From Wikipedia, the free encyclopedia
Ռուուդ Գուլիտ[2] (Նիդերլանդերեն արտասանություն` [ˈryt ˈxʏlɪt] ( ), սեպտեմբերի 1, 1962, Ամստերդամ), հոլանդացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ։ Ճանաչվել է 20-րդ դարի 18-րդ լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ МФФИИС-ի։ 20-րդ դարի լավագույն 29-րդ ֆուտբոլիստը՝ ըստ World Soccer-ի։ Ճանաչվել է ամբողջ ֆուտբոլի պատմության 31-րդ լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ Placar-ի[3]։ Ըստ Planète Foot-ի[4] և Voetbal International-ի[5] ֆուտբոլի պատմության 50 խաղացողների մեջ է նաև Ռուուդը։ Ընդգրկվում է «ՖԻՖԱ 100» ֆուտբոլիստների մեջ։
Ռուուդ Գուլիտ հոլ.՝ Ruud Gullit | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ազգությունը | հոլանդացի | |||||||||||
Քաղաքացիությունը | Նիդերլանդների Թագավորություն | |||||||||||
Մականուն | Սև կակաչ[1] | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1962 (62 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ | |||||||||||
Հասակ | 186 սմ | |||||||||||
Քաշ | 83 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
1973-1975 1975-1979 |
Մեեր Բոիյզ ԴՎՍ | |||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
1979-1982 1982-1985 1985-1987 1987-1993 1993-1994 1994 1994-1995 1995-1998 |
Խարլեմ Ֆեյենորդ Միլան Սամպդորիա Միլան Սամպդորիա Չելսի |
91 (32) 85 (31) 68 (46) 117 (35) 31 (15) 8 (3) 22 (9) 32 (3) | ||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
1979 1981-1994 |
Նիդերլանդներ (մին. 21) Նիդերլանդներ |
4 (1) 66 (17) | ||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||
1996-1998 1998-1999 2003-2004 2004 2004-2005 2007-2008 2011 |
Չելսի Նյուքասլ Յունայթեդ Նիդերլանդներ (միչ. 19) Նիդերլանդներ Ֆեյենորդ Լոս Անջելես Գալաքսի Թերեկ | |||||||||||
Պարգևներ
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռուուդ Գուլիտը (իրական անունը՝ Ռուուդ Դիլ) ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 1-ին Ամստերդամում։ Ռուուդի ծնողներն էին Սուրանամայից գաղթած Ջորջ Գուլիտն ու նրա սիրուհին՝ Մարիա Դիլը[6]։ Ռուուդի հայրը աշխատում էր ուսուցիչ տնտեսագիտության դպրոցում, նա ուներ երեք երեխա և ապրում էր ընտանիքի հետ, բայց Ռուուդը հաճախ հանդիպում էր ունենում իր եղբայների և քույրերի հետ, և Ռուուդի հայրը ֆինանսապես ապահովում էր Ռուուդի մորը (կենսաբանական), ով Ամստերդամի Պետական թանգարանում[7] հավաքարար էր աշխատում։
Գուլիտի՝ որպես ֆուտբոլիստի ձևավորմանը նպաստել է փողոցային ֆուտբոլը, որը խաղում էին Ամստերդամի Յորդան շրջանում։ Նա առաջին անգամ խաղացել է Մեեր Բոյզի երիտասարդական թիմում, որին միացել է 1970 թվականին։ Երբ Ռուուդը 10 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Ամստերդամի Հորդանան թաղամասից, և նրանք սկսեցին ապրել Աուդ հարավային թաղամասում, մի սենյակում, որի չափերն էր՝ 6,5 մետրը 4-ի վրա, այստեղ Ռուուդը շարունակեց իր ֆուտբոլային խաղերը, այստեղ նա ծանոթացավ հոլանդական ֆուտբոլի աստղերից մեկի՝ Ֆրանկ Ռայկորդի հետ։ Այստեղ փոքրիկ Ռուուդը սկսեց տառապել իր մաշկի գույնի պատճառով՝ Երբ մենք երիտասարդ ենք, մենք գեղեցիկ փոքրիկ երեխաներ ենք, գանգուր մազերով։ Երբ մենք մի քիչ մեծանում ենք մեր մաշկի գույնը դառնում է խնդիր։ Երբ ես 12, 13 տարեկան էի ես փորձեցի առանձնանալ իմ պայքարի ուժով, և դրա մեջ ներգրավվել իմ ընկերներին։ Ոստիկանությունը ձերբակալեց մեզ։ Ես դպրոցական գրքեր ունեի, և ոստիկանը ինձ ասաց՝ «Օյ՜ նեգրը սովորում է։ Այս նեգրը կարող է կարդալ»։ Ես գնացի տուն և պատմեցի մորս։ Նա գնաց, գտավ ոստիկանին և սկսեց հանդիմանել նրան։ Եվ քանի որ մայրս սպիտակամաշկ էր, նա զարմացած էր։ Նա չէր ցանկանա վիրավորել սևամորթ մի տղայի, որի մայրը սպիտակամորթ էր։
Գուլիտի խաղով հետաքրքրված էին Նիդերլանդների երիտասարդական ֆուտբոլային ակումբների մազիչները։ Որտեղ նա սկսեց խաղալ, այնտեղ էր խաղում նաև ապագա աստղ Ռոնալդո Կումանան։ Այն ժամանակ նա սկսեց ելույթներ ունենալ ԴՎՍ-ում և առաջին անգամ նա օգտագործեց իր հոր ազգանունը՝ Ռուուդ, քանի որ հոլանդերեն նրա մոր ազգանունը վիրավորական բառ էր նշանակում[6]։ Սակայն նա պաշտոնապես պահեց իր մոր ազգանունը և պայմանագրեր ստորագրում էր «Ռուուդ Դիլ» անվամբ։
Նախքան նրա մեկնումը Նիդերլանդներից նրան զանգահարել են «Այաքս» ֆուտբոլային ակադեմիայից, ծնողների հետ խոսելու համար, այն մասին, որ նա անցում կատարի ավելի լուրջ խաղեր։ Բայց քանի որ նրա ծնողները աշխատում էին, Ռուուդը իր ներկայացուցչին հրավիրեց ակումբ, բայց նրանք պնդում էին, որ ներկայանան ծնողները։ Գուլիտը հետագայում հիշում էր՝ «նրանք ցանկանում էին ինձ տեսնել իրենց ակումբում, բայց ես չէի կարողանում ներկայանալ ծնողներիս հետ։ Ես երբեք չէի լսել ավելի համառ բան, քան այս»[8]։
1978 թվականին Գուլիտը սկսում է իր պրոֆեսիոնալ կարիերան, պայմանագիր է կնքում Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող «Խարլեմ»-ի[9] հետ։ Ակումբում խաղալով իր առաջնախաղը՝ 16 տարեկանում, ճանաչվում է Նիդերլանդների առաջնությունում[10] հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Առաջին մրցաշրջանից հետո ակումբը տեղափոխվում է 2-րդ ենթախումբ։
Մեկ տարի անց Խարլեմը վերադառնում է առաջին ենթախումբ, երկրորդ ենթախմբում գրավելով առաջին հորիզանականը, իսկ Գուլիտը ճանաչվել է երկրորդ ենթախմբի լավագույն ֆուտբոլիստ[11]։ Ակումբը նոր ենթախմբում գրավեց 4-րդ հորիզոնականը։ «Ուտրեխտ»-ի դեմ խաղում Գուլիտը խփեց գոլ, որը համարվեց նրա ամենալավ գոլը ամբողջ կարիերայի ընթացքում։
Ուտրեխտի դեմ խաղում ես շրջանցեցի 4 պաշտպաններին, դարպասապահին և գրավեցի դարպասը։ Դա իմ կարիերայի ամենալավ գոլն էր։ - Ռուուդ Գուլիտ[12] |
1882 թվականին Ռուուդը տեղափոխվեց Ֆեյենորդ. տրանսֆերի արժեքը կազմեց 550.000 դոլար։ Այդ ժամանակ ակումբում հանդես էր գալիս հոլանդական ֆուտբոլի լեգենդ Յոհան Կռուիֆը, նրանք հաղթեցին և՛ Հոլանդիայի առաջնությունը, և՛ Հոլանդիայի գավաթը[9]։ Հաջորդ մրցաշրջանում Գուլիտը դուբլ ձևակերպեց և Հոլանդիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում[9]։ 1984 թվականին Գուլիտը ճանաչվեց Նիդերլանդների լավագույն ֆուտբոլիստ։ Ֆեյենորդի կազմում Գուլիտը հանդես էր գալիս կիսապաշտպանությունում, իսկ Խարլեմում պաշտպանությունում[13]։ Գուլիտը հայտնվել է մի սկանդալի կենտրոնում, թե իբր նրա մարզիչ Լիբրեգը նրան անվանել է սևուկ, բանը հասել է նրան, որ Լիբրեգը հայտարարել է, որ դա եղել է ընդամենը մականուն[14]։
1985 թվականին Գուլիտը տեղափոխվեց ՊՍՎ, տրանսֆերի արժեքը կազմեց 600.000 դոլար։ Հանդես գալով ՊՍՎ-ի կազմում նա ճանաչվեց Հոլանդիայի լավագույն ֆուտբոլիստ։ 1987[9] թվականին Ռուուդը իր ակումբի հետ միասին դարձավ Հոլանդիայի առաջնության չեմպիոն։
1987 թվականին իտալական Միլանի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին պայմանագիր է կնքել Գուլիտի հետ, նրա տրանսֆերը կազմել է 8,9 միլիոն դոլար, որն այդ ժամանակահատվածում իր ակումբի համար ռեկորդային էր։ Միլանը օգնեց նրան, որ ստանա Բալոն դ'Օրի մրցանակը, որը նա նվիրեց Նելսոն Մանդելային[15]։
Ակումբում նրա խաղընկերներն էին Մարկո վան Բաստենը և Ֆրանկ Ռայկարդը։ Երիտասարդ տարիքում հանդես էր գալիս Պաոլո Մալդինիի և Ֆրանկո Բարեզիի հետ։ Հոլանդացիների եռյակը հանդես էր գալիս հարձակողական և կիսապաշտպանական գոտիներում։
Երբ Գուլիտը ժամանեց Միլան, նա ի սկզբանե վախեցած էր տեղավորվել, քանի որ չէր կարողանում խոսել իտալերեն և սովոր չէր ապրել օտար երկրում[16]։ Ինչևէ, Միլանի կազմում Գուլիտի առաջին մրցաշրջանում թիմը հաղթեց Սերիա Ա թիմին 9 տարվա մեջ առաջին անգամ։ Այդ ժամանակ ակումբի մարզիչը հանդիսանում էր Արիգո Սաչին։ Նա ընտրել էր հարվածը աջ կողմից իրականացնելու մարտավարությունը, սակայն այն փոխվեց Վան Բեստենի վնասածքից հետո։ Հետևյան մրցաշրջանում Միլանը հաջողություններ ունեցավ՝ ավելացնելով եվրոպական գավաթը իր մրցանակների շարքում։ Ռեալ Մադրիդի հետ խաղի երկրորդ խաղակեսին Գուլիտը ծնկի վնասվածք ստացավ, և խաղն ավարտվեց 5-0 հաշվով։ Դրանից հետո Միլանը հաղթեց Ստյաուա ակումբին 4-0 հաշվով 1989 թվականին։ Այդ խաղում Գուլիտը 2 գոլ խփեց։ Հետևյալ տարում Միլանը պահպանեց իր ռազմավարությունը և հաղթեց Բենֆիկա ակումբին 1990 թվականի եզրափակչում։ Ինչևէ, Գուլիտի վնասվածքները թույլ չտվեցին երկար գտնվել մարզադաշտում, և նա պլանավորեց ընդամենը երկու տնային խաղ 1989-1990 թվականների մրցաշրջանի ժամանակ։
1990-1991 թվականների մրցաշրջանը Միլանի համար վատ ավարտ ունեցավ Մարսելի օլիմպիական հանձնաժողովի պատճառով։ Խաղերից մեկի ժամանակ մարզադաշտում լուսավորության հետ խնդիրներ առաջացան։ Կարճ ժամանակ անց լույսերը վերականգնվեցին, սակայն Միլանի խաղացողները արդեն վերադարձել էին հանդերձարան և հրաժարվեցին խաղադաշտ վերադառնալ՝ խաղը շարունակելու։ ՈՒԵՖԱ-ն հաղթանակը ավտոմատաբար տվեց Մարսելին՝ հայտարարելով 3-0 հաշիվ և որակազրկելով Միլանին այդ մրցաշրջանի եվրոպական բոլոր մրցախաղերից։
Մինչ Միլանը շարունակում էր հաղթանակներ տանել Սերիա Ա-ի հետ տնային մրցախաղերում, 1991-1992 և 1992-1993 թվականների մրցաշարերում, Գուլիտի դերը աստիճանաբար դառնում էր ծայրամասային։ Դա բացատրվում էր նրանով, որ Գուլիտը բացակայել էր ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1993 թվականի եզրափակչից, քանի որ ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնների՝ ակումբը կարող էր ընդգրկել ընդամենը 3 օտարերկրացիների։
1993 թվականին Գուլիտը տեղափոխվեց Սամպդորիա, այնտեղ նա հանդես էր գալիս 4 համարով, քանի որ 10 համարը կրում էր թիմի առաջատար Ռոբերտո Մանչինին։ 1993-1994 մրցաշրջանին Սամպդորիան հաղթեց Իտալիայի գավաթը և Սերիա Ա-յում գրավեց 3-րդ հորիզոնականը, Գուլիտը նոր թիմում խաղում էր «ազատ նկարչի»[9] դիրքում, այսինքն կազմակերպում էր խաղը։ Չեմպիոնության խաղում Գուլիտը խփեց որոշիչ գոլ, նրանք խաղում էին Գուլիտի նախորդ թիմի հետ՝ Միլանի (3։2)։ Ամբողջ մրցաշրջանում Գուլիտը խփեց 15 գոլ։ 1994 թվականին Գուլիտը վերադարձավ Միլան, այնտեղ խաղացած 8 խաղում խփեց 3 գոլ։ 1994-1995 թվականներին նա խաղաց Սամպդորիայում, այդ մրցաշրջանին Սամպդորիան գրավեց 8-րդ հորիզոնականը։
1995 թվականի հուլիսին Գուլիտը ազատ գործակալ էր, նա տեղափոխվեց անգլիական «Չելսի»։ Հաջորդ մրցաշրջանին Չելսին խաղաց Անգլիայի գավաթի եզրափակչում։ Չելսիի մարզիչ Գլեն Հոդլն ասաց, որ պետք է Գուլիտը խաղա պաշտպանությունում[9]։ Պաշտպանությունում Գուլիտը վատ հանդես գալով, փոխել է իր դիրքը և հանդես եկել իրեն ավելի ծանոթ կիսապաշտպանությունում։ Գուլիտը ինչպես նաև Մարկ Հյուզը, Դան Պետրեսկուն թիմին օգնեցին հասնել Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ, բայց լավ հանդես չեկան Պրեմիեր Լիգայում։ Անգլիական ֆուտբոլում Գուլիտի համար առաջնային խնդիրներից էր դժվարությամբ հարմարվելը նոր թիմին։
Ռուուդ լավ կլինի դու փորձես խաղալ կիսապաշտպանությունում[7]։ - Գլեն Հոդլ |
Ռուուդը արագ հարմարվեց իր նոր դիրքին։ Մրցաշրջանի վիճակագրությամբ նա ճանաչվել էր Պրեմիեր Լիգայի երկրորդ լավագույն ֆուտբոլիստը։ Գուլիտի համար Լոնդոնյան ակումբում իր կարիերայի ամենալավ շրջանն էր։ «Ժամանակ առ ժամանակ ես գնում էի Պիկադիլլի կրկես, և դիտում բոլոր ներկայացումները։ Ինձ թվում էր, որ ես ամենաերջանիկն եմ», ասում էր Ռուուդը։
1981 թվականին՝ իր 19-րդ տարեդարձին, Գուլիտն իր համաշխարհային նորամուտն ունեցավ որպես Նիդերլանդների ազգային հավաքականի և Շվեյցարիայի ֆուտբոլային հանդիպման փոխարինող։
Գուլիտի վաղ համաշխարհային կարիերան փչացել էր հիասթափությամբ, երբ 1982 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության և Եվրո 84-ի ժամանակ թիմը ձախողումներ էր ունեցել որակավորման հարցում։ Նիդեռլանդների և Իսպանիայի վերջին հանդիպման ժամանակ հաշիվն ացարտվեց 12-1 այն դեպքում, երբ թիմը ուներ 11 գոլի պակաս, որպեսզի հաղթահարեր որակավորման փուլը։
Եվս մեկ հիասթափություն եղավ, երբ 1986 թվականին Նիդեռլանդները չանցավ աշխարհի առաջնության որակավորման փուլը։ 1-0 հաշվով թիմը պարտվեց Բելգիային։
Ինչևէ, Գուլիտը Նիդեռլանդների հավաքականի հիմնասյուներից էր։ Գուլիտն օգնեց իր թիմին հաղթելու եվրո 1988-ը, երբ թիմի մարզիչը հանդիսանում էր Ռինուս Միշելսը։ Առաջնության բացման խաղին պարտվելով ԽՍՀՄ-ի հավաքականին՝ Նիդեռլանդները հաղթեց Անգլիային և Իռլանդիայի Հանրապետությանը, որպեսզի հասներ կիսաեզրափակչին։ Համբուրգում 2-1 հաշվով Արևմտյան Գերմանիային պարտվելուց հետո Նիդեռլանդներն ունեցավ երկրորդ հանդիպումը ԽՍՀՄ-ի հետ՝ այս անգամ գրանցելով հաղթանակ։ Առաջին գոլը խփեց Գուլիտը, իսկ երկրորդը՝ Մարկո վան Բաստենը։ Ի վերջո խաղն ավարտվեց 2-0 հաշվով։
Նիդեռլանդների հավաքականը մեկնեց՝ մասնակցելու 1990 թվականի աշխարհի առաջնությանը որպես հիմնական հավակնորդներից մեկը, սակայն թիմը ձախողվեց սպասվածը իրագործել։ Գուլիտի ծնկի վնասվածքները խոչընդոտեցին իր խաղին, իսկ նրա միակ փայլուն հարվածը եղավ Իռլանդիայի դեմ խաղում։ Այդ գոլը օգնեց Նիդեռլանդների հավաքականին անցնել որակավորման երկրորդ փուլը։ Այնուհետև հավաքականը հանդիպում ունեցավ Արևմտյան Գերմանիայի հետ, որը դարձավ մրցաշրջանի ամենահետաքրքիր խաղերից մեկը՝ չնայած խաղը փչացավ Ֆրանկ Ռիչքարդի և Ռուուդի Վյոլերի միջև տեղի ունեցած վիճաբանության պատճառով։ Գերմանիան պատասխան հանդիպում պահանջեց և դարձավ մրցաշրջանի չեմպիոնը՝ հաղթելով Նիդեռլանդներին 2-1 հաշվով։
1992 թվականին Նիդեռլանդները կրկին հանդիսացան արծաթի հիմնական հավակնորդներից մեկը եվրո 1992-ի շրջանակներում։ Շոտլանդիայի դեմ խաղում Գուլիտը գոլ խփեց։ Սակայն Ռուսաստանին և Գերմանիային հաղթելուց հետո Նիդեռլանդները պարտվեց Դանիայի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած պենալային հարվածների պատճառով։
1993 թվականին Գուլիտն ավարտեց իր համաշխարհային կարիերան Նիդեռլանդների հավաքականի կազմում։ Փաստաբանի այն որոշումից հետո, ըստ որի Գուլիտը պետք է իր մշտական կենտրոնական դիրքի փոխարեն խաղար դաշտի աջ կողմում Անգլիայի դեմ խաղի ժամանակ, Գուլիտը փոխարինում պահանջեց Մարկ Օվերմասից[17]։ Այնուհետև Գուլիտը հրաժարվեց ազգային հավաքականի կազմում խաղալուց, սակայն ավելի ուշ փոշմանեց և համաձայնվեց վերադառնալ։ 1994 թվականի աշխարհի առաջնությունից կարճ ժամանակ անց Գուլիտը դուրս մնաց նախամրցաշրջանային ճամբարից և այլևս երբեք չխաղաց համաշխարհային ֆուտբոլ։ 2013 թվականի դեկտեմբերին հոլանդական հեռուստատեսային հաղորդման ժամանակ Գուլիտը և նրա փաստաբանը ասացին, որ երկուսն էլ սխալներ են գործել և զղջում են դրա համար։
1996 թվականին Գլեն Հոդլը հեռացավ Չելսիից, գլխավորեց Անգլիայի ազգային հավաքականը։ Գուլիտը գլխավորեց Չելսին։ Առաջին մրցաշրջանում Գուլիտի գլխավորությամբ, Չելսին հաղթեց Անգլիայի գավաթը, այդ մրցանակը Չելսին նվաճել է 26 անգամ։ Որպես մարզիչ դա Գուլիտի համար առաջին մրցանակն էր։ Առաջնությունում Չելսին գրավեց 6-րդ հորիզոնականը։ Հաջորդ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում Չելսին գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Անգլիայի գավաթի խաղարկությունում Չելսին հասավ մինչև մեկ քառորդ եզրափակիչ։
2005-2006 թվականների մրցաշրջանին Գուլիտը գլխավորում է իր նախկին ակումբը՝ Ֆեյենորդը։ Երկրի առաջնությունում ակումբը գրավեց 4-րդ հորիզոնականը։
2007 թվականի նոյեմբերի 8-ին Ռուուդը սկսեց գլխավորել ամերիկական «Լոս Անջելես Գալաքսի»-ն։ Պայմանագրի համաձայն Ռուուդը Գալաքսին կգլխավորեր 3 տարի[18]։ ՄԼՍ-ի համար Ռուուդի աշխատավարձը ռեկորդային էր, նա մեկ տարում ստանում է 2 միլիոն դոլար։ Հաջորդ տարվա օգոստոսի 20-ին նա հեռացավ Գալաքսիից[19]։
2011 թվականի հունվարի 18-ին Գուլիտը դարձավ Ռուսական «Թերեկ» խմբի գլխավոր մարզիչը, կնքելով պայմանագիր մեկ ու կես տարվա[20] համար։ Թիմում նրա օգնականը դարձավ Ռոն վան Նիկերկը[21], ում նա ճանաչում էր «Հարլեմ»[22] թիմից։ Հունիսի 14-ին «Թերեկ»-ը դադարեցրեց պայմանագիրը[23], քանի որ նրա ղեկավարության շրջանում թիմը շատ վատ էր ներկայանում։ Բայց նախքան հեռանալը Գուլիտը քննադատել է ակումբի պաշտոնական կայքը[24]։
Ակումբ | Երկիր | Տարի | Ռեկորդ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
G | W | D | L | Win % | |||
Չելսի | 1996–1998 | 83 | 41 | 18 | 24 | 49,40 | |
Նյուքասլ Յունայթեդ | 1998–1999 | 52 | 18 | 14 | 20 | 34,62 | |
Ֆեյենորդ | 2004–2005 | 42 | 23 | 6 | 13 | 54,76 | |
ԼԱ Գալաքսի | 2007–2008 | 19 | 6 | 5 | 8 | 31,58 | |
Թերեկ ՖԱ | 2011 | 13 | 3 | 3 | 7 | 23,08 | |
Ընդհանուր |
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթ | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
1979-1980 | Խարլեմ | Հոլանդիայի բուտբոլի 2-րդ ենթախումբ | 24 | 4 | ? | ? | — | — |
1980-1981 | Խարլեմ | Նիդերլանդների ֆուտբոլի առաջնություն | 36 | 14 | ? | ? | — | — |
1981-1982 | Խարլեմ | Հոլանդիայի բուտբոլի 2-րդ ենթախումբ | 31 | 14 | ? | ? | — | — |
1982-1983 | Ֆեյենորդ | Հոլանդիայի բուտբոլի 2-րդ ենթախումբ | 33 | 9 | ? | ? | — | — |
1983-1984 | Ֆեյենորդ | Հոլանդիայի բուտբոլի 2-րդ ենթախումբ | 33 | 15 | 12 | 9 | 4 | 1 |
1984-1985 | Ֆեյենորդ | Հոլանդիայի բուտբոլի 2-րդ ենթախումբ | 19 | 7 | 4 | 3 | 2 | 0 |
1985-1986 | ՊՍՎ Հենդհովեն | Հոլանդիայի բուտբոլի 2-րդ ենթախումբ | 34 | 24 | 2 | 1 | 2 | 0 |
1986-1987 | ՊՍՎ Հենդհովեն | Հոլանդիայի բուտբոլի 2-րդ ենթախումբ | 34 | 22 | 3 | 6 | — | — |
1987-1988 | Միլան ՖԱ | Սերիա Ա | 29 | 9 | 6 | 3 | 4 | 1 |
1988-1989 | Միլան ՖԱ | Սերիա Ա | 19 | 5 | 1 | 2 | 8 | 5 |
1989-1990 | Միլան ՖԱ | Սերիա Ա | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
1990-1991 | Միլան ՖԱ | Սերիա Ա | 26 | 7 | 1 | 0 | 4 | 1 |
1991-1992 | Միլան ՖԱ | Սերիա Ա | 26 | 7 | 1 | 1 | — | — |
1992-1993 | Միլան ՖԱ | Սերիա Ա | 15 | 7 | 6 | 4 | 4 | 1 |
1993-1994 | Սամպդորիա | Սերիա Ա | 31 | 15 | 10 | 3 | — | — |
1994-1995 | Միլան ՖԱ | Սերիա Ա | 8 | 3 | 2 | 0 | 3 | 0 |
1994-1995 | Սամպդորիա | Սերիա Ա | 22 | 9 | 0 | 0 | — | — |
1995-1996 | Չելսի | Պրեմիեր Լիգա (Անգլիա) | 31 | 3 | 7 | 3 | — | — |
1996-1997 | Չելսի | Պրեմիեր Լիգա (Անգլիա) | 12 | 1 | 1 | 0 | — | — |
1997-1998 | Չելսի | Պրեմիեր Լիգա (Անգլիա) | 6 | 0 | 0 | 0 | — | — |
Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքական[25] | ||
---|---|---|
Տարի | Գոլ. փոխ | Գոլեր |
1981 | 1 | 0 |
1982 | 5 | 1 |
1983 | 6 | 4 |
1984 | 4 | 0 |
1985 | 4 | 0 |
1986 | 6 | 1 |
1987 | 6 | 5 |
1988 | 8 | 2 |
1989 | 2 | 0 |
1990 | 9 | 1 |
1991 | 4 | 1 |
1992 | 8 | 2 |
1993 | 2 | 0 |
1994 | 1 | 0 |
Ընդհանուր | 66 | 17 |
Գուլիտն ամուսնացել է երեք անգամ։ Առաջին կինը՝ Յոանն դե Վրին (նիդ․՝ Yvonne de Vries), ում հետ ամուսնացել է 1984 թվականի օգոստոսի 30-ին[26][27]։ Դե Վրիից Գուլիտն ուներ երկու աղջիկ՝ Ֆելիսիտը (նիդ․՝ Felicity) և Շարմեյնը (նիդ․ Charmayne)[28]։ Հեռանալուց հետո Ռուուդն ասել է՝ Նա պարզապես ասաց՝ «Ես բավարարված եմ։ Ես հեռանում եմ քեզնից»։ Սրանք շատ դաժան բառեր են։ Իմ կյանքը ես նվիրել եմ Գուլիտին, աջակցել նրան և ստեղծել ընտանիք։ Բայց դա բավական չէր։ Ռուուդը որոշեց, որ այլևս չի ցանկանում ինձ հետ լինել, և հեռացավ իմ կյանքից։ Այստեղ նա շատ անխիղճ գտնվեց։ Շարմեյնը շատ լացեց, որ ծնվել է, ես տառապեցի հետծննդյան դեպրեսիայով, և մեզ պետք էր նրա աջակցությունը, բայց Ռուուդը որոշել էր թողնել մեզ[29]։
Նրա երկրորդ կինը եղել է իտալացի մոդել՝ Քրիստինա Պենզան (իտալ.՝ Christina Pensa)։ Նրանք ամուսնացել են 1994 թվականի մայիսի 12-ին[30]։ Նրանից ևս ունեցավ երկու երեխա՝ մի որդի Կվինսին (նիդ․՝ Quincy) և մի աղջիկ Շեյեննին[28] (նիդ․՝ Sheyenne)։ Նրանց ամուսնալուծությունից հետո, զույգը դատական վեճերի մեջ ընկավ ալիմենտի պատճառով[31]։
Երրորդ կինը եղել է Էսթել Կրոյֆը (նիդ․՝ Estelle Cruijff), ով Յոաննա Կրոյֆի զարմուհին էր (ամուսնացել են 2000 թվականի հուլիսի 3-ին[32])։ Հետաքրքիրն այն է, որ հարսանիքից մեկ ժամ առաջ Ռուուդը կյանքում առաջին անգամ մազերը կտրել է կարճ, որով նա ցույց տվեց, որ նոր կյանք է սկսում[33]։ Նրանք երկու երեխա ունեցան (նիդ․՝ Maxim, ծնվել է 2001 թվականին), և աղջիկ Ժոելլը (նիդ․՝ Joëlle, ծնվել է 1997 թվականին)[28][34]։
Ֆուտբոլի հետ միասին Ռուուդը ուսումնասիրել է երաժշտություն[35][36]։ Դեռևս չլինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, նա նվագել է բաս-կիթառ։ Ստորագրելով ֆուտբոլային պայմանագիր, նա իր ազատ ժամանակը տրամադրում էր երաժշտությանը։ 1984 թվականին նա ազատ է արձակել իր սկավառակը։ «Not The Dancing Kind» սինգլը դարձել է Հոլանդիայում տարածված երգ, և նույնիսկ 4 շաբաթ մնացել է հիթ-շքերթներում։ Հետագայում Գուլիտը մասնակցել է «Captain Dread»-ի ձայնագրմանը։ Նա նաև մասնակցել է «South Africa» ալբոմի ձայնագրմանը, որի շահույթով պիտի օգնեին նրանց։ Համանուն երգը դարձավ շատ սիրված, հասնելով Նիդեռլանդական հիթ-շքերթի երրորդ հորիզոնականը, և Նորվեգիայում 9-րդ հորիզոնականը։ 1998 թվականի Նիդեռլանդների ֆուտբոլի հավաքականը մասնակցել է «Wij houden van Oranje» երգի ձայնագրմանը, երգը նվիրված էր հաղթանակին։
Գուլիտն աշխատել է նաև հեռուստատեսությունում, որպես մեկնաբան, նա հիմանականում մեկնաբանում էր Sky Sports և Ալ-Ջազիրա հանդիպումները[33]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.