Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնի (պարս.՝ روح الله موسوی خمینی, մայիսի 17, 1900(1900-05-17)[1][2][3][…], Խոմեին, Կենտրոնական նահանգ, Իրան[4] - հունիսի 3, 1989(1989-06-03)[5], Թեհրան, Իրան), իրանցի հոգևորական և քաղաքական գործիչ, այաթոլլա, 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ, 1979 թվականից մինչև իր մահը՝ Իրանի գերագույն ղեկավար։

Արագ փաստեր Ռուհոլլահ Խոմեյնի պարս.՝ روح الله موسوی خمینی, Ծնվել է ...
Ռուհոլլահ Խոմեյնի
պարս.՝ روح الله موسوی خمینی
Thumb
Ծնվել էմայիսի 17, 1900(1900-05-17)[1][2][3][…]
ԾննդավայրԽոմեին, Կենտրոնական նահանգ, Իրան[4]
Մահացել էհունիսի 3, 1989(1989-06-03)[5] (89 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
ԳերեզմանՌուհոլլա Խոմեինիի դամբարան
Քաղաքացիություն Իրան
Կրոնշիա իսլամ և տասներկուականներ
ԵրկերForty Hadith?, Kashf al-Asrar?, Islamic Government? և Q5948537?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բանաստեղծ, կրոնական առաջնորդ, ախուն, աստվածաբան և Միստիկա
ԱմուսինԽադիջա Սաղաֆի
Ծնողներհայր՝ Seyyed Mostafa Khomeini?
Զբաղեցրած պաշտոններԻրանի բարձրագույն ղեկավար
ԿուսակցությունԻսլամական հանրապետական կուսակցություն
ԵրեխաներՄուստաֆա Խոմեինի, Ահմադ Խոմեինի, Zahra Mostafavi Khomeini? և Farideh Mostafavi?
Կայքimam-khomeini.ir
Ստորագրություն
Thumb
 Ruhollah Khomeini Վիքիպահեստում
Փակել

Դասավանդել է Ղոմ քաղաքում, 1950-ական թվականներին ստացել է այաթոլլայի տիտղոսը։ 1963 թվականին ընդդիմադիր գործունեություն է ծավալել շահի վարչակարգի դեմ։ 1963 թվականին նրա ձերբակալությանը հետևել են զանգվածային անկարգություններ, որոնց զոհ է գնացել ավելի քան 1000 մարդ։ 1964 թվականին արտաքսվել է Թուրքիա, այնուհետև տեղափոխվել է Իրաք, 1978 թվականին՝ Փարիզ։

1979 թվականի հունվարին ղեկավարել է Իրանում իսլամական հեղափոխությունը։ 1979 թվականի փետրվարի 1-ին՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի փախուստից երկու ամիս անց, վերադարձել է Իրան։ Փետրվարի 11-ին ժամանակավոր կառավարություն է նշանակել՝ Մեհդի Բազարգանի ղեկավարությամբ։

Նոր սահմանադրության համաձայն 1979 թվականի դեկտեմբերին զբաղեցրել է Իրանի իսլամական հանրապետության գերագույն ղեկավարի պաշտոնը։ Բնակվել է Ղոմ քաղաքում, սակայն գործուն մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին։

Իր կառավարման ընթացքում աջակցել է իսլամական հեղափոխության արտահանմանը տարածաշրջանի երկրներ՝ որպես դրա հնարավորություն դիտելով իրանա-իրաքյան պատերազմը։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.