Ռոկամադուր
From Wikipedia, the free encyclopedia
Ռոկամադուր (ֆր.՝ Rocamadour, օքս.՝ Ròc Amador), կոմունա Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Լո դեպարտամենտում։ Փոքրիկ միջնադարյան քաղաքը և նրա սրբավայրերը մեծ ճանաչում ունեն Ֆրանսիայի զբոսաշրջիկների և ուխտագնացների շրջանում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռոկամադուր | |||
ֆր.՝ Rocamadour[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 49,42 կմ² | ||
ԲԾՄ | 279 մետր | ||
Բնակչություն | ▼611 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 46500[3] | ||
Պաշտոնական կայք | mairierocamadour.fr(ֆր.) | ||
| |||
Կոմունան գտնվում է Կերսի պատմական պրովինցիայի Վերին Կերսի կրաքարային սարահարթի կենտրոնում, Ալզու գետից 150 մետր բարձրության վրա։ Ռոկամադուրը մտնում է Տիրամոր ակնածանքի ընդունված վայրերի ցանկում (ֆր.՝ Ville mariale), և արդեն XII դարում նա դարձավ ուխտագնացության վայր հայտնի ու անհայտ բազում քրիստոնյաների համար (ֆր.՝ roumieux). նրանց թվում էին անգլիացի արքա Հենրիխ Երկրորդը, Սիմոն դե Մոնֆորը, Բլանկա Կաստիլյանը՝ պատանի Լյուդովիկոս IX-ի հետ, սուբր Դոմինիկն ու Բեռնարը[4]), որոնք գալիս էին այստեղ խոնարհվելու սև մադոննայի և սուրբ Ամադուրի առաջ[5]։
Ռոկամադուրը, լինելով հոգևոր կենտրոն, համարվում է նաև Ֆրանսիայի կարևորագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը, որը տարեկան այցելում են գրեթե 1,5 միլիոն զբոսաշրջիկներ. այդ ցուցանիշով Ռոկամադուրը զիջում է Մոն Սեն Միշել կղզուն, Կարկասոն ամրոցին, Էյֆելյան աշտարակին և Վերսալին[6]։
Միջնադարյան քաղաք Ռոկամադուրը պահպանել է մի քանի ապրացրած դարպասներ (porte Salmon, porte Cabilière, porte de l’hôpital, porte du figuier)։ Մեծագույն աստիճանը, որով ուխտագնացները նախկինում ծնկադիր բարձրանում էին (ներկայումս նման բան հազվադեպ է պատահում), հրապարակից տանում է սրբավայրերին՝ բազիլիկե Սեն Սյովերին (ֆր.՝ basilique Saint-Sauveur), սուրբ Ամադուրի դամբարանին (դասարակարգված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանագության օբյեկտների ցանկում[7]), Sainte-Anne, Saint-Blaise, Saint-Jean-Baptiste, Notre-Dame (որտեղ գտնվում է սև մադոննայի արձանը) և Saint-Michel ժամատներին։ Այդ համալիրի մոտ գտնվում է Տյուլի եպիսկոպոսների պալատը[4]։
Կրոնական կառույցների և ժամատների համալիրից ներքև գտնվող բնակչության կյանքը բոլոր ժամանակներում կախված է եղել ուխտագնացների հոսքից և զբոսաշրջային առևտրից։ Ռոկամադուրի անունն է կրում պանրի մի տեսակ, որը պատրաստվում է այծի կաթից և 1996 թվականին արժանացել է Ֆրանսիայի ազգային որակավորման կենտրոնի մրցանակի։