Ռոբինզոն Կրուզո
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբինզոն Կրուզո (անգլ.՝ Robinson Crusoe, ամբողջական վերնագիրը՝ «Ռոբինզոն Կրուզոյի՝ յորքցի նավաստու կյանքն ու զարմանալի արկածները, որը քսանութ տարի ապրեց կատարյալ մենակության մեջ Ամերիկայի ափերի մոտ Օրինոկո գետի բերանի մոտ գտնվող անմարդաբնակ կղզում, և որը փրկվելով նավաբեկությունից, երբ իր բոլոր ընկերները մահացան, բերում է գրավոր վկայություն, թե ինչպես նա վերջապես փրկվեց ծովահենների կողմից» (անգլ.՝ The Life and Strange Surprizing Adventures of Robinson Crusoe, Of York, Mariner: Who lived Eight and Twenty Years, all alone in an un-inhabited Island on the Coast of America, near the Mouth of the Great River of Oroonoque; Having been cast on Shore by Shipwreck, wherein all the Men perished but himself. With An Account how he was at last as strangely deliver'd by Pyrates), Դանիել Դեֆոյի վեպը, որը հրատարակվել է 1719 թվականին և պատմում է բնության գրկում մարդու բարոյական վերածննդի մասին[1]։ Գրվել է որպես ծովային ճանապարհորդ և պլանտատոր Ռոբինզոն Կրուզոյի ինքնակենսագրություն, որը ցանկանում էր ավելի հարստանալ արագ ու անօրինական ճանապարհով, սակայն նավաբեկության հետևանքով հայտնվում է անմարդաբնակ կղզում, որտեղ անցկացնում է 28 տարի։ Ինքը՝ Դեֆոն, իր վեպն անվանել է այլաբանություն[2]։
Ռոբինզոն Կրուզո անգլ.՝ The Life and Strange Surprizing Adventures of Robinson Crusoe, of York, Mariner: Who lived Eight and Twenty Years, all alone in an un-inhabited Island on the Coast of America, near the Mouth of the Great River of Oroonoque; Having been cast on Shore by Shipwreck, wherein all the Men perished but himself. With An Account how he was at last as strangely deliver'd by Pyrates. Written by Himself... | |
---|---|
Հեղինակ | Դանիել Դեֆո |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | երևակայական նովել, ինքնակենսագրություն, ռոբինզոնադա, արկածային և Ադրբեջանական ֆուտբոլային ակումբ Գյանջայից |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ուրբաթ և Ռոբինզոն Կրուզո |
Նկարագրում է | Օրինոկո և Սալե (քաղաք) |
Հաջորդ | Ռոբինզոն Կրուզոյի հետագա արկածները |
Նկարազարդող | John Penebacker? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | ապրիլի 25, 1719 |
Robinson Crusoe Վիքիպահեստում |
Դեֆոյի վեպի համար նյութ է ծառայել շոտլանդացի բոցման Սելկիրկի՝ 1704-1709 թվականներին անմարդաբնակ կղզում անցկացրած տարիների նկարագրությունը։ Դեֆոն իր Ռոբինզոնի համար ընտրել է այնպիսի պայմաններ և մեկուսացում, ինչպիսիք բաժին էին ընկել Սելկիրկին, բայց եթե Սելկիրկը կղզում վայրենացել էր, ապա Ռոբինզոնը բարոյապես վերածնվում է[2]։
1719 թվականի օգոստոսին Դեֆոն հրատարակել է «Ռոբինզոն Կրուզոյի հետագա արկածները» (անգլ.՝ The Farther Adventures of Robinson Cruso), իսկ մեկ տարի անց՝ «Ռոբինզոն Կրուզոյի լուրջ մտորումները», բայց համաշխարհային գրականության գանձարան մտել է միայն առաջին գիրքը, և հենց դրա հետ է կապված «ռոբինզոնադա» նոր հասկացությունը։
«Ռոբինզոն Կրուզո» վեպը սկիզբ է դրել դասական անգլիական վեպին, և դրա շնորհիվ տարածում է գտել կեղծ փաստագրական գեղարվեստական արձակը․ այն հաճախ անվանում են անգլերեն առաջին «իսկական» վեպը[3]։ Հետագայում, սակայն, վեպը փոխել է ընթերցողների շրջանակը և դարձել մանկական գիրք։ Լույս տեսած օրինակների քանակով երկար ժամանակ բացառիկ տեղ է զբաղեցրել ոչ միայն Դանիել Դեֆոյի ստեղծագործությունների շարքում, այլև ընդհանրապես գրքերի աշխարհում[2]։