Ռոյ Քին
From Wikipedia, the free encyclopedia
Ռոյ Մորիս Քին (անգլ.՝ Roy Maurice Keane, օգոստոսի 10, 1971(1971-08-10)[1][2][3], Կորկ, Մանսթեր, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հայտնի է դարձել Մանչեսթեր Յունայթեդի և Իռլանդիայի հավաքականի ելույթներով։
Ռոյ Քին անգլ.՝ Roy Keane | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ռոյ Մորիս ՔԻն | ||||||||||||||
Ազգությունը | Իռլանդացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Իռլանդիա | ||||||||||||||
Մականուն | Կինո (Keano) | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 8, 1971 (52 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Կորկ, Իռլանդիա | ||||||||||||||
Հասակ | 178 | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է ֆուտբոլիստի կարիերան | ||||||||||||||
Համար | 16 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ինչպես ասում են ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից է։ Իր 17-ամյա կարիերայի ընթացքում խաղացել է իռլանդական «Քով Ռեմբլերսում», Անգլիական Մանչեսթեր Յունայթեդում և Նոթինգեմ Ֆորեստում։ Վերջին ակումբը եղել է Շոտլանդական Սելթիկը։
Քինը ագրեսիվ և համառ խաղացող էր, որը կոշտ պայքար էր մղում դաշտի ամեն տեղում։ 1997 թվականին, Էրիկ Կանտոնայի հեռանալուց հետո ստանձնել է ավագի կոչումը։ 12 տարի անցկացնելով Մանչեսթեր Յունայթեդում նվաճել է Պրեմիեր Լիգայի 7, Անգլիայի գավաթի 4, և ՈՒԵՖԱ-ի 1 չեմպիոնական տիտղոս։ Իր կարիերայի ընթացքում Քինը 14 տարի խաղացել է Իռլանդիայի հավաքականում (1991-2005 թվականներին), որի մեծ մասն անցկացրել է ավագի թևկապով։ 1994 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցել է թիմի բոլոր խաղերին։ Կոնֆլիկտներից մեկը եղել Մունդիալ 2002-ին մարզիչ Միք Մաքարտիի հետ։
Մարզչական առաջին ակումբը եղել է Սանդերլենդը, որի հետ նա հաղթել է Չեմպիոնշիպը և դուրս եկել Պրեմիեր Լիգա։ Քինի գալուց հետո 2006-2008 թվականներին Սանդրլենդը մեծ զարգացում ապրեց[4]։ 2008 թվականի դեկտեմբերի 4-ին Սանդերլենդի ղեկավարությունը խզեց պայմանագիրը նրա հետ։ 2009-2011 թվականներին նա ստանձնեց Իպսիչ Թաունի մարզչի պաշտոնը։