հայ բանասեր, լրագրող, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Ռոմիկ Սարդարյան (1945, հունվարի 24, Ղափան (այժմ՝ Կապան) - 2014, օգոստոսի 31, Երևան), հայ բանաստեղծ։
Ծնվել է Կապանում, մեծացել 15-հոգանոց ընտանիքում։ Ըստ տոհմական ավանդազրույցի՝ մեծ պապը եղել է Դավիթ Բեկի ներկայացուցիչը Պարսկաստանում, ունեցել է սարդարի լիազորություն։ Այստեղից էլ ցեղի Թումանյան ազգանունը փոխվել-դարձել է Սարդարյան։ Վեց-յոթ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Երևան[1]։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական մամուլում, հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում։ 1981 թվականին, Պարույր Սևակի մասին հաղորդում եթեր հեռարձակելու համար, գաղափարական բնույթի մեղադրանքով հեռացվել է աշխատանքից։ Վերականգնվել է 1994 թվականին։ Երբ սկսվել է շարժումը, մասնակցել է Կապանի առաջին ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը։ Սակայն որոշ ժամանակ անց ավտովթարի է ենթարկվել և երկու տարի գամվել անկողնուն։ 1993 թվականին ծառայության է անցել «Հայ զինվոր» թերթում։ Նրա բանաստեղծությունները, թարգմանությունները և հոդվածները պարբերաբար լույս են տեսել գրական մամուլում։ 1991 թվականին ընտրվել է Հայաստանի գրողների միության անդամ։ Եղել է նաև Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ 2013 թվականին որպես թեկնածու մասնակցել է ՀԳՄ նախագահի ընտրությանը, սակայն ոչ մի ձայն չի ստացել[2]։
Մահացել է 2014 թվականի օգոստոսի 31-ին, Երևանում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.