Ռունետ
From Wikipedia, the free encyclopedia
Ռունետ (ռուսալեզու համացանց, ռուսական համացանց), համացանցի կայքերի մի մասը, որոնց բովանդակությունը հիմնականում ռուսերեն է։ Տարածված է բոլոր մայրցամաքներում, այդ թվում նաև Անտարկտիդայում, սակայն հիմնականում կենտրոնացած է ԱՊՀ-ում և մասնավորապես Ռուսաստանում և Ուկրաինայում։ 2018 թվականի փետրվարի դրությամբ, համաձայն W3Techs ընկերության անցկացրած հետազոտության, աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելով 10 մլն կայքերի 6,8 %-ն օգտագործում է ռուսերենը։ 2013 թվականից ռուսերենը համարվում է երկրորդ ամենատարածված լեզում համացանցում անգելերենից հետո (51,3 %)[1]։
Ըստ Յանդեքսի տվյալների՝ ռուսերենը ռուսական կայքերի 91%-ի հիմնական լեզուն է (Յանդեքսի ցուցակից)։ 2009 թվականի աշնանը Ռունետը պարունակել է շուրջ 15 միլիոն կայք (կազմում է ամբողջ ինտերենետի մոտավորապես 6,5 տոկոսը)[2]։
Ռուսերեն առավել շատ են օգտագործում հետևյալ դոմենները՝ .su, .ru, .рф, .рус, .дети, .ua, .by, .kz, .com, .org։ Ռուսերենով կարող են գրանցվել դոմենների հասցեներ (IDN), օրինակ՝ մասամբ .su և .com դոմեններում և ամբողջովին .рф դոմենում։ Ոչ բոլոր ռուսալեզու հայտնի կայքերն են տեղակայված ԱՊՀ երկրների դոմեններում։ Օրինակ՝ ՎԿ սոցիալական ցանցն օգտագործում է vk.com դոմենը, իսկ Ռուսերեն Վիքիպեդիան՝ ru.wikipedia.org։
Ռուսերենն օգտագործվում է ru դոմենի կայքերի 89.8%-ում և նախկին Խորհրդային Միության տիրույթի դոմենի՝ .su, 88.7%-ում։ Այն օգտագործվում է նաև նախկին ԽՍՀՄ-ի մաս կազմող մի քանի երկրներում` 79.0% Ուկրաինայում, 86.9% Բելառուսում, 84.0% Ղազախստանում, 79.6% Ուզբեկստանում, 75.9% Ղրղզստանում և 81.8% Տաջիկստանում[3]։