քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ռուզաննա Հակոբի Առաքելյան (փետրվարի 15, 1959[1]), բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր։
Ռուզաննա Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1959[1] (65 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանասեր և մանկավարժ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՅԴ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի ժուռնալիստների միություն |
Ռուզաննա Առաքելյանը ծնվել է 1959 թվականի փետրվարի 15-ին, Երևանում։ 1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1982-1991 թվականներին աշխատել է «Ավանգարդ» թերթի թղթակից, այնուհետև եղել է բաժնի վարիչ, 1991-1994 թվականներին` «Երկիր» օրաթերթի բաժնի վարիչ։ 1998 թվականից աշխատել է ՀՀ հանրային ռադիոյում։ 2007-2012 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ), ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ[2]։
2018 թվականի մայիսի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով[3]։
Երկու գրքի՝ «Ծուխ» և «Հավատամք», և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.