-3 իզոտոպի գերհոսունության երևույթը, որի համար և նրանց շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ 1996 թվականին։