From Wikipedia, the free encyclopedia
Ռուդաքի (ամբողջական անուն՝ պարս.՝ ابو عبدالله جعفر ابن محمد رودکی, տաջ.՝ Абуабдуллоҳ Ҷаъфар ибни Муҳаммад Рӯдакӣ՝ Աբու Աբդալլահ Ջաֆար իբն Մոհամմադ Ռուդաքի 860[1], Panjrūd, Սամանիների պետություն[2] - 941[1][3], Panjrūd, Սամանիների պետություն[2]), հայտնի բանաստեղծ, երաժիշտ և երգիչ։ Ստացել է լավ կրթություն. տիրապետել է արաբերենին, հրաշալի գիտեր Ղուրանը։ Ավելի քան 40 տարի գլխավորել է Բուխարայի Սամանիների արքունիքին կից բանաստեղծների խումբը. արժանացել է մեծ փառքի և հարստության։ Ըստ ավանդության՝ ի ծնե կույր է եղել, սակայն ենթադրվում է, որ կրոնական-աղանդավորական հայացքների համար կյանքի վերջին տարիներին կուրացրել են և հեռացրել պալատից։
Ռուդաքի رودکی Рӯдакӣ | |
---|---|
Ծնվել է | 860[1] |
Ծննդավայր | Panjrūd, Սամանիների պետություն[2] |
Վախճանվել է | 941[1][3] |
Վախճանի վայր | Panjrūd, Սամանիների պետություն[2] |
Գրական անուն | Рудаки |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, երգիչ և Ռապսոդներ |
Լեզու | պարսկերեն |
Քաղաքացիություն | Սամանիների պետություն |
Ժանրեր | Ռուբայաթ, Կասիդա և Գազել |
Ռուդաքի Վիքիքաղվածքում | |
Rudaki Վիքիպահեստում |
Ռուդաքիի գրական հսկայական ժառանգությունից (130 հզ. բանաստեղծություն) պահպանվել են 1000 բեյթ (երկտող բանաստեղծություն), 2 քասիդ (բանաստեղծության տեսակ արևելյան պոեզիայում)՝ «Գինու մայրը» (933 թվական) և ինքնակենսագրական՝ «Ծերունական կասիդա», 2 մարսիա (եղերերգ), առանձին բեյթեր՝ «Սինդիբադնամե» ու «Արեգակի շրջապտույտը» բանաստեղծություններից, «Քալիլա և Դիմնա» առակագրքից (932 թվականին թարգմանել է արաբերենից)։
Արաբական գերիշխանության դեմ մղված պայքարում կարևորել է ազգային լեզվի՝ պարսկերենի նշանակությունը. Ռուդաքին առաջինն է գրել ժողովրդին հասկանալի լեզվով։ Նրա ստեղծագործությունները շաղախված են ժողովրդական բառ ու բանով և հագեցած կենսափիլիսոփայական ընդհանրացումներով։ Ռուդաքին երգել է բնությունը, սիրած էակի գեղեցկությունը, սիրո վեհությունը, գինու զվարթացնող ուժը։ Խոհափիլիսոփայական բեյթերում և քասիդներում անդրադարձել է աշխարհի ունայնությանը, արժևորել գիտելիքը, խրախուսել բարեգործությունը։
Լա՜վ իմացիր, այս աշխարհում |
Ռուդաքին, լինելով արքունական բանաստեղծ, գովերգել է ավատատիրական իրականությունն ու իշխանավորներին, թեպետ համարձակորեն քննադատել է նաև կյանքի անարդարությունները, կոչ է արել առողջ բանականության ու գիտության միջոցով հաղթահարել չարիքի բուն պատճառները՝ ագահությունը և շահամոլությունը։ Ռուդաքիի ստեղծագործության մեջ են առաջին անգամ հանդիպում մասնավի (պոեմ), կասիդա, կիտա (մենառիթմային բանաստեղծություն), ռուբաի (քառյակ) արևելյան, հատկապես արաբական և պարսկական բանաստեղծական ձևերը։ Բանաստեղծի լեզուն պարզ է, պատկերավոր ու երաժշտական. նրա ոճն անվանել են «ռուդաքիավար» (այլ կերպ՝ Խորասանի կամ Թուրքեստանի), որը պահպանվել է մինչև XII դարը։
Ռուդաքիի գործերից հայերեն թարգմանել են Վահագն Դավթյանը, Սերգեյ Ումառյանը, Միքայել Հարությունյանը, Շողիկ Սաֆյանը, Մկրտիչ Խերանյանը, Արամայիս Սահակյանը։
Ռուդաքիի ենթադրյալ գերեզմանի վրա կառուցվել է դամբարան։ Նրա անունով կոչվել են խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա, Դուշանբեի (Տաջիկստան) գլխավոր պողոտան, Սամարղանդում և Դուշամբեում կանգնեցվել են հուշարձանները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.